00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացիները չեն ուզում դիմադրել ՌԴ-ին և հեռանալ իրենց քաղաքներից. հարցման արդյունքները

© Sputnik / Денис Петров / Անցնել մեդիապահոցՕդեսա
Օդեսա - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Օդեսա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռազմական իրավիճակի սրման դեպքում ուկրաինացիներն իրենց քաղաքներից չեն մեկնի, բայց Ուկրաինայի ԶՈւ շարքերն էլ չեն համալրի. նման և մի շարք այլ ոչ պակաս հետաքրքիր եզրահանգումների են եկել ամերիկացի հետազոտողները։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. «Ռեյտինգ» ուկրաինական սոցիոլոգիական խումբը ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպության (International Republican Institute, IRI) պատվերով հունիսի վերջին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող քաղաքների բնակիչների շրջանում նրանց տրամադրությունների վերաբերյալ հետազոտություն է իրականացրել։
Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասի տները ռազմական հատուկ գործողությունների ընթացքում չեն տուժել, բնակիչները մտադիր չեն Ուկրաինայի ԶՈւ–ն համալրել իրենց քաղաքների մոտ իրավիճակի սրման դեպքում, ինչպես նաև մտադիր չեն լքել իրենց բնակության վայրերը։ USAID–ի (միջազգային զարգացման ԱՄՆ պետական գործակալություն) միջոցներով իրականացրած հետազոտության` այս և այլ եզրակացությունների մասին առավել մանրամասն` Sputnik–ի նյութում։

Դիմադրություն ցուցաբերելու ոչ մեծ ցանկություն

«Ռեյտինգ» ուկրաինական սոցիոլոգիական խումբը USAID ֆինանսական աջակցմամբ ամերիկյան IRI ոչ առևտրային կազմակերպության պատվերով հարցում է իրականացրել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող 21 քաղաքներում (այդ թվում` ռուսական Զապորոժիեում) մշտական ապրող քաղաքացիների շրջանում։
Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 16,8 հազար մարդ։
Հետազոտության մասնակիցներին հարցրել են, թե ինչ են նրանք մտադիր անել իրենց բնակության վայրերի մոտ ռազմական իրավիճակի սրման դեպքում։ Հարցվածների մեծ մասը պատասխանել է, որ մտադիր չէ հեռանալ, այլ նախատեսում է մնալ իրենց քաղաքներում։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ԶՈւ–ն համալրել և դիմադրություն ցուցաբերել ռուսական զորքին պատրաստ են քչերը, այն էլ զենք վերցնելու ցանկություն ունեցողների (14-17%) մեծ մասը Ուկրաինայի արևմտյան քաղաքների բնակիչներ են, որոնց մարտական գործողություններն ավելի քիչ են առնչվել իրենց արևելյան համաքաղաքացիների համեմատ։
© SputnikՈւկրաինայի քանի՞ քաղաքացի է պատրաստ համալրել Ուկրաինայի ԶՈւ շարքերը ռազմական իրավիճակի սրման դեպքում
Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է պատրաստ համալրել Ուկրաինայի ԶՈւ շարքերը ռազմական իրավիճակի սրման դեպքում - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ուկրաինայի քանի՞ քաղաքացի է պատրաստ համալրել Ուկրաինայի ԶՈւ շարքերը ռազմական իրավիճակի սրման դեպքում
Խարկովում էլ հարցման մասնակիցների շրջանում ռազմական իրավիճակի սրման դեպքում Ուկրաինայի ԶՈւ–ն համալրելու մտադրություն ունեցողները ընդամենը 6% են կազմում, Օդեսայում, Չեռնիգովում և Զապորոժիեում` 8%, Նիկոլաևում` 9%։
ԱՄՆ միջոցներով իրականացրած հարցման արդյունքներն այնքան էլ չեն համընկնում այն տվյալների հետ, որոնք տարածում է ուկրաինական քարոզչամեքենան։

Խնդիրներ ռմբապաստարանների հետ

Հետազոտության շրջանակում պարզվել է նաև, որ Ուկրաինայում մինչ օրս խնդիրներ կան ռմբապաստարանների որակի հետ։
21 քաղաքներից 18-ում հարցվածների մեծ մասն այդ հարցին պատասխանել է հետևյալ տարբերակներով` «վատ», «ահավոր» կամ «ծառայությունը հասանելի չէ»։
Արևմտյան Ուժգորոդ և Իվանո–Ֆրանկովսկ քաղաքներում, որոնց մարտական գործողությունները մյուսներից քիչ են առնչվել, վերոնշյալ տարբերակներից մի փոքր ավել տրվել է «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը։ Արևմտյան ևս երկու քաղաքներում՝ Տերնոպոլում և Լուցկում «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը հավաքել է նույնքան ձայն, որքան «վատ» տարբերակը։
Նմանատիպ իրավիճակ է Օդեսայում` «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը ընտրել է նույնքան մարդ, որքան նշել են «վատ» և «ահավոր» տարբերակները։

Ռուսաստանը ռմբակոծում է բնակելի տները... Թե՞ ոչ

Հետաքրքրական պատասխաններ են տվել 21 քաղաքների բնակիչներն այն հարցին, թե արդյոք պատերազմի հետևանքով տուժել է նրանց բնակարանը։
Հատկապես հետաքրքրական են այդ պատասխանները Ուկրաինայի իշխանությունների մշտական հաղորդումների և քարոզի ֆոնին առ այն, որ Ռուսաստանը ահաբեկիչների պետություն է, որը նպատակադրված ոչնչացնում է բնակելի տներն ու տեղի բնակչության ցեղասպանություն իրականացնում։
Այսպես, բոլոր քաղաքներում հարցվածների ճնշող մեծամասնությունը ասել է, որ իրենց բնակարանները ՌԴ–ի կողմից իրականացվող մարտական հատուկ գործողությունների ընթացքում չեն վնասվել։ Նման պատասխան է տվել 21 քաղաքներից 18-ում հարցման մասնակիցների 94-100%, Նիկոլաևում` 73%, Չեռնիգովում` 66%, Խարկովում` 60%։
Նիկոլաևի բնակիչների 20%–ի մոտ, ում տներն այնուամենայնիվ տուժել են, վնասն «աննշան» է եղել։ Դա վերաբերում է Չեռնիգովի բնակչության 24% և Խարկովի բնակչության 30%–ին։
© SputnikՈւկրաինայի քաղաքացիների ծրագրերը ռազմական իրավիճակի սրման դեպքում
Ուկրաինայի քաղաքացիների ծրագրերը ռազմական իրավիճակի սրման դեպքում - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ուկրաինայի քաղաքացիների ծրագրերը ռազմական իրավիճակի սրման դեպքում
Հետևաբար` Նիկոլաևում, Չեռնիգովում և Խարկովում 93%, 90% և 90%–ի բնակարանները մարտական գործողություններից ընդհանրապես չեն տուժել կամ աննշան են տուժել։
Ի դեպ, հարցվածների մեծ մասը բնակարանների վերականգնման աշխատանքներ այդ քաղաքներում չի իրականացրել կամ իրականացրել է մասամբ։
Այդ մասին հայտարարել է Չեռնիգովում հարցվածների 63%–ը (34%–ի մոտ բնակարանները մասամբ են վերականգնվել, 29%–ի մոտ աշխատանքներ չեն իրականացվել), Խարկովում` 79%–ը (29% և 50% համապատասխանաբար), Նիկոլաևում` 82%–ը (20% և 62% համապատասխանաբար)։
Միևնույն ժամանակ նրանք, ովքեր բնակարանի վերականգնման աշխատանքներ են իրականացրել, վճարել են դրանց համար իրենց գրպանից, այլ ոչ Ուկրաինայի իշխանության հաշվին։
Այդ մասին հայտնել են Նիկոլաևում հարցվածների 71%–ը, Խարկովում` 45%–ը և Չեռնիգովում` 77%–ը։ Միևնույն ժամանակ պետական միջոցներով վերականգնման աշխատանքներ են տարվել Նիկոլաևի բնակչիների ընդամենը 19%–ի մոտ, Խարկովի` 46% և Չեռնիգովի` 12%–ի մոտ։
Նույն Չեռնիգովում ավելի շատ վերականգնման աշխատանքներ են իրականացվել բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների (26%), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (13%) հաշվին, քան պետության օգնության շրջանակում։
Ընդհանուր պետության աջակցմանը վերոնշյալ երեք քաղաքներից ոչ մեկում չեն ապավինում` սեփական միջոցների հաշվին իրենց բնակարանները մտադիր է վերականգնել Նիկոլաևի բնակչության 65%–ը (նրանք, ում բնակարանը վնասվել է և մինչ օրս չի վերանորոգվել), Խարկովի բնակչության 47%–ը և Չեռնիգովի բնակչության 71%–ը։

Տարօրինակ պատասխաններ արտագաղթի մասին

Հարցման մասնակիցների մեծամասնությունը խոստովանել է, որ մարտական գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինայից արտերկիր մեկնած մտերիմ ազգականներ իրենք չունեն` հարցվածների 49-72%–ն ասել են, որ իրենց ընտանիքի անդամները ոչ միայն այլ երկիր չեն մեկնել, այլև Ուկրաինայի այլ մարզ չեն տեղափոխվել։
Հետաքրքիր է այն փաստը, որ Ուկրաինայի այն քաղաքացիները, ում հարազատներն այնուամենայնիվ մեկնել են արտերկիր (16,8 հազար հարցվածներից մոտ 5,7 հազարը), Ռուսաստան է տեղափոխվել ընդամենը 1-4%–ը։
© SputnikՈ՞ր երկրներ են ամենաշատը տեղափոխվել ուկրաինացի փախստականները
Ո՞ր երկրներ են ամենաշատը տեղափոխվել ուկրաինացի փախստականները - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Ո՞ր երկրներ են ամենաշատը տեղափոխվել ուկրաինացի փախստականները
Դա այն դեպքում, երբ ՄԱԿ–ում խոսում են ուկրաինացի փախստականների 6,33 մլն–ի մասին, որից 1,28 մլն–ը (ավելի շատ, քան աշխարհի այլ երկիր) Ռուսաստան է մեկնել։
USAID–ի միջոցներով իրականացրած հարցման նման արդյունքները կարող են վկայել միայն երեք բանի մասին` կամ հարցումն իրականացնողներին երջանիկ պատահականությամբ այնպիսի բնակիչներ են հանդիպել, ում բարեկամները Ռուսաստան չեն մեկնել, կամ Ուկրաինայի հսկողության տակ գտնվող քաղաքների բնակիչներն այնքան վախեցած են, որ չեն կարողանում խոստովանել, թե որ ուղղությամբ են արտագաղթել իրենց հարազատները, կամ IRI հրապարակած հետազոտության արդյունքներն այնքան էլ ճիշտ չեն։
Դա պետք է հաշվի առնել նաև հետևյալ հարցման արդյունքների ընկալման պարագայում։

Անդամակցություն ՆԱՏՕ–ին և ռուսաց լեզվի ճակատագիրը

Նույնիսկ նման պայմաններում, երբ մարդիկ անանուն հարցման ժամանակ էլ են զգուշավորությամբ պատասխանում հարցերին, իսկ համապատասխան արդյունքներում շահագրգռված հետազոտողները կարող են «հարմարեցնել» վերջնական ցուցանիշները, Օդեսայում հարցվածների 47%–ը չի քվեարկել ՆԱՏՕ–ին Ուկրաինայի անդամակցության օգտին։ Նույն կերպ են վարվել Խարկովի բնակիչների 38%, Դնեպրի` 31%, Նիկոլաևի և Զապորոժիեի` 28%–ը։
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ–ին Ուկրաինայի անդամակցությանը կողմ են Ուկրաինայի արևմտյան շրջաններում` Լվովում «կողմ» է քվեարկել հարցվածների 92%–ը։ Ընդհանուր առմամբ նման հինգ առաջին քաղաքների ցանկում են (հարցվածների 88-92%–ը) Լվովը, Լուցկը, Իվանո–Ֆրանկովսկը, Տերնոպոլն ու Ռովնոն։
Անկախ վերոնշյալից, կարծես, Ուկրաինայի արևմտյան և հարավ–արևելյան բնակիչների տրամադրությունների միջև տարբերությունը շարունակում է բավական բարձր մակարդակի վրա մնալ։
Հավելյալ նշենք, որ տվյալ հարցման արդյունքների համաձայն, Ուկրաինայի խոշոր հարավ–արևմտյան 4 քաղաքների, ինչպես նաև Կիևի հսկողության տակ գտնվող ռուսական Զապորոժիեի բնակիչների մեծ մասը խոստովանել է, որ տանն իրենք ռուսերեն են խոսում։
Համապատասխան հարցին այդպես է պատասխանել Նիկոլաևում հարցվածների 61%–ը, Դնեպրում (նախկին Դնեպրոպետրովսկ)` 66%, Զապորոժիեում` 67%–ը, Խարկովում` 78%–ը և Օդեսայում` 80%–ը։
Տանը ռուսերեն են խոսում նաև Կիևում և Չեռնիգովում հարցվածների 38%-ը և 41%-ը համապատասխանաբար։
Լրահոս
0