https://arm.sputniknews.ru/20230720/avstralian-rusakan-35-kazmakerputjunneri-dem-nvor-patzhamijvocner-ksahmani-63185660.html
Ավստրալիան ռուսական 35 կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ավստրալիան ռուսական 35 կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Sputnik Արմենիա
Ավստրալիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այն ձեռնարկությունները, որոնք Ռուսաստանի համար կարևոր տնտեսական ու ռազմավարական... 20.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-20T10:19+0400
2023-07-20T10:19+0400
2023-07-20T10:19+0400
ավստրալիա
ռուսաստան
պատժամիջոցներ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/17/26899692_0:4:1600:904_1920x0_80_0_0_999de3b297114f8d93025f4ef86cd99c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ավստրալիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսական 35 կազմակերպությունների և Ռուսաստանի ու Բելառուսի 10 քաղաքացիների նկատմամբ: Տեղեկությունը հայտնել է երկրի արտգործնախարար Փենի Վոնգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։Ավստրալիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այն ձեռնարկությունները, որոնք Ռուսաստանի համար կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեն:Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների նոր ցուցակում ներառվել են այն ընկերությունները, որոնք առաջատար տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա ու սարքավորումներ են մատակարարում ռուսական զինված ուժերին, և այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ատոմային էներգետիկայով ու արկտիկական ռեսուրսների արդյունահանմամբ:2014 թվականի մարտից Ավստրալիայի կառավարությունն ավելի քան 25 անգամ հայտարարել է հակառուսական սահմանափակումներ մտցնելու մասին: Կանբերայի պատժամիջոցների ցանկում ներառված են ավելի քան 1,1 հազար քաղաքացիներ և ՌԴ ավելի քան 300 ձեռնարկություններ: Երկրի իշխանությունն ամբողջությամբ դադարեցրել է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, սառեցրել սև ցուցակում հայտնված անձանց ակտիվները և արգելել ազգային կազմակերպություններին գործեր վարել պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ:
ավստրալիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/17/26899692_106:0:1527:1066_1920x0_80_0_0_20ecc9386f8694b3e3f5f1f37484c6a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավստրալիա, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
ավստրալիա, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
Ավստրալիան ռուսական 35 կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ավստրալիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այն ձեռնարկությունները, որոնք Ռուսաստանի համար կարևոր տնտեսական ու ռազմավարական նշանակություն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ավստրալիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանում ռուսական 35 կազմակերպությունների և Ռուսաստանի ու Բելառուսի 10 քաղաքացիների նկատմամբ: Տեղեկությունը հայտնել է երկրի արտգործնախարար Փենի Վոնգը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պատժամիջոցներ են սահմանվում պաշտպանական, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտների 35 ձեռնարկությունների և Ռուսաստանի ու Բելառուսի 10 քաղաքացիների նկատմամբ։ Այս որոշումը, որն ընդունվել է մեր միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ, պետք է առավելագույն ճնշում գործադրի այն քաղաքացիների վրա, որոնք ուղղակի կամ անուղղակի աջակցում են Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա», - հայտարարել է Վոնգը։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այն ձեռնարկությունները, որոնք Ռուսաստանի համար կարևոր տնտեսական և ռազմավարական նշանակություն ունեն:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցների նոր ցուցակում ներառվել են այն ընկերությունները, որոնք առաջատար տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա ու սարքավորումներ են մատակարարում ռուսական զինված ուժերին, և այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ատոմային էներգետիկայով ու արկտիկական ռեսուրսների արդյունահանմամբ:
Բացի այդ, ֆինանսական սահմանափակումներ են մտցվել ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի, փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի, ՌԴ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի, Դաշնության խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Տուրչակի, ինչպես նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինի և «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովի նկատմամբ:
2014 թվականի մարտից Ավստրալիայի կառավարությունն ավելի քան 25 անգամ հայտարարել է հակառուսական սահմանափակումներ մտցնելու մասին: Կանբերայի պատժամիջոցների ցանկում ներառված են ավելի քան 1,1 հազար քաղաքացիներ և ՌԴ ավելի քան 300 ձեռնարկություններ: Երկրի իշխանությունն ամբողջությամբ դադարեցրել է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, սառեցրել սև ցուցակում հայտնված անձանց ակտիվները և արգելել ազգային կազմակերպություններին գործեր վարել պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ: