https://arm.sputniknews.ru/20230714/karmir-khachy-arcakhic-hajastan-e-teghapvokhel-11-buzharui--62766843.html
Կարմիր խաչի շարժը վերականգնվել է. Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու
Կարմիր խաչի շարժը վերականգնվել է. Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու
Sputnik Արմենիա
Ադրբեջանը վերականգնել է Լաչինի միջանցքով երթևեկությունը ԿԽՄԿ ավտոմեքենաների համար։ 14.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-14T19:34+0400
2023-07-14T19:34+0400
2023-07-14T23:39+0400
կարմիր խաչ
արցախ
բուժառու
հիվանդ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62312008_0:134:1601:1034_1920x0_80_0_0_d98da2b94115df4f76131320fc5da479.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու, ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։Նշենք, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հունիսի 11–ին Ադրբեջանը հայտարարել էր նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները, իբր, մաքսանենգության փորձ են արել։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ, հարուցվել է քրեական գործ։
ադրբեջան
լաչինի միջանցք
հակարի կամուրջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62312008_0:0:1421:1065_1920x0_80_0_0_1c6c1c189635250ee63b7924ab73450b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, բուժառու, հիվանդ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, լաչինի միջանցք, հակարի կամուրջ
կարմիր խաչ, արցախ, բուժառու, հիվանդ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, լաչինի միջանցք, հակարի կամուրջ
Կարմիր խաչի շարժը վերականգնվել է. Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 11 բուժառու
19:34 14.07.2023 (Թարմացված է: 23:39 14.07.2023) Ադրբեջանը վերականգնել է Լաչինի միջանցքով երթևեկությունը ԿԽՄԿ ավտոմեքենաների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու, ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է
ԱՀ առողջապահության նախարարությունը։
«8 բուժառուներ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ ԿԽՄԿ մեքենաներով վերադարձել են Արցախ»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս պահին «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 41 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 99 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հունիսի 11–ին
Ադրբեջանը հայտարարել էր նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները, իբր, մաքսանենգության փորձ են արել։ Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ, հարուցվել է քրեական գործ։