00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիսկեր կան. Պեսկովը ՝ առանց ՌԴ-ի հացահատիկի գործարքի մասին

© Sputnik / Илья Питалев ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2023
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` զինվորականները բազմիցս ասել են, որ Ուկրաինան հացահատիկային միջանցքներն օգտագործում է մարտական նպատակներով:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Պետք է հաշվի առնել, որ առանց Ռուսաստանի հացահատիկի գործարքն անվտանգային ռիսկեր է պարունակում։ Կրեմլում չգիտեն, թե որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները:
«Այստեղ, անշուշտ, հարց կա, որը մեկնաբանության կարիք ունի մեր զինվորականների կողմից, չէ որ խոսքն այն գոտու մասին է, որն անմիջականորեն մոտ է մարտական գործողությունների շրջանին։ Առանց համապատասխան երաշխիքների այնտեղ որոշակի ռիսկեր են առաջանում։ Հետևաբար, եթե ինչ-որ բան ձևակերպվի առանց Ռուսաստանի, ապա այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն։ Մենք չենք կարող ասել, թե որքանով և որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Նրա խոսքով ՝ հացահատիկի գործարքի իրականացման գոտին Կիևի վարչակարգի կողմից օգտագործվում է մարտական նպատակներով, դա կարևոր կետ է, որի մասին չպետք է մոռանալ:
Պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք Ուկրաինան հացահատիկի միջանցքներն օգտագործել հուլիսի 17-ին Ղրիմի կամրջի վրա հարձակվելու համար` նա նշել է, որ այդ կապակցությամբ կոնկրետ ինչ-որ բան չի կարող ասել:
«Բայց դուք գիտեք, որ մեր զինվորականներն էլ բազմիցս խոսել են այն մասին, որ Ուկրաինան այդ հացահատիկային միջանցքներն օգտագործում է մարտական նպատակներով»,-ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
«Մենք բաց ենք հացահատիկային գործարքի շուրջ քննարկումների համար». ՄԱԿ-ի պատվիրակություն
Լրահոս
0