00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիտվան վիզա չի տրամադրել «Փյունիկի»` Ռուսաստանի և Նիգերիայի քաղաքացի մարզիկներին

© Photo : press office of the FC Pyunik «Փյունիկի» ֆուտբոլիստները
«Փյունիկի» ֆուտբոլիստները - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
Բաժանորդագրվել
Դեսպանատնից նշել են, որ հարցը ոչ թե սպորտային է, այլ քաղաքական։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Լիտվան վիզա չի տրամադրել «Փյունիկ» ակումբի` Ռուսաստանի և Նիգերիայի քաղաքացի ֆուտբոլիստներին ու մարզչի օգնականին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Փյունիկ» ՖԱ-ից ֆուտբոլիստներ են հեռացել
Նշենք, որ «Փյունիկ» ակումբն այսօր էստոնիայի Ռակվերե քաղաքում «Նարվա Տրանսի» հետ պատասխան խաղ է անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում։
«Խախտվում է մարզական գլխավոր սկզբունքը` արդարության սկզբունքը։ Մեզ համար շատ ցավալի է այս կորուստները։ Մեզ հետ չեն լինի երկու հիմնական խաղացող` Տաոֆիկ Ջիբրիլն ու Միխայիլ Կովալենկոն, որոնք պետք է դուրս գային խաղադաշտ հիմնական կազմու, և մարզչի օգնականը` Ռոման Մոնարյովը, առանց որի շատ դժվար կլինի»,– ասաց Սողոմոնյանը։
«Փյունիկի» սեփականատերը նշեց, որ արդեն այս հարցով դիմել են ՈւԵՖԱ, այնտեղից էլ դեսպանատներին ուղարկել են նամակներ, բայց ստացել են պատասխան, որ հարցը ոչ թե սպորտային է, այլ քաղաքական, ու իրենք պարզապես իրավունք չունեն վիզա տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին։
Սողոմոնյանը հիշեցրեց, որ նույն խնդիրը եղել է նախորդ տարի՝ Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ խաղից առաջ։ Մի քանի հիմնական խաղացողներ կրկին վիզա չստացան,ու «Փյունիկը» պարտվեց այդ խաղում։
Դարպասի գրավում, բուռն ու լարված պահեր. «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» խաղը` լուսանկարներով
«Հայաստանի որոշ ակումբներում խաղում են Ռուսաստանի 6-7 քաղաքացի, եթե այդ թիմերն ունենաննման խաղ, դա իրենց համար պարզապես կատաստրոֆա կլինի»,– ասաց նա։
Նշենք, որ եթե «Փյունիկին» այս խաղում հաղթի,մյուս խաղն անցկացնելու է շվեդական «Կալմարի» հետ։ Արթուր Սողոմոնյանը մտավախություն ունի, որ ակումբը կրկին խնդիր կունենա։
«Էստոնիայի վիզան Հայաստանում տրվում է Լիտվայի դեսպանատան կողմից, իսկ Շվեդիայի վիզան՝ Լեհաստանի։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը սկզբունքորեն վիզաներ չեն տալիս ռուսներին։ Դեսպանատներում մեզ զգուշացրել են, որ եթե նույնիսկ ֆուտբոլիստը վիզա ստանա այլ երկրից ու այլ երկրի միջոցով հասնի նշված երկիրներ, այն տեղում կարող է չեղարկվել, իսկ խաղացողը՝ արտաքսվել: Նման ռիսկի մենք չենք կարող դիմել»,– ասաց նա։
Այս հարցը, ըստ Սողոմոնյանի, պետք է միջազգային կարգով լուծվի, այսպիսի դեպքերում խաղերը պետք է անցկացվեն չեզոք երկրում, որպեսզի թիմերն էլ կարողանան ամբողջական կազմով խաղալ։
«Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը կխաղա «Սոչիում»․ ԶԼՄ
Լրահոս
0