Հնդկաստանը հաջողությամբ լուսնի մոտ վայրէջքի մոդուլ է ուղարկել
Հնդկաստանը հաջողությամբ լուսնի մոտ վայրէջքի մոդուլ է ուղարկել
Sputnik Արմենիա
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) Լուսին է ուղարկել Chandrayaan-3 միջմոլորակային ավտոմատ կայանը՝ լուսնագնացով: Geosynchronous... 14.07.2023, Sputnik Արմենիա
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) Լուսին է ուղարկել Chandrayaan-3 միջմոլորակային ավտոմատ կայանը՝ լուսնագնացով: Geosynchronous Satellite Launch Vehicle (GSLV) Mk III կրող հրթիռն արձակվել է Շրիհարիկոտա կղզու Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի տիեզերակայանից:Արդեն հայտնի է, որ Chandrayaan-3–ը հաջողությամբ անջատվել է կրող հրթիռից և դուրս է եկել Երկրի ուղեծիր։Ըստ ISRO-ի տվյալների` Chandrayaan-3–ի առաքելությունն ունի երեք հիմնական նպատակ՝ կատարել փափուկ վայրէջք Լուսնի մակերևույթի վրա, ցուցադրել ինքնագնացի աշխատանքը Երկրի արբանյակի մակերեսին և կատարել մի շարք գիտափորձեր։Միջմոլորակային կայանը բաղկացած է շարժիչ համակարգով մոդուլից, վայրէջքի մոդուլից և լուսնագնացից։
Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) Լուսին է ուղարկել Chandrayaan-3 միջմոլորակային ավտոմատ կայանը՝ լուսնագնացով: Geosynchronous Satellite Launch Vehicle (GSLV) Mk III կրող հրթիռն արձակվել է Շրիհարիկոտա կղզու Սաթիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի տիեզերակայանից:
Արդեն հայտնի է, որ Chandrayaan-3–ը հաջողությամբ անջատվել է կրող հրթիռից և դուրս է եկել Երկրի ուղեծիր։
Ըստ ISRO-ի տվյալների` Chandrayaan-3–ի առաքելությունն ունի երեք հիմնական նպատակ՝ կատարել փափուկ վայրէջք Լուսնի մակերևույթի վրա, ցուցադրել ինքնագնացի աշխատանքը Երկրի արբանյակի մակերեսին և կատարել մի շարք գիտափորձեր։
Միջմոլորակային կայանը բաղկացած է շարժիչ համակարգով մոդուլից, վայրէջքի մոդուլից և լուսնագնացից։
Հնդկաստանի Բհարաթիա Ջանատա կուսակցության (BJP, Հնդկական ժողովրդական կուսակցություն) անդամները հնդկական ծեսեր են կատարում տիեզերանավի հաջող արձակման համար