00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է. ակցիա՝ ԿԽՄԿ գրասենյակի մոտ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հավաքվածները վստահ են, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը ևս անելիքներ ունի Արցախում հումանիտար խնդիրը վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Մենք այլևս չենք կարող դիտել, թե ինչպես են Արցախում մեր հայրենակիցները սովամահ լինում։ Երևանում Կարմիր խաչի գրասենյակի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել ի աջակցություն արցախահայության։
Հավաքվածներից մեծ մասը երիտասարդ աղջիկներ են, որոնց համախմբել է ծնունդով արցախցի Ալվարդ Զաքարյանը։ Նա ընթերցեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարությունը։
«Ստեփանյանն ասում է. «Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում՝ ձեթ կամ շաքարավազ ստանալու համար... Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»։ Մենք էլ ենք ասում, այլևս լռել չենք կարողանում»,–ասաց Ալվարդը։
Հավաքվածները վստահ են, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը ևս անելիքներ ունի Արցախում հումանիտար խնդիրը վերացնելու համար։
«Այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է։ Մարդիկ արդեն ուտելու ոչինչ չունեն, դրա պատասխանատվությունն ինչ–որ չափ նաև Կարմիր Խաչի վրա է»,–ասաց Ալվարդը։
Ակցիայի մասնակիցները բոլորին միավորման կոչ են անում, շեշտելով, որ յուրաքանչյուր հաղթանակի հիմքում միասնությունն է։
Ակցիային ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ես այստեղ եմ եկել ՄԱԿ–ի գրասենյակից, որտեղ մասնակցում էի Արցախում մահացած երկու փոքրիկներին նվիրված մոմավառությանը։ Մենք ՄԱԿ–ին կոչ ենք անում, որ անտարբերության չմատնի Արցախի և Հայաստանի փոքրիկների իրավունքները։ Ստացվում է, աշխարհում երեխաները պաշտպանված են, բայց հայ մանկիկը հացի խնդրի պատճառով կարող է մահանալ»,–ասաց նա։
Հովսեփյանը շեշտեց, որ չի կարելի մոռանալ Արցախի 30.000 մանուկների մասին, որոնք ևս պաշտպանության կարիք ունեն։
Արցախի պետնախարարը ներկայացրեց խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ հանդիպման մանրամասները
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերած պաստառները թողեցին Կարմիր Խաչի գրասենյակի մոտ և խոստացան շարունակել ակցիան բոլոր միջազգային գրասենյակների և դեսպանատների մոտ, որպեսզի ինչ-որ կերպ օգտակար լինեն արցախահայությանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0