https://arm.sputniknews.ru/20230717/hreshavvor-shrjapakum-e-haok-y-namak-grutjamb-dimel-e-mijazgajin-spvortajin-karujcnerin-62890293.html
Հրեշավոր շրջափակում Է. ՀԱՕԿ-ը նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին
Հրեշավոր շրջափակում Է. ՀԱՕԿ-ը նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին
Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վստահ է, որ համաշխարհային օլիմպիական հանրությունը չի կարող անտարբեր լինել Արցախում ստեղծված իրականության հանդեպ։ 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T16:26+0400
2023-07-17T16:26+0400
2023-07-17T16:29+0400
արցախ
օլիմպիական խաղեր
լաչինի միջանցք
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/14/59883688_0:240:1280:960_1920x0_80_0_0_206c11d5ae3fff10b1a99cb34d2c3667.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին նամակներ է ուղարկել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։Նրա խոսքով` գրության բովադակության մեջ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը 215 օր է`գտնվում է շրջափակման մեջ և 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։Ընդգծվել է, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/14/59883688_0:0:1280:960_1920x0_80_0_0_15125fffd3b064d2d688e0b8749b78c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, օլիմպիական խաղեր, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախ, օլիմպիական խաղեր, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
Հրեշավոր շրջափակում Է. ՀԱՕԿ-ը նամակ-գրությամբ դիմել է միջազգային սպորտային կառույցներին
16:26 17.07.2023 (Թարմացված է: 16:29 17.07.2023) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն վստահ է, որ համաշխարհային օլիմպիական հանրությունը չի կարող անտարբեր լինել Արցախում ստեղծված իրականության հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին նամակներ է ուղարկել։ Տեղեկությունը
«Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով` շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի և տեղի ունեցող ծայրաստիճան վտանգավոր գործընթացների վերաբերյալ պաշտոնական նամակ-գրություններ եմ ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի, Ասիական օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև 100-ից ավել երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին»,–գրել է Ռոստոմյանը։
Նրա խոսքով` գրության բովադակության մեջ նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը 215 օր է`գտնվում է շրջափակման մեջ և 120 հազար խաղաղ բնակիչ կտրված է աշխարհից։
«120 հազար խաղաղ բնակիչ կանգնած է սովի եզրին։ Առկա է դեղորայքի, մանկական սննդի, վառելիքի տոտալ դեֆիցիտ։ Մարդիկ զրկված են բուժվելու, տեղաշարժվելու և շատ այլ իրավունքներից։ 30 հազար երեխա կանգնած է սովի և հյուծման վտանգի առաջ։ Հղի կանայք չեն ստանում անհրաժեշտ կալորիականությամբ սնունդ, վտանգված է դեռևս լույս աշխարհ չեկած երեխաների կյանքն ու առողջությունը։ Այս հրեշավոր շրջափակումը տեղի է ունենում 21-րդ դարում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ համաշխարհային օլիմպիական շարժումը, որի առանցքում արդարությունն ու հումանիզմն են, չի կարող անտարբեր լինել այս իրականության հանդեպ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։