https://arm.sputniknews.ru/20230717/2231-kg-marikhuana-ev-tmranjuter-iranic-hajastan-maqsanengutjan-depq-e-bacahajtvel-62926174.html
22.31 կգ մարիխուանա և թմրանյութեր. Իրանից Հայաստան մաքսանենգության դեպք է բացահայտվել
22.31 կգ մարիխուանա և թմրանյութեր. Իրանից Հայաստան մաքսանենգության դեպք է բացահայտվել
Sputnik Արմենիա
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 17.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-17T19:00+0400
2023-07-17T19:00+0400
2023-07-17T19:01+0400
մարիխուանա
թմրանյութ
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62924417_0:120:1280:840_1920x0_80_0_0_801d0478a2247fa2d8d8f370e0822dee.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Հուլիսի 15-ին Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողները կանգնեցվել են «Opel Astra» և «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենաները:Օպելի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:Ընդհանուր առմամբ, վերոհիշյալ մեքենայից հայտնաբերվել է 22.31 կգ մարիխուանա, 237,84գ մեթամֆետամին, 981,43 գ հաշիշ, 0,69գ քաշով «Bs» գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ: Փաթեթներում առկա զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ («Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորն ու «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խմբ.) ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելը հոդվածով։Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62924417_0:0:1280:960_1920x0_80_0_0_64fe06db96f962ac713a980a89202b98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիխուանա, թմրանյութ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
մարիխուանա, թմրանյութ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
22.31 կգ մարիխուանա և թմրանյութեր. Իրանից Հայաստան մաքսանենգության դեպք է բացահայտվել
19:00 17.07.2023 (Թարմացված է: 19:01 17.07.2023) Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Բացահայտվել է Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հուլիսի 15-ին Մեղրի քաղաքից Երևան ուղևորվելու ճանապարհին, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողները կանգնեցվել են «Opel Astra» և «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենաները:
«Օպելի վարորդը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին, փախուստի փորձ կատարելով՝ բախվել է վերջինիս ամրակցված «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, ոստիկանության ծառայողներից մեկը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը գլխի հատվածում ստացել է քերծվածքի տեսքով մարմնական վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում։
Օպելի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, առկա է եղել երեք կապոց՝ թմրանյութին բնորոշ սուր յուրահատուկ հոտով և փաթեթավորված պոլիէթիլենային ու ալյումինե ստվարաթղթով:
Ընդհանուր առմամբ, վերոհիշյալ մեքենայից հայտնաբերվել է 22.31 կգ մարիխուանա, 237,84գ մեթամֆետամին, 981,43 գ հաշիշ, 0,69գ քաշով «Bs» գրառմամբ սպիտակ դեղահաբ, 2 ապակյա խողովակ: Փաթեթներում առկա զանգվածների վերաբերյալ հետազոտությունը շարունակվում է:
Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ հիշյալ երեք տղամարդիկ («Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորն ու «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խմբ.) ներգրավված են ԻԻՀ-ից ՀՀ մաքսանենգ եղանակով ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կազմակերպել է 46-ամյա տղամարդը։
Վերջինս, նախապես պայմանավորվելով խմբի մյուս անդամների հետ, ստանձնել է իրավապահների վերակարգերի ուշադրությունը շեղելու պարտականությունը, որպեսզի թմրամիջոցներով բարձված «Օպել» մակնիշի ավտոմեքենան անարգել կարողանա Մեղրիից հասնել Երևան քաղաք:
Ձեռք բերված փաստերի հիման վրա հիշյալ երեք տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելը հոդվածով։
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։