https://arm.sputniknews.ru/20230717/erevanum-muracan-bk-um-kbacvi-akhtvorvoshman-arajin-mrt-sarqavvorumy-viva-tsragrer-62836539.html
Երևանի «Մուրացան» ԲԿ-ում կբացվի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումը․ ՎԻՎԱ ծրագրեր
Երևանի «Մուրացան» ԲԿ-ում կբացվի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումը․ ՎԻՎԱ ծրագրեր
Sputnik Արմենիա
Հիմնադրամը մտադիր է պարբերաբար բարեգործական ակցիաներ իրականացնել։ 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T15:11+0400
2023-07-17T15:11+0400
2023-07-17T15:22+0400
բժիշկ
հիմնադրամ
բարեգործություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62831108_0:154:3076:1884_1920x0_80_0_0_4a6c393c4bd865acc3db440fe70817f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հոդերի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումն այսօր կներկայացվի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ ՎԻՎԱ (բժիշկներ և կամավորներ Հայաստանի համար) հիմնադրամի աջակցությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց հիմնադրամի նախագահ, թերապևտ Տատյանա Հովհաննիսյանը։«Մեր հիմնադրամն արդեն վերապատրաստել է մասնագետների, ինչպես նաև բժշկական սարքավորումների ինժեների, որն այդ նպատակով մեկնել է Մոսկվա։ Մենք կհամակարգենք այդ նախագիծը», - ասաց Հովհաննիսյանը։30 մլն ռուբլի (մոտ 320 հազար դոլար) արժողությամբ սարքավորումները հիմնադրամը նվեր է ստացել ու որոշել է հանձնել այն հոսպիտալին։ Բացի այդ, այսօր երեկոյան Երևանի Seasons այգում տեղի կունենա «Ծառայություն» լուսանկարների ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են նկարչուհու լուսանկարները Լեռնային Ղարաբաղից։Ընդհանուր առմամբ, 2022 թվականին հիմնադրամի շրջանառությունը կազմել է 1 մլն դոլար, որից 600 հազար դոլարը՝ ֆինանսական օգնություն, մնացածը՝ սարքավորումների, դեղամիջոցների տեսքով նվիրաբերություն, որոնք փոխանցվել են տարբեր հաստատություններին։Հովհաննիսյանը նշեց, որ այս, ինչպես և նախորդ տարի, մարզային բոլոր հիվանդանոցներն իրենց խնամքի տակ են, նրանց հետ մշտական կապ է պահպանվում:Այսպես, 2022 թվականին Վայքի և Ջերմուկի բժշկական կենտրոններում Կարմիր Խաչի աջակցությամբ բացվել են շտապ բուժօգնության բաժանմունքներ։ Դա օգնել է անցած տարվա սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ընթացքում 70 վիրավորների անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ։ Հիմնադրամը նաև օգնել է Տեղ գյուղի հինգ ամբուլատորիաների։Այս տարի հիմնադրամն ընդլայնել է ևս մեկ ուղղություն՝ «Վիվա-երեխաներ»: Մասնավորապես՝ այս նախագծի շրջանակում պալիատիվ բժշկական օգնություն ցուցաբերող դայակներ են վերապատրաստվում Խարբերդի, Գյումրու և Երևանի մանկատներում աշխատելու համար:Առաջիկայում նախատեսվում է մանկատներին սարքավորումներ տրամադրել։ Բացի այդ, հիմնադրամը մշտապես աջակցում է ցիստիկ ֆիբրոզի կենտրոններին: Այս տարի նաև մեծահասակների պալիատիվ խնամքի կենտրոն է բացվել։Հիմնադրամը կազմակերպում է նաև առաջնային բուժօգնության անվճար դասընթացներ, որոնք կարող են անցնել բոլոր տարիքի քաղաքացիները: Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ապագայում կկարողանան գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին: Հիմնադրամում աշխատող բժիշկներն արդեն եղել են Հայաստանի տարբեր դպրոցներում և ներկայացրել են ուղղության հիմունքները:«Մենք արդեն եղել ենք Ջերմուկի, Տեղի դպրոցներում, այնուհետև նախատեսում ենք ուսուցում անցկացնել Գեղարքունիքի, Կապանի դպրոցներում», - ասաց Հովհաննիսյանը:2022 թվականի սեպտեմբերից գործում է նաև գիտակցված դոնորության բանկը, որտեղ մշտական հիմունքներով ավելի քան 200 մարդ է ընդգրկված։Ինչ վերաբերում է պերինատալ սքրինինգային կենտրոնի աշխատանքի արդյունքներին, ապա Հովհաննիսյանը նշեց, որ հազարից ավելի կանայք անվճար հետազոտություն են անցել: Հայտնաբերվել է զարգացման պաթոլոգիաներով մոտ 30 պտուղ:«301. Իմաստության երկիր» և ՎԻՎԱ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Սկոլկովո» բժշկական կենտրոնի պատվավոր պրոֆեսոր Գոռ Նահապետյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հիմնադրամի մի մասը լինել և բարեգործությամբ զբաղվել:«Հայաստանում շատ են հիմնադրամները, որոնք զբաղվում են հասցեական օգնությամբ։ Հասցեական օգնությունը լավ է, բայց պետք է անցնել համակարգային օգնության, խնդիրներն ի սկզբանե լուծել», - ասաց Նահապետյանը։ՎԻՎԱ հիմնադրամը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայազգի բժիշկների և կամավորների կողմից: Այն աշխատում է երկու ուղղությամբ՝ Ռուսաստանից լավագույն բժիշկները գալիս են Հայաստան և Ղարաբաղ, իսկ Հայաստանից բժիշկները մեկնում են Ռուսաստան՝ վերապատրաստման դասընթացների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62831108_347:0:3076:2047_1920x0_80_0_0_13e2eb869a2f2a6a5bdf807b5a393073.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բժիշկ, հիմնադրամ, բարեգործություն, հայաստան
բժիշկ, հիմնադրամ, բարեգործություն, հայաստան
Երևանի «Մուրացան» ԲԿ-ում կբացվի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումը․ ՎԻՎԱ ծրագրեր
15:11 17.07.2023 (Թարմացված է: 15:22 17.07.2023) Հիմնադրամը մտադիր է պարբերաբար բարեգործական ակցիաներ իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հոդերի ախտորոշման առաջին ՄՌՏ սարքավորումն այսօր կներկայացվի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում՝ ՎԻՎԱ (բժիշկներ և կամավորներ Հայաստանի համար) հիմնադրամի աջակցությամբ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց հիմնադրամի նախագահ, թերապևտ Տատյանա Հովհաննիսյանը։
«Մեր հիմնադրամն արդեն վերապատրաստել է մասնագետների, ինչպես նաև բժշկական սարքավորումների ինժեների, որն այդ նպատակով մեկնել է Մոսկվա։ Մենք կհամակարգենք այդ նախագիծը», - ասաց Հովհաննիսյանը։
30 մլն ռուբլի (մոտ 320 հազար դոլար) արժողությամբ սարքավորումները հիմնադրամը նվեր է ստացել ու որոշել է հանձնել այն հոսպիտալին։ Բացի այդ, այսօր երեկոյան Երևանի Seasons այգում տեղի կունենա «Ծառայություն» լուսանկարների ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են նկարչուհու լուսանկարները Լեռնային Ղարաբաղից։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին հիմնադրամի շրջանառությունը կազմել է 1 մլն դոլար, որից 600 հազար դոլարը՝ ֆինանսական օգնություն, մնացածը՝ սարքավորումների, դեղամիջոցների տեսքով նվիրաբերություն, որոնք փոխանցվել են տարբեր հաստատություններին։
Հովհաննիսյանը նշեց, որ այս, ինչպես և նախորդ տարի, մարզային բոլոր հիվանդանոցներն իրենց խնամքի տակ են, նրանց հետ մշտական կապ է պահպանվում:
Այսպես, 2022 թվականին Վայքի և Ջերմուկի բժշկական կենտրոններում Կարմիր Խաչի աջակցությամբ բացվել են շտապ բուժօգնության բաժանմունքներ։ Դա օգնել է անցած տարվա սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ընթացքում 70 վիրավորների անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ։ Հիմնադրամը նաև օգնել է Տեղ գյուղի հինգ ամբուլատորիաների։
Այս տարի հիմնադրամն ընդլայնել է ևս մեկ ուղղություն՝ «Վիվա-երեխաներ»: Մասնավորապես՝ այս նախագծի շրջանակում պալիատիվ բժշկական օգնություն ցուցաբերող դայակներ են վերապատրաստվում Խարբերդի, Գյումրու և Երևանի մանկատներում աշխատելու համար:
«Առաջին անգամ ուշադրություն դարձրեցինք հենց անձնակազմին, քանի որ դա շատ բարդ աշխատանք է։ Մենք խոսեցինք մարդկանց հետ, հասկացանք, թե ինչ է նրանց պետք, հոգեբանների տրամադրեցինք, ուսուցանեցինք, թե ինչպես աշխատել այդ երեխաների հետ», - ասաց Հովհաննիսյանը։
Առաջիկայում նախատեսվում է մանկատներին սարքավորումներ տրամադրել։ Բացի այդ, հիմնադրամը մշտապես աջակցում է ցիստիկ ֆիբրոզի կենտրոններին: Այս տարի նաև մեծահասակների պալիատիվ խնամքի կենտրոն է բացվել։
Հիմնադրամը կազմակերպում է նաև առաջնային բուժօգնության անվճար դասընթացներ, որոնք կարող են անցնել բոլոր տարիքի քաղաքացիները: Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ապագայում կկարողանան գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին: Հիմնադրամում աշխատող բժիշկներն արդեն եղել են Հայաստանի տարբեր դպրոցներում և ներկայացրել են ուղղության հիմունքները:
«Մենք արդեն եղել ենք Ջերմուկի, Տեղի դպրոցներում, այնուհետև նախատեսում ենք ուսուցում անցկացնել Գեղարքունիքի, Կապանի դպրոցներում», - ասաց Հովհաննիսյանը:
2022 թվականի սեպտեմբերից գործում է նաև գիտակցված դոնորության բանկը, որտեղ մշտական հիմունքներով ավելի քան 200 մարդ է ընդգրկված։
Ինչ վերաբերում է պերինատալ սքրինինգային կենտրոնի աշխատանքի արդյունքներին, ապա Հովհաննիսյանը նշեց, որ հազարից ավելի կանայք անվճար հետազոտություն են անցել: Հայտնաբերվել է զարգացման պաթոլոգիաներով մոտ 30 պտուղ:
«301. Իմաստության երկիր» և ՎԻՎԱ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Սկոլկովո» բժշկական կենտրոնի պատվավոր պրոֆեսոր Գոռ Նահապետյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հիմնադրամի մի մասը լինել և բարեգործությամբ զբաղվել:
«Հայաստանում շատ են հիմնադրամները, որոնք զբաղվում են հասցեական օգնությամբ։ Հասցեական օգնությունը լավ է, բայց պետք է անցնել համակարգային օգնության, խնդիրներն ի սկզբանե լուծել», - ասաց Նահապետյանը։
ՎԻՎԱ հիմնադրամը ստեղծվել է ռուսաստանաբնակ հայազգի բժիշկների և կամավորների կողմից: Այն աշխատում է երկու ուղղությամբ՝ Ռուսաստանից լավագույն բժիշկները գալիս են Հայաստան և Ղարաբաղ, իսկ Հայաստանից բժիշկները մեկնում են Ռուսաստան՝ վերապատրաստման դասընթացների։