00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի և Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում թմրամիջոցի վաճառքով են զբաղվել

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցԹմրամիջոց
Թմրամիջոց - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2023
Թմրամիջոց
Բաժանորդագրվել
Նրանք հաշիշը կպչուն ժապավենով ամրացրել են Գյումրու շինության պատին, լուսանկարել տեղանքը, որպեսզի պոտենցիալ գնորդին բացատրեն գտնվելու վայրը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանի 3 և ՌԴ 1 քաղաքացիներ կալանավորվել են ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ թմրամիջոցներ իրացնելու համար Իրանի քաղաքացիներ Ս.Մ.-ն Ա.Լու.-ի և ՌԴ քաղաքացի Մ.Շ.-ի հետ համատեղ «Տելեգրամ» հավելվածում ստեղծել և վարել են խանութ-հարթակ:

«Ս.Մ.-ն և Ա.Լու.-ն 2022 թվականի հուլիսի 4-ին Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիներից՝ Հ.Ղ.-ից և Սա.Հ.-ից, ապօրինի կերպով ձեռք են բերել 228,1725 գրամ հաշիշ տեսակի թմրամիջոց, 46,9189 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, 5,8299 գրամ պսիլոցիբին տեսակի թմրամիջոց և 0,001481 գրամ լիզերգիդ (ԼՍԴ) տեսակի թմրամիջոց»,– նշված է հաղորդագրությունում։

Նրանք այս թմրամիջոցները պահել են իրենց փաստացի բնակության վայրում՝ Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող տանը:
Հուլիսի 29-ին խմբի անդամները 19 փաթեթներով թմրամիջոցները տեղափոխել են Գյումրի: Մ.Շ.-ն Ա.Լ.-ի օժանդակությամբ հաշիշը կպչուն ժապավենով ամրացրել է Գյումրու Լալայան փողոցի 8-րդ հասցեում գտնվող շինության պատին և լուսանկարել տեղանքը՝ թմրամիջոցը ձեռք բերող անձին տեղանքի մասին տեղեկություն տալու համար:
Մ.Շ.-ն և Ա.Լ.-ն ձերբակալվել են: Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող տանը հայտնաբերվել է իրացնելու նպատակով պահվող թմրամիջոցների մյուս մասը: Նույն օրը ոստիկանների կողմից ձերբակալվել են նաև Ա.Լու.-ն և Ս.Մ.-ն:
Ս.Մ.-ի, Ա.Լու.-ի, Մ.Շ.-ի, Ա. Լ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Երևանում 26–ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է մարիխուանա և մեթամֆետամին
Լրահոս
0