00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

© Sputnik / Алексей ВитвицкийԵՄ դրոշները Բրյուսելում
ԵՄ դրոշները Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2023
ԵՄ դրոշները Բրյուսելում
Բաժանորդագրվել
Տեսակապի միջոցով քննարկումներին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնություն ու անվտանգության երաշխիքներ տրամադրելը, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
«ԱԳՆ խորհրդի նիստը կմեկնարկի աշխատանքային նախաճաշով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ներկայացուցչի մասնակցությամբ։ Այնուհետև կսկսվի ԱԳՆ խորհրդի հիմնական նիստը, որը նվիրված կլինի երեք թեմաների՝ Ուկրաինայի հակամարտությունը, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքական գործոնին, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններին», - հայտնել է աղբյուրը։
Նա նաև նշել է, որ օրվա երկրորդ կեսին ԵՄ արտգործնախարարները հարցերի լայն շրջանակի շուրջ մեկուկես ժամ առցանց քննարկում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Նշվում է, որ Բլինկենի հետ քննարկումների հստակ օրակարգ չկա, բայց ակնհայտ է, որ Ուկրաինայի հակամարտության և Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ քննարկումներ են լինելու:
Նա չի բացառել, որ այդ զրույցի ընթացքում կարող է բարձրացվել նաև Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման ու Վիլնյուսում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի արդյունքներով որոշումների հարցը:
Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցերը, այդ թվում՝ Չինաստանը, հուլիսի 17-18-ը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ կայացած գագաթնաժողովի արդյունքները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Թունիսի խնդիրը:
Աղբյուրը նշել է, որ Թուրքիայի մասին քննարկման ժամանակ արտգործնախարարները մտադիր են անդրադառնալ թուրքական ընտրությունների արդյունքներին:
«Սա ընդհանրապես լավ առիթ է քննարկելու մեր երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակը այդ երկրի հետ, որը նաև ԵՄ թեկնածու է», - նշել է նա:
ԵՄ երկրների արտգործնախարարների նիստը Բրյուսելում կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ամփոփիչ մամուլի ասուլիսը սպասվում է Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից հետո:
Լրահոս
0