00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շանտաժը չի վերադարձնի հացահատիկային գործարքը

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցՑորեն
Ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
Ցորեն
Բաժանորդագրվել
Ռուսաստանի կողմից հացահատիկային գործարքի դադարեցումը համընկավ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետ, բայց երկու իրադարձությունների միջև կապ փնտրելն անիմաստ է:
Մեկ տարի առաջ կնքված և արդեն մի քանի անգամ երկարաձգված համաձայնագրի երկարաձգումից հրաժարվելու մասին որոշումը Վլադիմիր Պուտինն ընդունել էր դեռևս անցյալ շաբաթ և հրապարակավ բացատրել, որ պատճառը ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման պայմանները չկատարելն է: Բացի Ուկրաինայից, գործարքի գլխավոր շահառուն Թուրքիան էր: Ինչո՞ւ Ռուսաստանը հենց հիմա հրաժարվեց երկարաձգումից, և արդյոք գործարքի վերսկսման հնարավորություն դեռ կա՞:

ՌԴ–ում կայուն հասարակական կարծիք է ձևավորվել, որ գործարքը վաղուց արդեն ձեռնտու չէր Մոսկվային և պետք էր ավելի շուտ հրաժարվել դրանից։ Դա այդպես չէ: Ռուսաստանը պատրանքներ չուներ, որ Արևմուտքը կվերացնի ռուսական գյուղատնտեսական արտահանման նկատմամբ պատժամիջոցները, բայց գործարքը մի քանի անգամ երկարաձգեց միանգամայն հասկանալի պատճառներով։

Ռիսկեր կան. Պեսկովը՝ առանց ՌԴ-ի հացահատիկի գործարքի մասին
ՄԱԿ-ի հովանու ներքո կնքված գործարքը պետք է արևմտյան քարոզչությանը թույլ չտար պնդել, որ պարենամթերքի գների աճի համար Ռուսաստանն է պատասխանատու, և որ նա առհասարակ ցանկանում է սովամահ անել աշխարհին, հատկապես՝ զարգացող աշխարհին: Այդպիսի մեղադրանքները հենց այնպես անտեսել չի ստացվի. գլոբալ Հարավի երկրներն իսկապես մեծապես կախված են ռուսական և ուկրաինական ցորենի արտահանումից։
Ուստի Մոսկվայի համար կարևոր էր ոչ արևմտյան աշխարհին (որի համակրանքի համար պայքար է ընթանում ՌԴ–ի և Արևմուտքի միջև) ցույց տալ, որ ՌԴ–ն հասկանում է նրա խնդիրները և պատրաստ է լուծել դրանք։ Բայց Մոսկվան դա միայնակ չի կարող անել, եթե Արևմուտքը չի պատրաստվում վերացնել գյուղատնտեսական արտահանման խոչընդոտները, ապա ՌԴ–ն անվերջ չի սպասելու։ Պարտավորությունները կկատարեն՝ գործարքը կվերսկսվի։
ՌԴ–ի մեծ համբերության երկրորդ պատճառը Թուրքիայի հետ հարաբերություններն էին. Ռուսաստանի համար կարևոր էր Ռեջեփ Էրդողանի վերընտրվելը, և երբ դա տեղի ունեցավ, գործարքի երկարաձգման անհրաժեշտությունը վերացավ: Թեև համաձայնագիրը մեծ նշանակություն ուներ Թուրքիայի համար, Էրդողանը չկարողացավ ազդել Արևմուտքի վրա ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում: Գուցե նա հավատում էր, որ Ռուսաստանը հանուն իր երկրի հետ հարաբերությունների կշարունակի երկարաձգել գործարքը: Հիմա Թուրքիայի նախագահը սպասում է օգոստոսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ հույս ունենալով համաձայնության գալ գործարքի վերականգնման շուրջ: Բայց դրա շանսերն առայժմ աննշան են, եթե, իհարկե, Թուրքիան չկարողանա Արևմուտքից ռուսական պայմանների իրական կատարում ստանալ։
«Մենք բաց ենք հացահատիկային գործարքի շուրջ քննարկումների համար». ՄԱԿ-ի պատվիրակություն
Կարո՞ղ է արդյոք Թուրքիան շանտաժի ենթարկել Ռուսաստանին, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը կշարունակվի նաև առանց Մոսկվայի համաձայնության, այսինքն՝ առանց որևէ գործարքի։ Տեսականորեն նման տարբերակներ կան․ թուրքական ռազմանավերը կարող են Օդեսայից ուղեկցել ուկրաինական նավերին։ Բայց գործնականում դա կնշանակի Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման եզրին հայտնվել, քանի որ ՆԱՏՕ-ի երկրի նավերը կհայտնվեին ռազմական հատուկ գործողության գոտում։
Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի մասնակցությունն անթույլատրելի է։ Ու որքան էլ Ուկրաինան լցվում է արևմտյան զենքով, անգամ այդ պարագայում դաշինքում ոչ ոք պատրաստ չէ ուղիղ մասնակցության։ Թուրքական առաքելության մարդասիրական բնույթը ներկայիս պայմաններում զինված ուժերի օգտագործման արդարացում չի լինի, և Անկարայում դա լավ են հասկանում։
Թուրքիայի նախագահը առավելագույնը՝ ռազմական հակամարտության, նվազագույնը՝ ռուս-թուրքական հարաբերությունների փլուզման (կամ դրանց ընդմիջման, ինչպես եղավ 2015-ին թուրք-սիրիական երկնքում ռուսական կործանիչի ոչնչացումից հետո) ռիսկի չի դիմի։ Ուստի Էրդողանը կփորձի Պուտինի հետ պայմանավորվել գործարքի վերսկսման շուրջ, որպեսզի և՛ պահպանի Թուրքիայի՝ որպես Ռուսաստանի և Արևմուտքի միջև առևտրային և լոգիստիկ միջնորդի չափազանց շահավետ դիրքը, և՛ ուժեղացնի սեփական դիրքերն Արևմուտքի հետ մեծ առևտրի նոր փուլում (որն ընթանում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի ֆոնին)։
Ռուսաստանն էլ իր կողմից կշարունակի Թուրքիայի հետ բարդ ու անհրաժեշտ խաղը, որտեղ սերտորեն միահյուսված են բազմաթիվ թեմաներ՝ տնտեսականից մինչև աշխարհաքաղաքական, գազատարներից մինչև Սիրիա։
Ընդ որում` ո՛չ գործարքի ներկա իրադրությունը, ո՛չ էլ դրա հնարավոր վերսկսումն իրականում ոչ մի կերպ կապ չունեն Ուկրաինայի հետ կապված ռուսական ծրագրերի հետ։ Ռազմական հատուկ գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել նրա գլխավոր խնդիրը՝ հակաՌուսաստանի և նրա արևմտամետ իշխանության կազմաքանդումը։ Թե մինչ այդ նպատակներին հասնելը որոշ ժամանակ Օդեսայից ուկրաինական հացահատիկով բեռնված նավեր դուրս կգան, թե ոչ, վերջին հաշվով ոչ մի կերպ չի ազդի Ուկրաինայի ճակատագրի վրա, որն արդեն որոշված է ռուսական պատմության կշեռքին, և ո՛չ գործարքը, ո՛չ արևմտյան զենքը, ո՛չ էլ թուրքական խաղերը չեն կարողանա փրկել նրան։
Լրահոս
0