https://arm.sputniknews.ru/20230714/kyh-nakhagahy-asel-e-te-inch-zhamanakacujcvov-en-anckacvelu-erevani-avaganu-yntrutjunnery-62694997.html
ԿԸՀ նախագահը ասել է, թե ինչ ժամանակացույցով են անցկացվելու Երևանի ավագանու ընտրությունները
ԿԸՀ նախագահը ասել է, թե ինչ ժամանակացույցով են անցկացվելու Երևանի ավագանու ընտրությունները
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու ընտրական գործընթացներում նորամուծություններ են սպասվում։ 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T08:54+0400
2023-07-14T08:54+0400
2023-07-14T08:54+0400
երևան
երևանի ավագանի
ընտրություններ
վահագն հովակիմյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1a/26229339_0:0:1600:901_1920x0_80_0_0_609c7d3f5928eb514ad8a635e6daa6dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը, ամենայն հավանականությամբ, կսահմանվի առաջիկա երեքշաբթի օրը` հուլիսի 18-ին նախանշված նիստում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։Մինչ այդ, սակայն, ընտրական որոշ գործընթացների ամսաթվեր արդեն կարելի է հստակ հաշվարկել, քանի որ դրանք սահմանված են օրենքով` կախված ընտրությունների օրվանից։Նշենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 13-ի նիստում հաստատել էր Երևանի ավագանու ընտրությունների օրը` նշանակելով ս.թ. սեպտեմբերի 17-ին։Վահագն Հովակիմյանը հիշեցրեց նաև, որ Երևանի ավագանու ցուցակում կարող են ընդգրկվել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ համայնքում 1 տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Քաղաքապետի թեկնածուն կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, 30 տարեկանը լրացած ավագանու անդամը։«Այս նորմը գործում է, երբ արդեն ընտրվում է ավագանին։ Մինչ այդ բոլորը հավասար կարգավիճակում են, և կապ չունի` ցուցակի առաջին համարն են, թե ոչ»,– պարզաբանեց ԿԸՀ նախագահը։Ավագանու այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են նրանով, որ անցկացվելու է 100% համամասնական ընտրակարգով, ի տարբերություն նախկինում անցկացվող կայուն մեծամասնության ընտրակարգի։ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ս.թ. ապրիլին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում պաշտոնապես գործող 117 կուսակցություններից 71-ի կանոնադրությունը դեռևս համապատասխանեցված չի եղել օրենքին։«Հուսով ենք, որ այս ընթացքում գոնե այն կուսակցությունները, որոնք հավակնություն ունեն մասնակցելու ավագանու առաջիկա ընտրություններին, իրենց կանոնադրությունները համապատասխանեցրած կլինեն օրենքի պահանջներին։ Հակառակ դեպքում մենք չենք կարող նրանց գրանցել, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս»,– ասաց Հովակիմյանը։Քարոզարշավի ընթացքն այս տարի ևս տարբերվելու է նախորդ ընտրություններից. եթե նախկինում թեկնածուներն իրենց կամքով էին մասնակցում հեռուստաբանավեճերին կամ հրաժարվում դրանցից, ապա հիմա բանավեճը օրենքով ամրագրված պահանջ է։Մեկ այլ փոփոխությամբ, եթե նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունները ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար եթերաժամ տրամադրելու պարտավորություն չունեին և միայն վճարովի ծառայություններ էին մատուցում, ապա այս անգամ պետք է 15-ական րոպե անվճար եթերաժամանակ տրամադրեն յուրաքանչյուր մասնակից ուժին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1a/26229339_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c908cc4e0824025cef28d3eea73b6135.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի ավագանի, ընտրություններ, վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
երևան, երևանի ավագանի, ընտրություններ, վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ԿԸՀ նախագահը ասել է, թե ինչ ժամանակացույցով են անցկացվելու Երևանի ավագանու ընտրությունները
Երևանի ավագանու ընտրական գործընթացներում նորամուծություններ են սպասվում։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը, ամենայն հավանականությամբ, կսահմանվի առաջիկա երեքշաբթի օրը` հուլիսի 18-ին նախանշված նիստում։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Մինչ այդ, սակայն, ընտրական որոշ գործընթացների ամսաթվեր արդեն կարելի է հստակ հաշվարկել, քանի որ դրանք սահմանված են օրենքով` կախված ընտրությունների օրվանից։
«Առաջադրումները սկսվում են քվեարկությունից ոչ շուտ, քան 45 օր առաջ և տևում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 35 օր առաջ։ Ուղղակի զուտ մաթեմատիկական գործողությամբ կարելի է հաշվարկել, որ առաջադրումները տեղի են ունենալու օգոստոսի 3-13-ի միջակայքում։ Քարոզարշավն էլ ենթադրվում է, որ սկսվելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ»,– ասաց ԿԸՀ նախագահը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 13-ի նիստում
հաստատել էր Երևանի ավագանու ընտրությունների օրը` նշանակելով ս.թ. սեպտեմբերի 17-ին։
Վահագն Հովակիմյանը հիշեցրեց նաև, որ Երևանի ավագանու ցուցակում կարող են ընդգրկվել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ համայնքում 1 տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Քաղաքապետի թեկնածուն կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, 30 տարեկանը լրացած ավագանու անդամը։
«Այս նորմը գործում է, երբ արդեն ընտրվում է ավագանին։ Մինչ այդ բոլորը հավասար կարգավիճակում են, և կապ չունի` ցուցակի առաջին համարն են, թե ոչ»,– պարզաբանեց ԿԸՀ նախագահը։
Ավագանու այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են նրանով, որ անցկացվելու է 100% համամասնական ընտրակարգով, ի տարբերություն նախկինում անցկացվող կայուն մեծամասնության ընտրակարգի։
Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա այն քաղաքական ուժերը, որոնք իրենց կանոնադրությունն այս ընթացքում դեռ չեն համապատասխանեցրել «Կուսակցությունների մասին օրենքի» պահանջներին, չեն կարող մասնակցել առաջիկա ընտրություններին։
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ս.թ. ապրիլին ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ՀՀ-ում պաշտոնապես գործող 117 կուսակցություններից 71-ի կանոնադրությունը դեռևս համապատասխանեցված չի եղել օրենքին։
«Հուսով ենք, որ այս ընթացքում գոնե այն կուսակցությունները, որոնք հավակնություն ունեն մասնակցելու ավագանու առաջիկա ընտրություններին, իրենց կանոնադրությունները համապատասխանեցրած կլինեն օրենքի պահանջներին։ Հակառակ դեպքում մենք չենք կարող նրանց գրանցել, քանի որ օրենքը դա թույլ չի տալիս»,– ասաց Հովակիմյանը։
Քարոզարշավի ընթացքն այս տարի ևս տարբերվելու է նախորդ ընտրություններից. եթե նախկինում թեկնածուներն իրենց կամքով էին մասնակցում հեռուստաբանավեճերին կամ հրաժարվում դրանցից, ապա հիմա բանավեճը օրենքով ամրագրված պահանջ է։
«Հանրային հեռուստաընկերությամբ կազմակերպվելու են բանավեճեր, դա արդեն օրենքի պահանջ է։ Ոչ թե Հանրային հեռուստաընկերությունն ինքն է կազմակերպում` հանրային շահը հաշվի առնելով, այլ օրենքն է դա պահանջում»,– ասաց Հովակիմյանը։
Մեկ այլ փոփոխությամբ, եթե նախկինում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունները ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար եթերաժամ տրամադրելու պարտավորություն չունեին և միայն վճարովի ծառայություններ էին մատուցում, ապա այս անգամ պետք է 15-ական րոպե անվճար եթերաժամանակ տրամադրեն յուրաքանչյուր մասնակից ուժին։