Ucom-ը և Apple-ի դիստրիբյուտորը Հայաստանում MacBook-երի առևտրի trade-in սխեմա կբացեն
Ucom-ը և Apple-ի դիստրիբյուտորը Հայաստանում MacBook-երի առևտրի trade-in սխեմա կբացեն
Sputnik Արմենիա
Հայաստանում trade-in պրակտիկան արդեն տարածված է կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների համար։ Այժմ Apple-ի դիստրիբյուտորը և հայկական բջջային օպերատորը... 18.07.2023, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայկական Ucom բջջային օպերատորը և Apple կորպորացիան (Կովկասում և Կենտրոնական Ասիայում պաշտոնական դիստրիբյուտոր հանդիսացող Asbis ընկերության միջոցով) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրման ժամանակ նշել է, որ բջջային օպերատորը Apple-ի հետ համագործակցում է 2015 թվականից ի վեր՝ նրանց սարքերի լիազորված վաճառք իրականացնելով (ընկերության որոշ գրասենյակներում այդ նպատակով հատուկ հարթակներ են առանձնացված)։ Հուշագրի ստորագրումից հետո այդ համագործակցությունը կընդլայնվի։Նրա խոսքով՝ առաջին համատեղ նախագծերից մեկը կլինի Ucom-ից գնված MacBook-ը ընկերության գրասենյակ բերելու, հանձնելու և հավելավճարով նորը ստանալու հնարավորությունը (trade-in սխեմա): Այս հնարավորությունը գործելու է բիզնեսի համար։Թե որքան պետք է լինի հավելավճարը, կգնահատեն ընկերության մասնագետները՝ հաշվի առնելով հին MacBook-ի վիճակն ու մաշվածությունը: Դա ընկերություններին թույլ կտա թարմացնել իրենց սարքերը, հավելել է Յիրիկյանը։Ucom-ի և Asbis-ի գնահատմամբ՝ Հայաստանում նոր ՏՏ ընկերությունների և նրանց գրասենյակների բացման շնորհիվ նոր սարքերի պահանջարկն աճել է։ Նոր ընկերությունները թվում քան այնպիսիք, որոնք ծրագրային ապահովում են ստեղծում նորագույն գրաֆիկական քարտերի համար (NVIDIA-ի կամ Xilinx-ի գրասենյակները), կամ այնպիսիք, որոնք ծրագրեր են գրում Apple-ի կամ նրանց գործընկերների համար: Բնականաբար, նրանք պետք է հնարավորինս շուտ գնեն Apple-ի նոր մոդելները։«Իհարկե, որքան հաճախորդները շատ են, այնքան մեծ է պահանջարկը։ Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս և՛ բիզնեսի, և՛ ֆիզիկական անձանց համար»,-լրագրողներին ասել է Յիրիկյանը։«Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը նշել է, որ այս կերպ բիզնեսին հնարավորություն է ընձեռվում թարմացնել իրենց սարքերը: Կարելի է ինքնուրույն վաճառել դրանք երկրորդային շուկայում, բայց կարելի է նաև մի փոքր ավելի էժան գնով փոխանցել մասնագիտացված ընկերությանը, որը դրանք կարգի կբերի, կվերափաթեթավորի և կվաճառի։ Բիզնեսի այս մասը փոխանցվել է Asbis-ի մասնագիտացված դուստր ձեռնարկությանը, որը կոչվում է Breezy:Նկատենք, որ trade-in պրակտիկան Հայաստանում լայնորեն տարածված է կենցաղային տեխնիկայի համար։ Որոշ սրահներ այս տարբերակն առաջարկում են նաև բջջային հեռախոսների համար (սակայն լիազորված տեխսպասարկում առաջարկում են միայն Apple-ի պաշտոնական գործընկերները)։ Ընկերությունն ինքն է ընտրում դրանք ըստ երկրների (Հայաստանում, բացի Ucom-ից, ևս մի քանի ընկերություններ կան)։ Նրանք իրացումն ու տեխսպասարկումը իրականացնում են տարածաշրջանային դիստրիբյուտորի հետ համատեղ:
Հայաստանում trade-in պրակտիկան արդեն տարածված է կենցաղային տեխնիկայի և բջջային հեռախոսների համար։ Այժմ Apple-ի դիստրիբյուտորը և հայկական բջջային օպերատորը նույնպիսի գրանցված ծառայություն կառաջարկեն Apple-ի դյուրակիր համակարգիչների (նոթբուքերի) համար:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հայկական Ucom բջջային օպերատորը և Apple կորպորացիան (Կովկասում և Կենտրոնական Ասիայում պաշտոնական դիստրիբյուտոր հանդիսացող Asbis ընկերության միջոցով) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրման ժամանակ նշել է, որ բջջային օպերատորը Apple-ի հետ համագործակցում է 2015 թվականից ի վեր՝ նրանց սարքերի լիազորված վաճառք իրականացնելով (ընկերության որոշ գրասենյակներում այդ նպատակով հատուկ հարթակներ են առանձնացված)։ Հուշագրի ստորագրումից հետո այդ համագործակցությունը կընդլայնվի։
Նրա խոսքով՝ առաջին համատեղ նախագծերից մեկը կլինի Ucom-ից գնված MacBook-ը ընկերության գրասենյակ բերելու, հանձնելու և հավելավճարով նորը ստանալու հնարավորությունը (trade-in սխեմա): Այս հնարավորությունը գործելու է բիզնեսի համար։
Թե որքան պետք է լինի հավելավճարը, կգնահատեն ընկերության մասնագետները՝ հաշվի առնելով հին MacBook-ի վիճակն ու մաշվածությունը: Դա ընկերություններին թույլ կտա թարմացնել իրենց սարքերը, հավելել է Յիրիկյանը։
Ucom-ի և Asbis-ի գնահատմամբ՝ Հայաստանում նոր ՏՏ ընկերությունների և նրանց գրասենյակների բացման շնորհիվ նոր սարքերի պահանջարկն աճել է։ Նոր ընկերությունները թվում քան այնպիսիք, որոնք ծրագրային ապահովում են ստեղծում նորագույն գրաֆիկական քարտերի համար (NVIDIA-ի կամ Xilinx-ի գրասենյակները), կամ այնպիսիք, որոնք ծրագրեր են գրում Apple-ի կամ նրանց գործընկերների համար: Բնականաբար, նրանք պետք է հնարավորինս շուտ գնեն Apple-ի նոր մոդելները։
«Իհարկե, որքան հաճախորդները շատ են, այնքան մեծ է պահանջարկը։ Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս և՛ բիզնեսի, և՛ ֆիզիկական անձանց համար»,-լրագրողներին ասել է Յիրիկյանը։
«Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը նշել է, որ այս կերպ բիզնեսին հնարավորություն է ընձեռվում թարմացնել իրենց սարքերը: Կարելի է ինքնուրույն վաճառել դրանք երկրորդային շուկայում, բայց կարելի է նաև մի փոքր ավելի էժան գնով փոխանցել մասնագիտացված ընկերությանը, որը դրանք կարգի կբերի, կվերափաթեթավորի և կվաճառի։ Բիզնեսի այս մասը փոխանցվել է Asbis-ի մասնագիտացված դուստր ձեռնարկությանը, որը կոչվում է Breezy:
Նկատենք, որ trade-in պրակտիկան Հայաստանում լայնորեն տարածված է կենցաղային տեխնիկայի համար։ Որոշ սրահներ այս տարբերակն առաջարկում են նաև բջջային հեռախոսների համար (սակայն լիազորված տեխսպասարկում առաջարկում են միայն Apple-ի պաշտոնական գործընկերները)։ Ընկերությունն ինքն է ընտրում դրանք ըստ երկրների (Հայաստանում, բացի Ucom-ից, ևս մի քանի ընկերություններ կան)։ Նրանք իրացումն ու տեխսպասարկումը իրականացնում են տարածաշրջանային դիստրիբյուտորի հետ համատեղ: