https://arm.sputniknews.ru/20230718/mirzvojann-asel-e-vorn-e-adrbejani-het-banakcajin-gvortsyntacum-arancqajin-harcy-63025786.html
Միրզոյանն ասել է` որն է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի առանցքային հարցը
Միրզոյանն ասել է` որն է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի առանցքային հարցը
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը Վիեննայում խոսել է Ադրբեջանի վարած քաղաքականության մասին` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը։ 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T18:58+0400
2023-07-18T18:58+0400
2023-07-18T19:29+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/63023937_0:0:1600:901_1920x0_80_0_0_4f7b0860b0bf5773ad1b551ea5c2e102.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիություն ապահովելու հարցը։ Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արել է Վիեննայում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։Նա նշել է, որ Շալենբերգի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր և ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։«Այս համատեքստում, ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ»,– ասել է նա։Արտգործնախարարի խոսքով` վերոնշյալ հարցերում և, որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում, Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/63023937_121:0:1544:1067_1920x0_80_0_0_d0dd4eeb330ff009eec6a9f891c55226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
Միրզոյանն ասել է` որն է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի առանցքային հարցը
18:58 18.07.2023 (Թարմացված է: 19:29 18.07.2023) Արարատ Միրզոյանը Վիեննայում խոսել է Ադրբեջանի վարած քաղաքականության մասին` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիություն ապահովելու հարցը։ Ինչպես հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այս հայտարարությունն արել է
Վիեննայում Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները, համաձայն Ալմա Աթայի հռչակագրի, ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։ Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների»,– ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Շալենբերգի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր և ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։
«Այս համատեքստում, ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։
Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, դատարանը վերահաստատեց
հուլիսի 6-ի իր որոշմամբ»,– ասել է նա։
Նախարարի խոսքով` վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։
Արտգործնախարարի խոսքով` վերոնշյալ հարցերում և, որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում, Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։