https://arm.sputniknews.ru/20230714/mam-ba-vonc-kara-nujn-tan-mej-mi-erekhen-svovats-lini-mjusy-tvort-uti-62733611.html
«Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»
«Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»
Sputnik Արմենիա
Սովորաբար սոցիալական ցանցերի գրառումներում իրավացիորեն նշվում է, որ մարդիկ, որոնք ժամանակին մեծ ոգևորությամբ իրականացրին թավշյա հեղափոխությունը, այժմ՝ հինգ... 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T21:56+0400
2023-07-14T21:56+0400
2023-07-14T22:05+0400
5 րոպե դուլյանի հետ
արմեն դուլյան
արցախ
հայաստան
ադրբեջան
ժողովրդավարություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40994343_0:0:1600:901_1920x0_80_0_0_386a3677425414bf43b0afa811a8a529.jpg
Օգտատերերից մեկը փաստում է. «Երկրում ուղղակի քաոսային վիճակ, տարատեսակ քաղաքական ու իրավական գործընթացներ, Արցախում հումանիտար ճգնաժամ, 120 հազար հայ մարդու ճակատագրի և հայրենիքի մի մասի կարգավիճակի անորոշութուն... Լավ, այս ամենը մի՞թե ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում, որ մի 2 տող էլ էդ թեմայով չեք արտահայտվում. կարճ մի միտք, մի դիտարկում, կամ գուցե հումոր, կամ գուցե ցասում, սրտացավություն: Ձեր կարծիքը գուցե ոչինչ էլ չփոխի կամ գուցե շատ բան կփոխի, բայց դուք ինչպե՞ս եք ինքներդ ձեզ հետ հաշտ, ինչպե՞ս եք կարողանում պարփակվել ձեր պրիմիտիվ կենցաղի մեջ, դուք քաղաքացի չե՞ք, էս երկիրը ձերը չի՞»։Այս համատարած անտարբերության համապատկերում առանձնանում է օգտատերերից մեկի պատմածը։ Պարզապես մեջբերեմ. «- Աստղիկ ջան, կուզե՞ս քո մոտ ընկերուհիներից մի երկուսին կանչեմ, նրանց հետ նշիր ծնունդդ։- Մամ, Արցախն էլի փակ ա՞։- Աստղ ջան, մի տորթ կթխեմ ընդամենը, ուրիշ բան չենք անի։- Մամ, դու միշտ ասում ես՝ Հայաստանն ու Արցախը նույն տունն են չէ՞։- Հա, իհարկե։- Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»։Որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնում, որ այս ծանր պայմաններում, երբ բոլոր քաղաքական ուժերը և հանրության բոլոր հատվածները պետք է միավորվեին բարդագույն իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանում և Արցախում վտանգավոր գործընթաց է սկսվել՝ մեղավորների փնտրտուք։ Ի դեպ, վերլուծաբանները նկատում են՝ հիմա, երբ արցախցիներն արդեն որևէ երաշխիք չունեն, որ Ադրբեջանը կապահովի իրենց իրավունքներն ու անվտանգությունը, թվում էր, թե ղարաբաղցիների վերջին՝ ամենահամոզիչ փաստարկը, որը կարող է միանգամայն հասկանալի և ընդունելի լինել միջազգային հանրության համար, սա է՝ մենք դեմոկրատական ենք, Ադրբեջանը՝ բռնապետություն, ո՞նց եք մեզ ուղարկում ավտորիտար պետությունում ապրելու և այնտեղի բարքերին համակերպվելու։ Բայց ախր միջազգային հանրությանը պետք է համոզել, որ դու ժողովրդավարական ես։ Արդյո՞ք դա կարելի է անել մամուլի ներկայացուցչի վրա հարձակվելով։ Այսինքն, երևի կարելի է ասել, որ ժողովրդավարական կանոնների և նորմերի պահպանումը անպայման պետք է դառնա այսօր Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման անքակտելի մասը։Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում ենԻսկ Երևանում, որտեղ իշխանությունները պնդում են, թե երկիրը ժողովրդավարության բաստիոն են դարձրել, այս շաբաթ շարունակվել է պառլամենտը ընդդիմադիրներից, ասպես ասած, «մաքրելու» գործընթացը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ու խորհրդարանը դարձավ մաս-մաքուր՝ այլևս ոչ մի ընդդիմադիր ոչ մի հանձնաժողով չի ղեկավարում, ինչի առիթով սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը գրել է. «Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։Այլևս չի գտնվի մեկը, որը սույն հանձնաժողովում կբարձրաձայնի ՔՊ-ականների սանձարձակ պահվածքը։ Երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝«լեզուդ, ականջներդ կկտրենք», կանխատեսում է օգտատերը, որի միտքը լրացնում է մեկ այլ հայաստանցի. «Ժողովրդավարության շարունակական նահանջը խժռելու է հենց նրանց, ովքեր դա իրականացնում են։ Այս իրողությունը, որի ականատեսն ենք նաև մենք, ապացուցված է տասնամյակների ընթացքում»։Եվ վերջապես պատասխանելով իշխանության ներկայացուցիչներին, որոնք հրապարակավ հայտարարել են, թե Արցախի հարցով ընթացող ստորագրահավաքը հանգեցնելու է այն բանին, որ Ադրբեջանը հարձակվելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա, օգտատերերից մեկը հեգնում է. «Դեռ չե՞ն ասել. «Հանկարծ չմտածեք Արցախի մասին։ Հենց մտածեք` ադրբեջանցիները կիմանան ու պատերազմ կսկսվի»։
https://arm.sputniknews.ru/20230712/lernajin-gharabagh-100-tarva-maqarum-62536963.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40994343_0:0:1424:1068_1920x0_80_0_0_3e1fa00b5bc216edd2acfd4fd890fdde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան, արցախ, հայաստան, ադրբեջան, ժողովրդավարություն, աժ (ազգային ժողով)
5 րոպե դուլյանի հետ, արմեն դուլյան, արցախ, հայաստան, ադրբեջան, ժողովրդավարություն, աժ (ազգային ժողով)
«Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»
21:56 14.07.2023 (Թարմացված է: 22:05 14.07.2023) Սովորաբար սոցիալական ցանցերի գրառումներում իրավացիորեն նշվում է, որ մարդիկ, որոնք ժամանակին մեծ ոգևորությամբ իրականացրին թավշյա հեղափոխությունը, այժմ՝ հինգ տարի անց, բոլորովին անհաղորդ են դարձել, կարևորագույն հարցերը նրանց այլևս չեն հետաքրքրում։
Օգտատերերից մեկը փաստում է. «Երկրում ուղղակի քաոսային վիճակ, տարատեսակ քաղաքական ու իրավական գործընթացներ, Արցախում հումանիտար ճգնաժամ, 120 հազար հայ մարդու ճակատագրի և հայրենիքի մի մասի կարգավիճակի անորոշութուն... Լավ, այս ամենը մի՞թե ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում, որ մի 2 տող էլ էդ թեմայով չեք արտահայտվում. կարճ մի միտք, մի դիտարկում, կամ գուցե հումոր, կամ գուցե ցասում, սրտացավություն: Ձեր կարծիքը գուցե ոչինչ էլ չփոխի կամ գուցե շատ բան կփոխի, բայց դուք ինչպե՞ս եք ինքներդ ձեզ հետ հաշտ, ինչպե՞ս եք կարողանում պարփակվել ձեր պրիմիտիվ կենցաղի մեջ, դուք քաղաքացի չե՞ք, էս երկիրը ձերը չի՞»։
Այս համատարած անտարբերության համապատկերում առանձնանում է օգտատերերից մեկի պատմածը։ Պարզապես մեջբերեմ.
«- Աստղիկ ջան, կուզե՞ս քո մոտ ընկերուհիներից մի երկուսին կանչեմ, նրանց հետ նշիր ծնունդդ։
- Մամ, Արցախն էլի փակ ա՞։
- Աստղ ջան, մի տորթ կթխեմ ընդամենը, ուրիշ բան չենք անի։
- Մամ, դու միշտ ասում ես՝ Հայաստանն ու Արցախը նույն տունն են չէ՞։
- Մամ, բա ոնց կարա նույն տան մեջ մի էրեխեն սոված լինի, մյուսը տորթ ուտի»։
Որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնում, որ այս ծանր պայմաններում, երբ բոլոր քաղաքական ուժերը և հանրության բոլոր հատվածները պետք է միավորվեին բարդագույն իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանում և Արցախում վտանգավոր գործընթաց է սկսվել՝ մեղավորների փնտրտուք։
Անցած շաբաթն այս իմաստով հատկանշական կարելի է համարել։ Օգտատերերից մեկը վրդովմունքով փաստում է. «Ստեփանակերտում հարձակվել են «ՍիվիլՆեթի» լրագրողի վրա։ Մարդ զայրույթից չգիտի` ինչ ասի։ Հայկը Ստեփանակերտում ցույց է լուսաբանել, սկզբից հեռախոսն են խլել ոստիկանները, հետո ՄԻՊ-ի միջամտությամբ վերադարձրել, բայց տեսանյութերը ջնջած: Հաջորդ օրը տարել են ԱԱԾ, սպառնացել: Մեկ օր հետո հարձակվել են Հայկի վրա մի քանի հոգով, օրը ցերեկով, առևանգելու փորձ են արել: Էն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի անթույլատրելի է, անհասկանալի է ու անընդունելի», գրել է օգտատերը։
Ի դեպ, վերլուծաբանները նկատում են՝ հիմա, երբ արցախցիներն արդեն որևէ երաշխիք չունեն, որ Ադրբեջանը կապահովի իրենց իրավունքներն ու անվտանգությունը, թվում էր, թե ղարաբաղցիների վերջին՝ ամենահամոզիչ փաստարկը, որը կարող է միանգամայն հասկանալի և ընդունելի լինել միջազգային հանրության համար, սա է՝ մենք դեմոկրատական ենք, Ադրբեջանը՝ բռնապետություն, ո՞նց եք մեզ ուղարկում ավտորիտար պետությունում ապրելու և այնտեղի բարքերին համակերպվելու։ Բայց ախր միջազգային հանրությանը պետք է համոզել, որ դու ժողովրդավարական ես։ Արդյո՞ք դա կարելի է անել մամուլի ներկայացուցչի վրա հարձակվելով։ Այսինքն, երևի կարելի է ասել, որ ժողովրդավարական կանոնների և նորմերի պահպանումը անպայման պետք է դառնա այսօր Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման անքակտելի մասը։
Իսկ Երևանում, որտեղ իշխանությունները պնդում են, թե երկիրը ժողովրդավարության բաստիոն են դարձրել, այս շաբաթ շարունակվել է պառլամենտը ընդդիմադիրներից, ասպես ասած, «մաքրելու» գործընթացը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ու խորհրդարանը դարձավ մաս-մաքուր՝ այլևս ոչ մի ընդդիմադիր ոչ մի հանձնաժողով չի ղեկավարում, ինչի առիթով սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը գրել է.
«Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։Այլևս չի գտնվի մեկը, որը սույն հանձնաժողովում կբարձրաձայնի ՔՊ-ականների սանձարձակ պահվածքը։ Երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝«լեզուդ, ականջներդ կկտրենք», կանխատեսում է օգտատերը, որի միտքը լրացնում է մեկ այլ հայաստանցի. «Ժողովրդավարության շարունակական նահանջը խժռելու է հենց նրանց, ովքեր դա իրականացնում են։ Այս իրողությունը, որի ականատեսն ենք նաև մենք, ապացուցված է տասնամյակների ընթացքում»։
Եվ վերջապես պատասխանելով իշխանության ներկայացուցիչներին, որոնք հրապարակավ հայտարարել են, թե Արցախի հարցով ընթացող ստորագրահավաքը հանգեցնելու է այն բանին, որ Ադրբեջանը հարձակվելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա, օգտատերերից մեկը հեգնում է. «Դեռ չե՞ն ասել. «Հանկարծ չմտածեք Արցախի մասին։ Հենց մտածեք` ադրբեջանցիները կիմանան ու պատերազմ կսկսվի»։