https://arm.sputniknews.ru/20230718/hajastanjan-20-herustaynkerutjun-hhrcic-pahanjum-en-dadarecnel-anjatumnery-63005371.html
Հայաստանյան 20 հեռուստաընկերություն ՀՀՌՑ–ից պահանջում են դադարեցնել անջատումները
Հայաստանյան 20 հեռուստաընկերություն ՀՀՌՑ–ից պահանջում են դադարեցնել անջատումները
Sputnik Արմենիա
Հեռուստաընկերությունների համար առնվազն տարօրինակ է, որ ՀՀՌՑ-ն երբեմն ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ է մատուցում, սակայն ստիպում է վճարումներ... 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T16:57+0400
2023-07-18T16:57+0400
2023-07-19T20:13+0400
հեռուստատեսություն
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
դիմում
հայց
«երկիր մեդիա» հեռուստաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_0:86:1600:986_1920x0_80_0_0_97f6f120b05a5c5bb79de6637fa4a03b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանյան 20 հեռուստաընկերություն համատեղ հայտարարություն են տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։Առաջարկվում է շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, կառավարության, ՀՌՀ-ի (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ–ի կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։«Ամեն գնով ուզում են «Երկիր մեդիային» հանրապետական ծածկույթ չտրամադրել». ինչ է ասում ՀՌՀ-նՆշվում է նաև, որ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։ Արդյունքում հեռուստաընկերությունների համար գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։Հայտարարությունը ստորագրել են հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝«Երկիր մեդիան» հունիսի 29-ից կվերադառնա հանրապետական եթերՀիշեցնենք`ապրիլի 11–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ Գարիկ Հայրապետյանն ասել էր, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն` հեռարձակումը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:Նա զգուշացրել էր, որ մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես (առաջին անգամ` 2 ժամով) կդադարեցվի, խոսքը գնում է «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերություններին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/56/16885667_86:0:1514:1071_1920x0_80_0_0_7d28fa378086c548b3efd7f64dca91e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեռուստատեսություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), դիմում, հայց, «երկիր մեդիա» հեռուստաընկերություն
հեռուստատեսություն, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), դիմում, հայց, «երկիր մեդիա» հեռուստաընկերություն
Հայաստանյան 20 հեռուստաընկերություն ՀՀՌՑ–ից պահանջում են դադարեցնել անջատումները
16:57 18.07.2023 (Թարմացված է: 20:13 19.07.2023) Հեռուստաընկերությունների համար առնվազն տարօրինակ է, որ ՀՀՌՑ-ն երբեմն ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ է մատուցում, սակայն ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանյան 20 հեռուստաընկերություն համատեղ հայտարարություն են տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։
Առաջարկվում է շահագրգիռ կողմերի՝ Ազգային ժողովի, կառավարության, ՀՌՀ-ի (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով) և բոլոր հեռուստաընկերությունների մասնակցությամբ մշակել հանրային մուլտիպլեքսի գործունեության արդյունավետ և տրամաբանական հայեցակարգ։
«Բացասական արձագանքի պարագայում ներքոստորագրյալ հեռուստաընկերություններն իրենց իրավունքները պաշտպանելու համար օրենքով սահմանված կարգով դիմելու են հավելյալ անհրաժեշտ քայլերի»,– նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Արմենիա թի-վի», «Ա-թիվի», «Շանթ», «Դար-21», «Ֆրի նյուզ», «Ֆորտունա» հեռուստաընկերությունների համար անակնկալ հարված եղավ ՀՀՌՑ–ի կողմից եթերազրկվելը՝ վճարումների ուշացման պատճառաբանությամբ։
Նշվում է նաև, որ վերջին տարիների աղետալի իրադարձությունների՝ համավարակի, պատերազմի, ինչպես նաև օրենսդրական խստացումների հետևանքով շեշտակիորեն կրճատվել են բոլոր հեռուստաընկերությունների գովազդային եկամուտները։ Արդյունքում հեռուստաընկերությունների համար գրեթե անհնար է դառնում Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ և ամբողջական լուսաբանումը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրությունների ընթացքում հեռուստաընկերությունները ձեռք են բերում հավելյալ եկամուտներ, որոնք ուղղվում են ՀՀՌՑ-ին ունեցած պարտքերի մարմանը։ Փաստորեն արվում է ամեն ինչ՝ ի չիք դարձնելու այդ հնարավորությունը»,– դժգոհություն է հնչում հեռուստաընկերություններից։
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀՌՑ-ն, հեռուստաընկերություններին ոչ ամբողջական, հաճախ անորակ ծառայություններ մատուցելով հանդերձ, այնուամենայնիվ, ստիպում է վճարումներ կատարել դրանց դիմաց։
Հայտարարությունը ստորագրել են հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաընկերություններ՝
Հիշեցնենք`ապրիլի 11–ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ
Գարիկ Հայրապետյանն ասել էր, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն` հեռարձակումը կարող է ժամանակավորապես դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները:
Նա զգուշացրել էր, որ մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես (առաջին անգամ` 2 ժամով) կդադարեցվի, խոսքը գնում է «Շանթ», ATV, Freenews, «Դար 21» և «Ֆորտունա» հեռուստաընկերություններին: