00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում երկաթուղային փոխադրումները նվազել են Սոթքի հանքի չշահագործման պատճառով

© Sputnik / Aram NersesyanԱլեքսեյ Մելնիկով
Ալեքսեյ Մելնիկով - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2023
Ալեքսեյ Մելնիկով
Բաժանորդագրվել
Շինարարական բումի հետևանքով աճել են ցեմենտի ծավալները։ Ավելանում է հացահատիկի և շաքարավազի ներմուծումը, ինչպես նաև բեռնարկղային փոխադրումները Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր աճի հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է Սոթքի ոսկու հանքավայրում աշխատանքների դադարեցման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Նվազած ծավալներն ամբողջությամբ փոխարինել դեռ չի հաջողվել, քանի որ ՀԿԵ–ի համար Սոթքից են միշտ ամենամեծ բեռնափոխադրումները, հիշեցրեց Մելնիկովը (հանքից մատակարարումները Արարատի ոսկու կորզման գործարան Հայաստանում երկաթուղային ներքին բեռնափոխադրումների գլխավոր երթուղին է ըստ ծավալի)։
Վերջին ամիսներին ադրբեջանական ստորաբաժանումները Սոթքի շրջանում մշտապես խախտում են հրադադարի ռեժիմը (հանքը գտնվում է անմիջապես սահմանին)։ Ռուսական «ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերությունը հունիսից դադարեցրել է հանքի շահագործումը։ Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, հանքավայրի բաց շահագործումը նախատեսվում էր ավարտել ավելի վաղ, իսկ այժմ փակ հանքարդյունաբերության անցնելու նախագիծ է կազմվում։
Հարցին, թե արդյոք ՀԿԵ ղեկավարությունը քննարկել է նման հեռանկարները «ԳեոՊրոմայնինգ գոլդի» գործընկերների հետ, Մելնիկովը պատասխանեց, որ սերտ շփում է պահպանվում, և որևէ դրական հեռանկարի դեպքում անմիջապես այդ մասին կտեղեկացվի։
Մասամբ բեռնափոխադրումների անկումը փոխհատուցվել է շինարարական բումի, ինչպես նաև Արարատում և Հրազդանում գործող գործարաններից ցեմենտի մատակարարումների հաշվին (վերջինի դեպքում նաև հանքից գործարան կրաքարի մատակարարման հաշվին)։
Ամրապնդվել է համագործակցությունը Հայաստանի խոշորագույն առևտրային ընկերություններից մեկի` «Ալեքս Հոլդինգի» հետ, որը ավելացրել է հացահատիկի և շաքարավազի ներմուծումը երկաթուղով։
ՀԿԵ–ն աշխատակազմը չի կրճատի «Սոթք»–«Արարատ» երթուղով փոխադրումների դադարեցման պատճառով
Վերջին ամիսներին շուրջ 20%–ով աճել է նաև բեռնարկղային փոխադրումների ծավալը։ Ինչպես նշեց ՀԿԵ ղեկավարը, դա տեղի է ունեցել ոչ միայն բեռնարկղային փոխադրումների հաշվին, որը մայիսի վերջից սկսել է գործել Բաթում–Նովոռոսիյսկ ուղղությամբ (հիմնականում հայկական բեռների համար), այլև ընդհանուր երկրի արտաքին առևտրի աճի հաշվին։
Նշենք, որ այդ աճը շարունակվել է նաև 2023 թվականին. հունվար–մայիսին արտահանման գծով այն կազմել է 93,3%, ներմուծման գծով` 83,3%, այդ թվում նաև միջնորդական առևտրի հաշվին։
Մելնիկովը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին շրջանում ՀԿԵ–ն ստիպված է շտկել փոխադրումների սակագները արտարժույթի` այդ թվում` շվեյցարական ֆրանկի նկատմամբ դրամի ամրապնդման պատճառով, քանի որ միջազգային (որոշ չափով նաև ներքին) երկաթուղային փոխադրումների սակագները կապված են այդ արժույթի հետ։ Մելնիկովը հավելեց, որ սակագների հերթական վերանայման ժամանակ ՀԿԵ–ն փորձեց դա հնարավորինս զգույշ անել` իր հաճախորդների շահերից ելնելով։
Հայաստանի երկաթուղու բեռնատարողությունը 8 մլն տոննա է. ՀԿԵ գլխավոր տնօրեն
«ՀԿԵ» ՓԲԸ-ն 2008թ–ից հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:
2022 թվականին Հայաստանում երկաթուղային ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը, 2021 թվականի համեմատ, աճել է 12,3%–ով, իսկ 2019 թվականի` նախաճգնաժամային տարվա համեմատ` շուրջ 9%–ով։ 2023 թվականի հունվար–մայիսին, 2022 թվականի նույն ամիսների համեմատ, փոխադրումների ծավալները գրեթե նույն մակարդակին են մնացել։
Լրահոս
0