https://arm.sputniknews.ru/20230715/sharl-misheln-ajakcum-e-adrbejani-aghdamvov-humanitar-mijancq-tramadrelu-arajarkin-62803279.html
Շառլ Միշելն աջակցում է Ադրբեջանի` Աղդամով հումանիտար միջանցք տրամադրելու առաջարկին
Շառլ Միշելն աջակցում է Ադրբեջանի` Աղդամով հումանիտար միջանցք տրամադրելու առաջարկին
Sputnik Արմենիա
Արցախի իշխանություններն անընդունելի են համարել ադրբեջանական կողմի առաջարկը` պնդելով Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ 15.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-15T20:58+0400
2023-07-15T20:58+0400
2023-07-15T21:16+0400
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ակնա (աղդամ)
շառլ միշել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801659_0:0:1600:900_1920x0_80_0_0_7e12717c41681b6dbcf36db4f6b3df90.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այս մասին եվրոպացի դիվանագետը հայտարարեց այսօր Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված հարցերի շարքում առանձին անդրադարձ է արվել Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Միշելը շեշտեց` ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից։Երկու երկրների առաջնորդների հետ քննարկվել են հնարավոր այն քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։Նա նաև ողջունեց Լաչինի միջանցքով Կարմիր խաչի բժշկական տարհանումների վերսկսումը։Նշենք, որ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի` Աղդամով հումանիտար միջանցքի առաջարկը, այն անընդունելի էր համարել։ Նա շեշտել էր, որ պետք է վերաբացվի Լաչինի միջանցքը։Հիշեցնենք` այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ակնա (աղդամ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62801659_16:0:1216:900_1920x0_80_0_0_3dbbd475390423be0d91c583c96ed981.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, ակնա (աղդամ), շառլ միշել
հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, ակնա (աղդամ), շառլ միշել
Շառլ Միշելն աջակցում է Ադրբեջանի` Աղդամով հումանիտար միջանցք տրամադրելու առաջարկին
20:58 15.07.2023 (Թարմացված է: 21:16 15.07.2023) Արցախի իշխանություններն անընդունելի են համարել ադրբեջանական կողմի առաջարկը` պնդելով Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևոր է համարում Ադրբեջանի առաջարկը` Լեռնային Ղարաբաղին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այս մասին եվրոպացի դիվանագետը հայտարարեց այսօր Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։
Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված հարցերի շարքում առանձին անդրադարձ է արվել Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ Միշելը շեշտեց` ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից։
Երկու երկրների առաջնորդների հետ քննարկվել են հնարավոր այն քայլերը, որոնք կօգնեն իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։
«Ես ընդգծել եմ դեպի Լաչին տանող ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով հավասարապես մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Ես երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ երկու կողմերի մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար»,– հայտարարեց Շառլ Միշելը։
Նա նաև ողջունեց Լաչինի միջանցքով Կարմիր խաչի բժշկական տարհանումների վերսկսումը։
Նշենք, որ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը,
Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի` Աղդամով հումանիտար միջանցքի առաջարկը, այն անընդունելի էր համարել։ Նա շեշտել էր, որ պետք է վերաբացվի Լաչինի միջանցքը։
Հիշեցնենք` այսօր Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյանի, Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության`
հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: