00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ասել է` ինչպես է վերաբերվում Ուկրաինա կասետային զինամթերքի մատակարարումներին

© Sputnik / Александр Казаков / Անցնել մեդիապահոցПрезидент РФ Владимир Путин
Президент РФ Владимир Путин  - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2023
Բաժանորդագրվել
Կիևի խնդրանքից հետո ԱՄՆ–ի իշխանությունները որոշել են ուկրաինական բանակին կասետային զինամթերք մատակարարել։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի կողմից ռուսական բանակի դեմ կասետային զինամթերք կիրառելու դեպքում Ռուսաստանը հայելային պատասխան կտա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ առաջնորդի խոսքով` ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը ինքնուրույն գնահատական էր տվել կասետային զինամթերքին։
«Կասետային զինամթերքի կիրառումը ԱՄՆ վարչակազմը հանցագործություն էր անվանել։ Կարծում եմ, դրան հենց այդպես էլ պետք է վերաբերվել», – ասել է Վլադիմիր Պուտինը, տեսանյութը հրապարակվել է լրագրող Պավել Զարուբինի Telegram–ալիքում։
ՌԴ նախագահը պարզաբանել էր, որ ամերիկացիները ստիպված են այդպես վարվել, քանի որ զինամթերքի դեֆիցիտ ունեն։ Ուկրաինացի զինվորականները մեկ օրում 155 մմ տրամաչափի շուրջ 5 հազար արկ են կիրառում, այն դեպքում, երբ ամերիկացիները մեկ ամսում այդ արկերից 15 հազար են արտադրում։
«Նրանց չի բավականացնում, Եվրոպայում էլ արդեն չի բավականացնում։ Բայց ավելի լավ բան չգտան, քան առաջարկելը կասետային զինամթերք կիրառել», – նկարագրել է իրավիճակը ՌԴ նախագահը։
Ուկրաինացիները չեն ուզում դիմադրել ՌԴ-ին և հեռանալ իրենց քաղաքներից. հարցման արդյունքները
Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ռուսական բանակը տարբեր տեսակի կասետային զինամթերքի պահուստ ունի, սակայն չի կիրառել դրանք անկախ նրանից, որ կոնկրետ ժամանակ արկերի պակաս կար։
«Բայց իհարկե, եթե դրանք կիրառվեն մեր դեմ, մենք հայելային գործողությունների իրավունք ենք վերապահում», – նախազգուշացրել է ՌԴ առաջնորդը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է բավարարել Ուկրաինայի ԶՈւ–ի համար կասետային զինամթերք մատակարարելու ուկրաինական կողմի հայցը։
Լրահոս
0