https://arm.sputniknews.ru/20230716/hacahatikajin-gvortsarqn-avartvec-odesajic-durs-e-ekel-verjin-navy-62814767.html
Հացահատիկային գործարքն ավարտվեց. Օդեսայից դուրս է եկել վերջին նավը
Հացահատիկային գործարքն ավարտվեց. Օդեսայից դուրս է եկել վերջին նավը
Sputnik Արմենիա
Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։ 16.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-16T17:37+0400
2023-07-16T17:37+0400
2023-07-16T18:11+0400
նավ
հացահատիկ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ուկրաինա
ռուսաստան
օդեսա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42921804_0:160:3073:1888_1920x0_80_0_0_f1c9cd394c64dcc60aa9d7a634e86b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Օդեսայից հացահատիկի գործարքի շրջանակներում դուրս է եկել վերջին նավը, հաղորդում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ականատեսին և MarineTraffic ծառայության տվյալները:Խոսքը թուրքական դրոշի ներքո նավարկող Samsung բեռնանավի մասին է։Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։Գուտերեշը նամակ է հղել Պուտինին «մթերային գործարքի» վերաբերյալ առաջարկովՀացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիացումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
ուկրաինա
օդեսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42921804_170:0:2901:2048_1920x0_80_0_0_94193985b8f919e5eda8a0f199604d0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավ, հացահատիկ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, ռուսաստան, օդեսա
նավ, հացահատիկ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ուկրաինա, ռուսաստան, օդեսա
Հացահատիկային գործարքն ավարտվեց. Օդեսայից դուրս է եկել վերջին նավը
17:37 16.07.2023 (Թարմացված է: 18:11 16.07.2023) Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Օդեսայից հացահատիկի գործարքի շրջանակներում դուրս է եկել վերջին նավը, հաղորդում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ականատեսին և MarineTraffic ծառայության տվյալները:
«ՄԱԿ- ի միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում վերջին նավը, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանումը Սև ծովով, կիրակի առավոտյան լքել է Օդեսայի նավահանգիստը ՝ մինչև համաձայնագրի երկարաձգման վերջնաժամկետը», - ասված է հրապարակման մեջ:
Խոսքը թուրքական դրոշի ներքո նավարկող Samsung բեռնանավի մասին է։
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիացումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։