00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերագույն հոգևոր խորհուրդը ՀՀ իշխանությանը հորդորում է հրաժարվել զիջողական կեցվածքից

© Sputnik / Andranik GhazaryanՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Բաժանորդագրվել
Հայտարարությամբ խորհուրդը դիմել է նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին ու Եվրամիության անդամ պետություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Գերագույն հոգևոր խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանությանը հորդորում է հրաժարվել զիջողական կեցվածքից և դրսևորել վճռականություն` Արցախի շուրջ տեղի ունեցող հարցերում։ Այս մասին ասվում է խորհրդի տեղական ժողովի հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում իշխանություններին մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի համար։
«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողությունների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առավել խորանում է հումանիտար իրավիճակը Արցախում: Խորապես մտահոգիչ է, որ, հակառակ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրած ջանքերի` ադրբեջանական ագրեսիան ստանում է նոր ծավալներ»,– ասված է հայտարարությունում։
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ դիմել է նաև Մինսկի խմբի համանախագահող երկրներին ու Եվրամիության անդամ պետություններին, որպեսզի նրանք հրատապ ձեռնարկեն կանխարգելիչ գործողություններ, այդ թվում`Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, որպեսզի ժամ առաջ ապաշրջափակվի Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնվի բնականոն կյանքը Արցախի Հանրապետությունում:
«Հարկ է, որ միջազգային հանրությունը առավել գործնական քայլերով դատապարտի Ադրբեջանի անմարդկային և թշնամական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի դեմ։ Հարկադրանքի և հաշվեհարդարի սպառնալիքների ներքո Արցախում չի կարող հաստատվել խաղաղություն»,– գրված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում:
Խորհուրդը նաև Հայաստանում և սփյուռքում գտնվող հայերին հորդորել է հետևողականությամբ շարունակել ջանքեր ներդնել ի զորակցություն Արցախ աշխարհի և նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0