00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավտոբուսը 1-2 ժամ սպասում է, մինչև ճամփան բացվի. ի՞նչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին

Ավտոբուսը 1-2 ժամ սպասում է մինչև ճանապարհը բացվի. Ի՞նչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին
Բաժանորդագրվել
«Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քանդված կամ կառուցվող ճանապարհով մեկ անգամ անցած զբոսաշրջիկը երկրորդ անգամ կխուսափի անցնել նույն տեղով։
Զբոսաշրջային ակտիվ սեզոնին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների պատճառով տուրիստական ավտոբուսները երբեմն 1-2 ժամ ստիպված են լինում սպասել` մինչև ճանապարհը բացվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Վիզիթ Արմենիա» ընկերության հիմնադիր, տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
«Ամառը համարվում է զբոսաշրջային առումով ակտիվ սեզոն, հետևաբար, ճանապարհները կարելի է նորոգել կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը, որպեսզի զբոսաշրջիկներին հավելյալ անհարմարություններ չպատճառենք։ Այսօր, օրինակ, Լոռու տարծաշրջանում կան հատվածներ Հաղպատի, Սանահինի հատվածում, որտեղ ճանապարհներ են այս պահին նորոգվում, և լինում են դեպքեր, երբ զբոսաշրջային ավտոբուսները 1-2 ժամ սպասում են` մինչև ճանապարհերը կբացվեն, որովհետև այստեղ միակողմանի երթևեկություն է սահմանված։ Կարելի է պլանավորել և այնպես իրականացնել, որ նման դեպքերը զբոսաշրջային սեզոնի ընթացքում ավելի քիչ լինեն»,– ասաց Գևորգյանը։
Աննախադեպ ցուցանիշներ. 2023 թ. վեց ամսում ՀՀ է եկել 1 մլն զբոսաշրջիկ
Ներկա պահին շինարարական աշխատանքներ են տարվում նաև Ծաղկաձոր համայնքում, Արագածոտնի մարզի հայտնի վանական համալիրներ տանող համայնքային ճանապարհներին, շարունակվում է նաև Հյուսիս–հարավ ավտոճանապարհի շինարարությունը դեպի Գյումրի ուղղությամբ։
Իսկ, օրինակ, Ստեփանավանի ճանապարհներին թեև շինարարություն չի իրականացվում, բայց ճանապարհն այնպիսի անմխիթար վիճակում է, որ մարդիկ անգամ փշատերևների փոշոտման սեզոնին խուսափում են այդ ուղղությամբ ճանապարհորդել։
Խնդրահարույց է նաև Ենոքավան տանող ճանապարհը։
«Ինձ հավաստիացրել էին, որ այս տարվա ծրագրի մեջ կա Ենոքավանի ճանապարհի վերանորոգումը։ Բայց 1 ամիս առաջ «Հայ բույս» փառատոնն էր այնտեղ անցկացվում, մենք էլ մասնակցուոյւն ունեցանք։ Եվ ցավով պետք է նշեմ, որ ճանապարհի վերջին 2-3 կիլոմետրը փոքր մեքենաների համար անանցանելի է։ Եվ, եթե դրան գումարվում են անձրևները, սելավները, ապա շատ դժվարանցանելի է դառնում, և շատերին հետ է պահում այդ տեսարժան վայրը վայելելուց»,– պատմեց փորձագետը։
Թե որքանով կարող է ճանապարհների անհարմարությունն ազդել Հայաստանում զբոսաշրջային հոսքերի վրա, մեր զրուցակիցը դժվարացավ միանշանակ գնահատական տալ, բայց հաստատեց, որ առկա իրավիճակը անուղղակիորեն բացասաբար է ազդելու ոլորտի պոտենցիալ աճի վրա։
«Զբոսաշրջիկը եթե գալիս է տվյալ զբոսավայր և տեսնում է, որ ճանապարհները քանդված վիճակում են, անմխիթար են, նա հաջորդ անգամ կփորձի խուսափել տվյալ զբոսավայր մեկնելուց, անկախ այն բանից` դրանք վերանորոգվում են, թե ոչ»,– ասաց Գևորգյանը` հավելելով, որ հաճախ զբոսաշրջիկներին անհարմարություն չպատճառելու համար տուրօպերատորներն իրենք են ստիպված լինում այս կամ այն տեսարժան վայրը հանել իրենց այցելությունների ծրագրից` մինչև ճանապարհը վերջնական կվերանորոգվի։
Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 1200 դոլար է ծախսում. Քերոբյան
Վլադիմիր Գևորգյանից նաև հետաքրքրվեցինք, թե որքանով են այսօր հարմարեցված հայաստանյան ենթակառուցվածքները, լուծվե՞լ է արդյոք զուգարանների չարչրկված խնդիրը։
«Չենք կարող ասել, որ այդ հարցը վերջնականապես լուծված է։ Այդ հարցն այսօր էլ կա, բայց դրան գումարվել է նաև ուրիշ խնդիր։ Այո՛, կան տեսարժան վայրեր, որտեղ հանրային զուգարաններ առկա են, սակայն դրանց սանիտարահիգիենիկ վիճակն է անմխիթար։ Այսինքն, ունենք զուգարաններ, բայց կարելի է ասել` չունենք, որովհետև այնպիսի անմխիթար վիճակ է, որ շատ զբոսաշրջիկներ ուղղակի զերծ են մնում ներս մտնելուց»,–ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` մեկ այլ խնդիր է տեսարժան վայրերի հարակից տարածքներում առևտրի կազմակերպման հարցը։ Մասնագետներն առաջարկում են առևտրի քաոսային վիճակը կարգավորելու համար ստեղծել գեղեցիկ, միանման տաղավարներ, իսկ վարձակալությունից ստացված գումարներն ամեն տարի օգտագործել տարածքը բարեկարգելու համար։
Ոտքով կանցնեն ողջ Հայաստանը. ներկայացվել է «Ազգային արահետ» նոր զբոսաշրջային նախագիծը
Լրահոս
0