00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ մարզերում ահաբեկում են. որքա՞ն ստորագրություն է հավաքվել «ՀայաՔվեի» շրջանակում

© Sputnik / Aram NersesyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Ավետիք Չալաբյան
Բաժանորդագրվել
Նախաձեռնության համակարգողի կարծիքով` իշխանությունները սարսափած են գործընթացից, որովհետև տեսնում են` սա բացարձակ ուղիղ ժողովրդավարություն է։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվեի» հետ կապված ոգևորությունն ամբողջ հանրապետությունով մեկ շարունակվում է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Երևանից տարածվել է մարզերով ու արդեն հասել երկրի հեռավոր մարզերը։ Ամենուրեք «ՀայաՔվեի» հետ կապված դիսկուրս կա, նախկինում եթե տեսնում էինք հիմնականում մանիպուլյատիվ տարբեր մեկնաբանություններ, որոնք հիմնականում ուղղորդվում էին մի կետից, հիմա դիսկուրսն ավելի լուրջ է»,– նշեց Չալաբյանը։
Նրա խոսքով` մարդիկ հիմա սկսել են ավելի հաճախ քննարկել, թե ինչ կտա «ՀայաՔվեն» և այլն։ Շեշտեց, որ քաղաքացիների մասնակցության բարձր ակտիվությունը շարունակվում է։
«Եթե անցած շաբաթ մարզերում ունեինք 14 ստորագրահավաքի կետ, այս շաբաթ արդեն ունենք 26 կետ` դրան գումարած Երևանի բոլոր վարչական շրջանները»,– ասաց Չալաբյանը։ Նա հավելեց, որ հաջորդ շաբաթ նախաձեռնության սահմանները շարունակելու են ընդլայնել։
Չալաբյանի խոսքով` իշխանությունները, «ՀայաՔվեի» դեմ տարածված «պատերազմ հրահրելու» կեղծ թեզի չաշխատելուց հետո անցել են այսպես ասած «գոտկատեղից ներքև» ուղղված հարվածների։ Արդեն իսկ հարձակումներ են եղել ստորագրահավաքի տարբեր կետերի վրա։ Նա առանձնացրեց Մարտունիում և Հրազդանում տեղի ունեցած հարձակումները, որտեղ, ըստ Չալաբյանի, հանցագործ տարրերը հարձակումներ գործեցին և նույնիսկ նրանց հաջողվեց որոշակի ժամանակահատվածով խափանել ստորագրահավաքի ընթացքը։
«Դա շատ կարճ տևեց։ Իրավապահ համակարգն անմիջապես մոբիլիզացվեց, և բոլոր այն սադրիչները, որոնք փորձում էին խոչընդոտել, արագ հակահարված ստացան և հասկացան, որ պարզապես շանս չունեն»,– ասաց Չալաբյանը։
Նա հավելեց, որ հեռավոր մարզերում, մասնավորապես` Տավուշում և Վայոց Ձորի մարզում, տեղի է ունենում մարդկանց ահաբեկում։ Հատկապես պետական ծառայողներին ասում են, որ «ՀայաՔվեին» միանալու դեպքում կազատվեն աշխատանքից։
Չալաբյանի խոսքով` թաղապետարանների մակարդակով բազմաթիվ խոչընդոտներ կան։
«Մենք տեսնում ենք, որ այս գործող իշխանությունը սարսափած է «ՀայաՔվեից» ոչ միայն այն պատճառով, որ մենք բռնում ենք Արցախը հանձնող նրա դավադիր ձեռքը, այլև սարսափած է, որովհետև հասկանում է, որ «ՀայաՔվեն» բացարձակ ուղիղ ժողովրդավարություն է` մի բան, որ տրամաբանորեն կոտրում է իրենց հիմնական թեզը, որ այս երկրում իրենք են ժողովրդավարությունը ներկայացնում»,– ասաց Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ իշխանություններն այսօր մեր երկրում ներկայացնում են պոպուլիստական դիկտատուրա, ամբոխավարություն։ Ըստ նախաձեռնության համակարգողի` իշխանություններին նաև նյարդայնացնում է այն, որ ամբողջ գործընթացը կազմակերպվում է` խստորեն պահպանելով օրենքը։
Չալաբյանը նաև ամփոփեց մինչ այս պահը «ՀայաՔվեի» շրջանակում հավաքված ստորագրությունների թիվը` Երևանում` 14.915, ՀՀ մարզերում` 9630, էլեկտրոնային ստորագրության տեսքով` 455։ Նրա խոսքով` սա հրաշալի արդյունք է։ Հիշեցնենք, որ ստորագրահավաքը տևում է 7 շաբաթ, փաստորեն 2 շաբաթվա ընթացքում արդեն հավաքվել է անհրաժեշտ նվազագույն ձայների` 50 հազարի կեսը։
«Մենք բնավ չենք ուզում սահմանափակվել նվազագույնով։ Մենք համարում ենք, որ «ՀայաՔվեն» շարունակվելու է օրենքով սահմանված ժամկետի մինչև վերջին օրը, նույնիսկ փորձելու ենք այդ ժամկետն էլ երկարացնել` հաշվի առնելով, որ մեզանից մեկ շաբաթը խլել են։ Որքան շատ մենք լինենք, այնքան հուժկու և հզոր կլինի մեր ձայնը»,– հայտարարեց Չալաբյանը։
Նա նաև դիմեց զինվորականներին և իրավապահ համակարգի ներկայացուցիչներին` կոչ անելով միանալ «ՀայաՔվեին»։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։
Լրահոս
0