https://arm.sputniknews.ru/20230714/nvorakarujcneri-gazifikacman-khndirnern-arden-lutsman-yntacqum-en-artavazd-tarkhanjan-62732747.html
Նորակառույցների գազիֆիկացման խնդիրներն արդեն լուծման ընթացքում են. Արտավազդ Թարխանյան
Նորակառույցների գազիֆիկացման խնդիրներն արդեն լուծման ընթացքում են. Արտավազդ Թարխանյան
Sputnik Արմենիա
Գազիֆիկացման հետ կապված խնդիրներին նորակառույցների բնակիչներն առնչվեցին, երբ արդեն պետք է ստանային իրենց բնակարանների բանալիները։ Նրանք փաստի առաջ կանգնեցին... 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T14:28+0400
2023-07-14T14:28+0400
2023-07-14T14:28+0400
գազ
«գազպրոմ արմենիա» ընկերություն
գազատար
շինարարություն
կառուցապատում
կառուցապատող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62729128_0:0:1601:901_1920x0_80_0_0_dcd82cb161156ce327397515d03bc80d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Նորակառույցների գազիֆիկացման հետ կապված խնդիրներն արդեն լուծման ընթացքում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։«Նման խնդիրները գտնվում են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տիրույթում, և պետք է ասեմ, որ մեծ քայլեր են արվել` գազամատակարարման ուղղությամբ ծավալների մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացվում է 4 գազաբաշխիչ կայանների ներդրման ծրագիրը»,– նշեց Թարխանյանը։Խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ բազմաթիվ նորակառույցների բնակիչներ չեն կարողացել ստանալ իրենց բնակարանների բանալիները, քանի որ գազիֆիկացումը բացակայում է։«Գազպրոմն» առաջարկում է գազաբաշխիչ նոր կայաններ կառուցել, սակայն առաջիկա տասը տարվա իր ներդրումային ծրագրում նման ծախս նախատեսված չէ: Որպես փոխզիջումային լուծում կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է կայանները կառուցել բյուջեի հաշվին, դրանք տալ «Գազպրոմին»՝ պայմանով, որ ընկերությունը հինգ տարվա ընթացքում կառավարությանը վերադարձնի համակարգի ընդլայնման վրա ծախսված 20 մլրդ դրամը:«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ որոշ կառուցապատողներ փորձել են սեփական ուժերով լուծել խնդիրը՝ միավորվել են, յուրաքանչյուրը որոշ չափի ներդրում է արել և գազատար խողովակը հասցրել են բաժանորդին: Գազամատակարարման բացակայության պայմաններում կառուցապատողները ավարտական ակտ ստանում են, բայց շահագործման թույլտվություն՝ ոչ, և աշխատանքը համարվում է անավարտ:Հիշեցնենք, որ հունիսի 16 կառավարության նիստին հաստատվել էր «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Նախագծով բաշխիչ 4 կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով` այս ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին: Այսօր ընդհանուր առմամբ կա 490 նոր բաժանորդի հայտ, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0e/62729128_142:0:1458:987_1920x0_80_0_0_a8b404ed3aa69bb3b344be9b6b074ff7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, «գազպրոմ արմենիա» ընկերություն, գազատար, շինարարություն, կառուցապատում, կառուցապատող
գազ, «գազպրոմ արմենիա» ընկերություն, գազատար, շինարարություն, կառուցապատում, կառուցապատող
Նորակառույցների գազիֆիկացման խնդիրներն արդեն լուծման ընթացքում են. Արտավազդ Թարխանյան
Գազիֆիկացման հետ կապված խնդիրներին նորակառույցների բնակիչներն առնչվեցին, երբ արդեն պետք է ստանային իրենց բնակարանների բանալիները։ Նրանք փաստի առաջ կանգնեցին, երբ կառուցապատողները տեղեկացրին, որ շենքը չի հանձնվում շահագործման` գազիֆիկացման բացակայության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Նորակառույցների գազիֆիկացման հետ կապված խնդիրներն արդեն լուծման ընթացքում են։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։
«Նման խնդիրները գտնվում են Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տիրույթում, և պետք է ասեմ, որ մեծ քայլեր են արվել` գազամատակարարման ուղղությամբ ծավալների մեծացման առումով։ Արդեն իսկ իրականացվում է 4 գազաբաշխիչ կայանների ներդրման ծրագիրը»,– նշեց Թարխանյանը։
Խնդիրը ծագել էր այն բանից հետո, երբ բազմաթիվ նորակառույցների բնակիչներ չեն կարողացել ստանալ իրենց բնակարանների բանալիները, քանի որ գազիֆիկացումը բացակայում է։
«Գազպրոմն» առաջարկում է գազաբաշխիչ նոր կայաններ կառուցել, սակայն առաջիկա տասը տարվա իր ներդրումային ծրագրում նման ծախս նախատեսված չէ: Որպես փոխզիջումային լուծում կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է կայանները կառուցել բյուջեի հաշվին, դրանք տալ «Գազպրոմին»՝ պայմանով, որ ընկերությունը հինգ տարվա ընթացքում կառավարությանը վերադարձնի համակարգի ընդլայնման վրա ծախսված 20 մլրդ դրամը:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ որոշ կառուցապատողներ փորձել են սեփական ուժերով լուծել խնդիրը՝ միավորվել են, յուրաքանչյուրը որոշ չափի ներդրում է արել և գազատար խողովակը հասցրել են բաժանորդին: Գազամատակարարման բացակայության պայմաններում կառուցապատողները ավարտական ակտ ստանում են, բայց շահագործման թույլտվություն՝ ոչ, և աշխատանքը համարվում է անավարտ:
Հիշեցնենք, որ հունիսի 16 կառավարության նիստին հաստատվել էր «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Նախագծով բաշխիչ 4 կայանի կառուցման համար կպահանջվի շուրջ 20 մլրդ դրամ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով` այս ծրագիրը կսկսվի 2024 թվականի հունվարից և կավարտվի 2026 թվականի դեկտեմբերին:
Այսօր ընդհանուր առմամբ կա 490 նոր բաժանորդի հայտ, և որ այս ծրագրով նախատեսվում է առնվազն 20 տոկոս հավելյալ հզորություն ունենալ, որպեսզի հետագա տարիներին, եթե նոր բաժանորդներ լինեն, կարողանան ավելացնել: