00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունները 4-րդ անգամ են փոխում Շուռնուխում նոր թաղամասի կառուցման ժամկետները

© Sputnik / Aram NersesyanՇուռնուխի նոր թաղամասը
Շուռնուխի նոր թաղամասը - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2023
Շուռնուխի նոր թաղամասը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը 2021 թվականից սկսած կես տարին մեկ հետաձգում է հարկադիր տեղահանված շուռնուխցի ընտանիքների համար կառուցվող 13 սեփական տների հանձնման ժամկետները։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը՝ տներով հանդերձ, 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները չորրորդ անգամ են հետաձգում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։
Կառավարությունը նոր տներ կառուցելու պարտավորություն էր ստանձնել 2021 թվականի հունվարի սկզբին, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը հանձնվեց Ադրբեջանին։
Տները պետք է պատրաստ լինեին 2021 թվականին։
Շինարարական աշխատանքների մեկնարկի մասին հայտարարեցին 2021 թվականի փետրվարի սկզբին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի և Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի ներկայությամբ։
2021 թվականի փետրվարի 18-ին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կառուցել 13 տուն և դեպի տները տանող ճանապարհ, առայժմ առանց ասֆալտապատման։ Նույն նիստում հայտարարվեց շինարարության համար 470 մլն դրամ հատկացնելու մասին, Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 700 մլն դրամ (1,35 մլն դոլար):
Նույն թվականի նոյեմբերին Ղուլարյանը զեկուցեց, որ շինարարությունն ընթանում է ամբողջ թափով։ Սակայն շինարարության ավարտի ժամկետը չգիտես ինչու փոխվեց։ Այդ ժամանակ իշխանություններն օգտագործեցին հետևյալ ձևակերպումը. «Պայմանագրում նշված ժամկետների համաձայն` այսինքն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ կավարտվի» (1):
Արդեն 2022 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը որոշեց լրացուցիչ 395 միլիոն 706 հազար դրամ (շուրջ 880 հազար դոլար) հատկացնել Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերում տների կառուցման համար։ Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, այս անգամ նշվում էր, որ տները նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին(2)։
2022 թվականի օգոստոսին քաղաքաշինության պետական կոմիտեից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ավարտին է մոտենում 8 տան շինարարությունը, ևս 5-ի շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատանքների ավարտի ժամկետները մոտավորապես նույնն էին նշում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակ։ Մեր հարցին, թե ինչու շինարարությունը ժամանակին չի ավարտվել, չպատասխանեցին։
Այնուհետև քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելեց Շուռնուխի նոր թաղամասի կառուցման վայր: Այցին հաջորդեց հանձնարարականը՝ «լրացուցիչ աշխատուժ ներգրավել, ձեռնարկել բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու և որակ ապահովելու համար»:
Բայց 2022 թվականի դեկտեմբերի վերջին, երբ այցելեցինք գյուղ, պարզվեց, որ հանձնարարականն առանձնապես չի օգնել՝ տները պատրաստ չէին։
Մեր նոր հարցմանը կոմիտեից պատասխանեցին, որ ժամկետների մեջ չեն տեղավորվել` «պայմանավորված 2022 թվականին տեղի ունեցած սահմանային միջադեպերով, ցեմենտի դեֆիցիտի պատճառով բետոնացման աշխատանքների ժամանակին իրականացման անհնարինությամբ, ինչպես նաև ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած` առանց այդ էլ բարդ լոգիստիկ խնդիրներով» (Խոտ–Որոտան)։ Ինչ վերաբերում է ժամկետներին, այս անգամ խոստացան մնացած աշխատանքներն ավարտել 2023 թվականի առաջին կեսին (3)։
2021 թվականի մարտին կառավարությունը հերթական անգամ երկարացրեց Շուռնուխ և Որոտան գյուղերի բնակիչների փոխհատուցման (ամսական 68 հազար դրամ) ժամկետը, իսկ որպես թաղամասի հանձնման վերջնաժամկետ նշեց 2023 թվականի հունիսի 30-ը։
Այն ժամանակ Արմեն Ղուլարյանն իր հերթին լրագրողներին ասել էր, որ գյուղում տների կառուցումը հետաձգվել է շինանյութերի հետ կապված խնդիրների պատճառով: Նա ընդգծել էր, որ նաև ճանապարհների հետ կապված խնդիրներ են առաջացել։
«Շուռնուխում շինարարությունը շարունակվում է, առաջին կիսամյակի վերջում կավարտենք»,-ասել էր Ղուլարյանը:
Չավարտեցին:

Նոր ժամկետները

2023 թվականի հունիսի 30-ին Sputnik Արմենիան հերթական հարցումն ուղարկեց ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու տները դեռ պատրաստ չեն, և երբ կկառուցվի թաղամասը։
«Բնակելի 13 տների կառուցման ավարտ է նախատեսվում 2023 թվականի օգոստոսի 15-ը (4), իսկ բարեկարգման աշխատանքներինը (ճանապարհների և մայթերի ասֆալտապատում)՝ 2023 թվականի սեպտեմբերը»,-ասված է պատասխանում:
Ինչ վերաբերում է ուշացման պատճառներին, ապա վարչությունում նշում են, որ դա պայմանավորված է «Խոտ-Որոտան ճանապարհի փլուզման հետևանքով առաջացած բարդ լոգիստիկ խնդիրներով (տեղի են ունեցել դեռևս 2022 թվականի հոկտեմբերին, իսկ նոր ժամկետները դրանից հետո էին նշանակվել՝ խմբ․)»։
Բացի այդ, կոմիտեից հայտնեցին «Արտ Կոնստրակտ» կապալառու ընկերության (անվանափոխությունից առաջ կոչվում էր «Անապատ-2») կողմից աշխատանքների կազմակերպման ու կատարման թերացումների մասին։
«Այս պահին աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով»,- ասացին կոմիտեից։
Սակայն պետք է նշել, որ խնդիրը ոչ միայն տների կառուցումն է, այլև դրանց ջրամատակարարումը: Արևելյան հատվածի վերահսկողության կորստի պատճառով գյուղը զրկվել է նաև ջրի հիմնական աղբյուրից։
Կոմիտեից հայտնեցին, որ նոր ջրաղբյուր է հայտնաբերվել գյուղից 3 կմ հեռավորության վրա, և խողովակի կառուցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Նախատեսվում է կառուցել նաև նոր կարգավորիչ-ջրամբար։
Նշենք, որ իրենց տներից զրկված շուռնուխցիներն արդեն երկու տարի է, ինչ ստիպված տարբեր տեղերում են ապրում․ ոմանք Գորիսում՝ հարազատների մոտ, ոմանք էլ գյուղում՝ դատարկ տներում ու տնակներում։ Իսկ գյուղապետը ստիպված գյուղապետարանի շենքում է բնակվում։
Լրահոս
0