https://arm.sputniknews.ru/20230717/rudenkvon-bjulbjuloghlii-het-qnnarkel-e-adrbejani-agni-voch-kvorekt-meknabanutjunnery-62929071.html
Ռուդենկոն Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունները
Ռուդենկոն Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունները
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացմանը։ 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T20:16+0400
2023-07-17T20:16+0400
2023-07-17T20:16+0400
ռուսաստան
ադրբեջան
դեսպան
հայաստան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35440416_0:241:3125:1999_1920x0_80_0_0_f03761e233c0f06dde046549c4558f8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik․ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ հայտարարությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսանք և ափսոսանք առաջացնող էր անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացի հետ:Նշել են, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու վերաբերյալ:Հավելել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը` Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար:
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35440416_122:0:2853:2048_1920x0_80_0_0_dfa31e4d8aeb2cbf5a4fe7fafcead071.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ադրբեջան, դեսպան, հայաստան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
ռուսաստան, ադրբեջան, դեսպան, հայաստան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք
Ռուդենկոն Բյուլբյուլօղլիի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունները
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացմանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik․ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ հայտարարությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսանք և ափսոսանք առաջացնող էր անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացի հետ:
Նշել են, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու վերաբերյալ:
«Ռուսաստանի ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրին: Միաժամանակ դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացման, օրակարգում դրված բոլոր հարցերի լուծման խնդիրը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հավելել են, որ զրույցի ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը: Ռուսական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը` Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ։
Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար: