https://arm.sputniknews.ru/20230717/adrbejana-turqakan-orakargin-nvor-tap-e-haghvordvel-qaghaqagety-brjuseljan-handipman-masin-62881684.html
Խառնաշփոթ ԼՂ-ի շուրջ. փորձագետները` վերջին հանդիպման և ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին
Խառնաշփոթ ԼՂ-ի շուրջ. փորձագետները` վերջին հանդիպման և ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին
Sputnik Արմենիա
«Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում կայացած Փաշինյան –Միշել –Ալիև... 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T23:11+0400
2023-07-17T23:11+0400
2023-07-18T00:00+0400
ռադիո
պոդկաստ
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
բրյուսել
շառլ միշել
իլհամ ալիև
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62921743_0:0:1189:670_1920x0_80_0_0_b37b5fb74ba0794cabe8e3fc68978a64.jpg
Ադրբեջանա–թուրքական օրակարգին նոր թափ է հաղորդվել. Քաղաքագետը` Բրյուսելյան հադիպման մասին
Sputnik Արմենիա
Ադրբեջանա–թուրքական օրակարգին նոր թափ է հաղորդվել. Քաղաքագետը` Բրյուսելյան հադիպման մասին
Բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց, որ նոր թափ է հաղորդվել ադրբեջանա–թուրքական օրակարգին` կապված թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ ընդհանրապես Հարավային Կովկասի ապագայի հետ։Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք–Շահնազարյանը` անդրադառնալով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։Նշենք, որ Բրյուսելում կայացած Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը, ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:Հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններն ամփոփելով` Մելիք–Շահնազարյանը նաև ընդգծեց, որ Շառլ Միշելը կարևոր էր համարել Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին Աղդամով հումանիտար միջանցք տրամադրելու մասին, որն, ըստ մեր զրուցակցի, գովասանքի խոսք էր ուղղված Ադրբեջանին։Մինչդեռ Արցախում հումանիտար օգնության կարիքն առաջացել է հենց Ադրբեջանի գործողությունների հետևանքով։ «Իրենք են ստեղծել այդ հումանիտար աղետը, և միամտություն է ակնկալել, որ աղետ ստեղծողն օգնություն կբերի։ Եվրոպական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ աներ, որ Լաչինի միջանցքը` որպես այդպիսին, վերականգնվեր։ Դա պետք է աներ նաև Փաշինյանը, որն այնտեղ նստած էր, և հենց իր ներկայությամբ է քննարկվել Ակնայով ինչ-որ հումանիտար օգնություն ուղարկելու հարցը»,– նշեց քաղաքագետը։Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ իր առաջարկով Ադրբեջանն իրականում ոչ թե հումանիտար օգնության հարց է քննարկում, այլ փորձում է այնպես անել, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մատակարարումներ ստանա Ակնայով և ընդհանրապես կտրվի Հայաստանից։Բրյուսելյան հանդիպումներին զուգահեռ հուլիս 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր`ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում Հայաստանի իշխանության ինքնիշխան որոշմանը` Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դա արմատապես փոխում է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը։Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի մնալ. Զախարովան դիմել է Բաքվին«Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,– ասված էր ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Դրանում նաև ընդգծում էր, որ այդ պայմանագրի անբաժանելի մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները։Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ իր Տելեգրամ-ալիքում գրել է, որ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունն արվել է հենց հուլիսի 15-ին՝ բրյուսելյան հանդիպման օրը։«Դրանում Մոսկվան ուրվագծեց իր դժգոհությունը հակամարտության երկու կողմերի նկատմամբ, բնականաբար, դիվանագիտական ճշտված ձևակերպումներով իրեն առաջարկելով որպես խաղաղության որոնման ամենաադեկվատ միջնորդ: Բաքվի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանը հիասթափություն հայտնեց ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանցի դիվանագետների ցավալի արձագանքը հասկանալի է, նրանց երկրի ղեկավարությունը շտապում է փակել ղարաբաղյան թեման` անտեսելով բազմաթիվ մանրամասներ ու նրբերանգներ»,- գրում է Մարկեդոնովը։Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքին, ապա Մարկեդոնովը կարծում է, որ այն բավականին համեստ է։ Բանակցային գործընթացի աշխուժացումը, «կարևոր ոլորտներում» առաջընթացը և հակամարտող պետությունների փոխզիջումների գնալու պատրաստակամությունը դժվար թե կարելի է բեկումնային համարել։ Բանակցությունները և հանդիպումները նոր սրացումներ են բերում։ Քաղաքագետը կարծում է, որ այս ալգորիթմը մնում է անփոփոխ, անկախ նրանից, թե ով է միջնորդը Բաքվի և Երևանի միջև։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հունիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ–ի մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի շարժը վերականգնվել է։
բրյուսել
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62921743_0:0:1055:791_1920x0_80_0_0_0f59fd8f223ccebde43f9c05cc5dc939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան թուրք օրակարգ թափ քաղաքագետ բրյուսել հանդիպում
ադրբեջան թուրք օրակարգ թափ քաղաքագետ բրյուսել հանդիպում
Խառնաշփոթ ԼՂ-ի շուրջ. փորձագետները` վերջին հանդիպման և ՌԴ ԱԳՆ հայտարարության մասին
23:11 17.07.2023 (Թարմացված է: 00:00 18.07.2023) «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Բրյուսելում կայացած Փաշինյան –Միշել –Ալիև հանդիպումը։
Բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց, որ նոր թափ է հաղորդվել ադրբեջանա–թուրքական օրակարգին` կապված թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ ընդհանրապես Հարավային Կովկասի ապագայի հետ։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք–Շահնազարյանը` անդրադառնալով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։
Նշենք, որ Բրյուսելում կայացած Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպմանը, ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության,
քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
«Ըստ էության, բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել են ու որոնք մեծ հաշվով նաև ընդունելի են եղել Հայաստանի իշխանությունների համար, վերաբերում են Ադրբեջանի շահերին։ Եվ նույնիսկ այն փաստը, որ Արցախում 120 000 հայեր գտնվում են հումանիտար ճգնաժամի մեջ և սովամահ լինելու ռեալ վտանգի առջև են, պատճառ չի դարձել, որպեսզի պաշտոնական Երևանը որոշակիորեն խստացնի իր պահանջները` ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը»,– ասաց քաղաքագետը` եզրակացնելով, որ դա նշանակում է, որ Արցախը հանձնելու ու տարածաշրջանում որոշ տնտեսական ծրագրեր իրականացնելու գործընթացները մեծ թափով առաջ են ընթանում։ Հայաստանն էլ ոչ միայն չի խոչընդոտում այդ ընթացքին, այլև արագություն է ապահովում։
Հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններն ամփոփելով` Մելիք–Շահնազարյանը նաև ընդգծեց, որ Շառլ Միշելը կարևոր էր համարել Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին Աղդամով հումանիտար միջանցք տրամադրելու մասին, որն, ըստ մեր զրուցակցի, գովասանքի խոսք էր ուղղված Ադրբեջանին։
Մինչդեռ Արցախում հումանիտար օգնության կարիքն առաջացել է հենց Ադրբեջանի գործողությունների հետևանքով։ «Իրենք են ստեղծել այդ հումանիտար աղետը, և միամտություն է ակնկալել, որ աղետ ստեղծողն օգնություն կբերի։ Եվրոպական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ աներ, որ Լաչինի միջանցքը` որպես այդպիսին, վերականգնվեր։ Դա պետք է աներ նաև Փաշինյանը, որն այնտեղ նստած էր, և հենց իր ներկայությամբ է քննարկվել Ակնայով ինչ-որ հումանիտար օգնություն ուղարկելու հարցը»,– նշեց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց, որ իր առաջարկով Ադրբեջանն իրականում ոչ թե հումանիտար օգնության հարց է քննարկում, այլ փորձում է այնպես անել, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը մատակարարումներ ստանա Ակնայով և ընդհանրապես կտրվի Հայաստանից։
Բրյուսելյան հանդիպումներին զուգահեռ հուլիս 15-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ
հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր`ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում Հայաստանի իշխանության ինքնիշխան որոշմանը` Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դա արմատապես փոխում է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը։
«Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,– ասված էր ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Դրանում նաև ընդգծում էր, որ այդ պայմանագրի անբաժանելի մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները։
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն էլ իր Տելեգրամ-ալիքում գրել է, որ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունն արվել է հենց հուլիսի 15-ին՝ բրյուսելյան հանդիպման օրը։
«Դրանում Մոսկվան ուրվագծեց իր դժգոհությունը հակամարտության երկու կողմերի նկատմամբ, բնականաբար, դիվանագիտական ճշտված ձևակերպումներով իրեն առաջարկելով որպես խաղաղության որոնման ամենաադեկվատ միջնորդ: Բաքվի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանը հիասթափություն հայտնեց ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանցի դիվանագետների ցավալի արձագանքը հասկանալի է, նրանց երկրի ղեկավարությունը շտապում է փակել ղարաբաղյան թեման` անտեսելով բազմաթիվ մանրամասներ ու նրբերանգներ»,- գրում է Մարկեդոնովը։
Նա խոստովանում է, որ Երևանի համար ևս Մոսկվայից հնչած գնահատականներից շատերը տհաճ էին։ Բայց Ռուսաստանի պնդումը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման վերաբերյալ օբյեկտիվորեն չի հակասում Հայաստանի մոտեցումներին։
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքին, ապա Մարկեդոնովը կարծում է, որ այն բավականին համեստ է։ Բանակցային գործընթացի աշխուժացումը, «կարևոր ոլորտներում» առաջընթացը և հակամարտող պետությունների փոխզիջումների գնալու պատրաստակամությունը դժվար թե կարելի է բեկումնային համարել։ Բանակցությունները և հանդիպումները նոր սրացումներ են բերում։ Քաղաքագետը կարծում է, որ այս ալգորիթմը մնում է անփոփոխ, անկախ նրանից, թե ով է միջնորդը Բաքվի և Երևանի միջև։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ
Կարմիր խաչի շարժը վերականգնվել է։