https://arm.sputniknews.ru/20230717/mjasnikjan-pvoghvotajum-dardzapvokhajin-ertevekutjan-hamar-dzerq-kbervi-hatuk-tekhnika-avinjan-62823932.html
Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության համար ձեռք կբերվի հատուկ տեխնիկա. Ավինյան
Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության համար ձեռք կբերվի հատուկ տեխնիկա. Ավինյան
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանը այդ տեխնիկան կամ ձեռք կբերի իր միջոցներով, կամ կպատվիրակի մասնավոր ընկերությանը։ 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T11:53+0400
2023-07-17T11:53+0400
2023-07-17T11:53+0400
երևան
երևանի քաղաքապետարան
երթևեկություն
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/1158/74/11587430_0:83:1601:983_1920x0_80_0_0_7aa3a6b9d5c7d96e7b42ac078bbe6ed8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկություն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի հատուկ տեխնիկա։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։«Դա կարող ենք և մենք ձեռք բերել, և պատվիրակել մասնավոր կազմակերպությանը»,– ընդգծեց նա։Երևանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուսումնությունները ցույց են տվել, որ միայն արգելապատնեշների քանդումը հարցը չի կարող լուծել։Գրիգորյանն ավելացրեց, որ Մյասնիկյան պողոտայում երթևեկության ինտենսիվությունը խիստ տարբեր է. առավոտյան 8։30–ից դեպի Կենտրոն երթևեկությունն ավելի ինտենսիվ է, քան դեպի Ավան բարձրացողը։ Նույնը վերաբերում է երեկոյան ժամերին` դեպի Ավան երեկայն ժամը 17։40–ից սկսած հոսքը մեծանում է, իսկ դեպի Կենտրոն` նվազում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1158/74/11587430_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7555447084e1763b20f3e3159db25ed8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, երթևեկություն, տրանսպորտ
երևան, երևանի քաղաքապետարան, երթևեկություն, տրանսպորտ
Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկության համար ձեռք կբերվի հատուկ տեխնիկա. Ավինյան
Քաղաքապետարանը այդ տեխնիկան կամ ձեռք կբերի իր միջոցներով, կամ կպատվիրակի մասնավոր ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մյասնիկյան պողոտայում դարձափոխային երթևեկություն կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի հատուկ տեխնիկա։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա կարող ենք և մենք ձեռք բերել, և պատվիրակել մասնավոր կազմակերպությանը»,– ընդգծեց նա։
Երևանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուսումնությունները ցույց են տվել, որ միայն արգելապատնեշների քանդումը հարցը չի կարող լուծել։
«Կա ինտենսիվ երթևեկություն, իսկ երբեմն էլ` արագության գերազանցում, արդյունքում առաջանում է ճակատային բախման, ՃՏՊ–երի հավանականություն։ Այդ պատճառով նախատեսվում է ձեռք բերել միջազգային չափանիշներով հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա առավել պիկ ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին` տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները»,– նշեց նա։
Գրիգորյանն ավելացրեց, որ Մյասնիկյան պողոտայում երթևեկության ինտենսիվությունը խիստ տարբեր է. առավոտյան 8։30–ից դեպի Կենտրոն երթևեկությունն ավելի ինտենսիվ է, քան դեպի Ավան բարձրացողը։ Նույնը վերաբերում է երեկոյան ժամերին` դեպի Ավան երեկայն ժամը 17։40–ից սկսած հոսքը մեծանում է, իսկ դեպի Կենտրոն` նվազում։