https://arm.sputniknews.ru/20230715/evs-mek-kusakcutjun-hajtararec-erevani-avaganu-yntrutjunnerin-masnakcelu-masin-62801167.html
Եվս մեկ կուսակցություն հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին
Եվս մեկ կուսակցություն հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական ուժն ընտրությունների է գնում «Դու կարող ես» կարգախոսով։ 15.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-15T19:23+0400
2023-07-15T19:23+0400
2023-07-15T19:26+0400
հայաստան
երևանի ավագանու ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62800350_0:388:961:929_1920x0_80_0_0_aa6b986ea6a7e9a4df4746bf762ca162.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ)։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։Այսօր տեղի է ունեցել համագումարը. կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը, ընտրվել է նաև վարչության նոր կազմը:Համագումարում քննարկվել է նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։ԿԸՀ նախագահը ասել է, թե ինչ ժամանակացույցով են անցկացվելու Երևանի ավագանու ընտրություններըՀիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0f/62800350_0:298:961:1019_1920x0_80_0_0_7352265c218dfe64d26bf1fdb7c48527.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի ավագանու ընտրություններ
հայաստան, երևանի ավագանու ընտրություններ
Եվս մեկ կուսակցություն հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին
19:23 15.07.2023 (Թարմացված է: 19:26 15.07.2023) Քաղաքական ուժն ընտրությունների է գնում «Դու կարող ես» կարգախոսով։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ)։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։
Այսօր տեղի է ունեցել համագումարը. կուսակցության նախագահ է վերընտրվել Արման Ղուկասյանը, ընտրվել է նաև վարչության նոր կազմը:
Համագումարում քննարկվել է նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։
«Որոշումը դրական էր: Կուսակցությունը կմասնակցի ընտրություններին «Դու կարող ես» կարգախոսով»,– նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։