https://arm.sputniknews.ru/20230718/anahit-manasjany-gerineri-harcy-qnnarkel-e-ekh-erevanjan-grasenjaki-ghekavari-het-62999864.html
Անահիտ Մանասյանը գերիների հարցը քննարկել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ
Անահիտ Մանասյանը գերիների հարցը քննարկել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը։ 18.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-18T16:46+0400
2023-07-18T16:46+0400
2023-07-18T17:06+0400
հայաստան
գերի
անհետ կորած
անահիտ մանասյան
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/62996940_0:156:1496:998_1920x0_80_0_0_bd534a4a86698d0b34ba719932f69513.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է անհետ կորածների ու գերեվարվածների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Բաքվում հայ ռազմագերիներին շարունակում են ծեծել, զրկում են սննդից, քնից. Սիրանուշ ՍահակյանՄանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի։Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/12/62996940_118:0:1449:998_1920x0_80_0_0_2de20a1b2f0b68c6d7d0894c4ae61dc2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, անհետ կորած, անահիտ մանասյան, եվրախորհուրդ
հայաստան, գերի, անհետ կորած, անահիտ մանասյան, եվրախորհուրդ
Անահիտ Մանասյանը գերիների հարցը քննարկել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի հետ
16:46 18.07.2023 (Թարմացված է: 17:06 18.07.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է անհետ կորածների ու
գերեվարվածների հարցը։ Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
«Պաշտպանն անդրադարձել է անհետ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նա տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
Մանասյանը ներկայացրել է նաև ՄԻՊ աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը նշել է, որ այդ երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտնում, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ հարցերի։
Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ աշխատանքը։