https://arm.sputniknews.ru/20230715/ajs-pajmannerum-petq-che-lgh-bnakchutjan-tshakatagiry-bardel-errvord-erkrneri-vra-rd-agn-62796407.html
Այս պայմաններում պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
Այս պայմաններում պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մոսկվան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, ավտոմեքենաների և բեռների տեղաշարժը։ 15.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-15T16:05+0400
2023-07-15T16:05+0400
2023-07-15T16:08+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
լեռնային ղարաբաղ
խաղաղապահ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_b97cc04acc044f12a5864daa05e5ba0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը` Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներիч 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։Բրյուսելում մեկնարկեց Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումըՌուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ պաշտոնական Երևանը դա արել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում։ՌԴ ԱԳ–ն ընդգծում է, որ այդ պայմանագրի անբաժանելի մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները։ Առանձին անդրադարձ է արվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը։Ռուսական կողմը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը:Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հունիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ–ի մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի շարժը վերականգնվել է։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_9d59423c2d58d76dd6439e154e447278.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, լաչինի միջանցք
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, լաչինի միջանցք
Այս պայմաններում պետք չէ ԼՂ բնակչության ճակատագիրը բարդել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
16:05 15.07.2023 (Թարմացված է: 16:08 15.07.2023) Մոսկվան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, ավտոմեքենաների և բեռների տեղաշարժը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը` Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքի մաս, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներիч 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը։ Այս մասին ասված է
ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ պաշտոնական Երևանը դա արել է 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում։
«Կարծում ենք, որ այս պայմաններում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,– շեշտվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳ–ն ընդգծում է, որ այդ պայմանագրի անբաժանելի մաս պետք է դառնան նաև Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները։ Առանձին անդրադարձ է արվում նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարմանը` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի մեկնարկը։
Ռուսական կողմը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը:
«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով։ Խորանում է հումանիտար ճգնաժամը տվյալ տարածքում։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումից։ Դա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար»,– նշված է հայտարարության մեջ։
Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ
Կարմիր խաչի շարժը վերականգնվել է։