00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանացիներն ուզում են Հայաստանում խաղողի այգիների վրա արևային վահանակներ փորձարկել

© Sputnik / Andranik GhazaryanԽաղող
Խաղող - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Խաղող
Բաժանորդագրվել
Գերմանացի գիտնականներն ուզում են հասկանալ՝ ինչպես կարգավորումներ անել արևային վահանակների օգնությամբ, որքան արև է ստանում խաղողի այգին, ինչպես նաև՝ ինչպես են վահանակները պաշտպանում կարկուտից:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Գերմանացի մասնագետները մտադիր են Հայաստանում փորձարկել խաղողի այգիներում արևային վահանակների աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի գինու միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Յոն Հանֆը։
Այս դեպքում ավելի ճիշտ է ասել ոչ թե «այգիներում», այլ «այգիների վրա», քանի որ առաջարկվում է տեղադրել վահանակներն անմիջապես վանդակաճաղերի վրա։
Որքան էլ անսովոր հնչի, բայց, գերմանացի մասնագետների կարծիքով, երբեմն խաղողը կարող է ավելի շատ արև ստանալ, քան անհրաժեշտ է, ինչը կարող է վնասել դրան։ Բացի այդ, արևային վահանակները կարող են բնական արգելք հանդիսանալ կարկուտի դեմ:
Խթաններից մեկը կարող է լինել եվրոպական գինեգործության զարգացող միտումը, որտեղ կարգավորիչներն ուզում են զարգացնել թույլ և ոչ ալկոհոլային գինու շուկան: Ուռուցքաբանության դեմ պայքարի ծրագրի շրջանակում քննարկվում է ալկոհոլի շշերի վրա առողջության համար հնարավոր ռիսկերի մասին նախազգուշացում կիրառելու հնարավորությունը: Որքան քիչ արև ստանա խաղողը, այնքան քիչ շաքար է գոյանում դրա մեջ, և այնքան քիչ ալկոհոլ կլինի գինու մեջ:
Գիտնականների նպատակն է հասկանալ, թե որքան արևի լույս է խաղողին անհրաժեշտ հասունանալու համար: Դա անելու համար խաղողի այգում՝ 0,5 հա տարածքում, վահանակները կտեղադրվեն տարբեր անկյուններով՝ առանցքի շուրջ պտտվելու հնարավորությամբ (դա կօգնի կարգավորել արևի լույսի ծավալը, որը կստանա խաղողի այգին):
Հայ գիտնականները կարող են լինել առաջինը խաղողի գենետիկայի ուսումնասիրման գործում
Գայզենհայմում փորձարկում են նաև մեկ այլ նորույթ՝ այլ փորձարարական տարածքներում արհեստականորեն բարձրացնում են CO2-ի մակարդակը մինչև 2050 թվականին ենթադրվող մակարդակը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք խաղողը կարող է հարմարվել դրան:
Երկու փորձերն էլ նոր են, դրանք դեռ չեն ներդրվել գյուղատնտեսության մեջ նույնիսկ Գերմանիայում։ Գայզենհայմի պրոֆեսորը նշեց, որ CO2 համակարգը բավականին թանկ է ու բարդ և հազիվ թե հարմար լինի Հայաստանի համար, սակայն արևային պանելների տեղադրումն այնքան էլ դժվար բան չէ:
«Այստեղ, ինչպես հայտնի է, արևը շատ է, ուստի փորձը կարելի է կրկնել Հայաստանում՝ հասկանալու համար, թե ինչպես այն կազդի խաղողի վրա», - ավելացրեց Հանֆը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը նշեց, որ հետազոտական աշխատանքն այսպես թե այնպես անհրաժեշտ է իրականացնել (խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանում զգում է դրա պակասը)։ Բայց եթե խոսենք գինիների թնդության մասին, ապա Հայաստանում արևը նպաստում է խաղողի բարձր շաքարայնությանը, ինչպես նաև ֆենոլային միացությունների զարգացմանը, որոնք խաղողի փունջը ավելի պայծառ ու ուժեղ են դարձնում։
Նշենք, որ Գայզենհայմի համալսարանի հետ համագործակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անցկացվում է խաղողագործության և գինեգործության տեխնոլոգիաների 18-ամսյա վերապատրաստման դասընթաց:
Լրահոս
0