00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանության Ջերմուկի բաժնի պետին 2 եղբայր հայհոյել են, ձեռքերով, ոտքերով հարվածել. ՔԿ

© Sputnik / Karen YepremyanՋերմուկ
Ջերմուկ - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Ջերմուկ
Բաժանորդագրվել
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետը բռնության է ենթարկվել եղբայրներ` 31-ամյա բնակիչ Գ․ Խաչատրյանի և 35-ամյա Ս․Խաչատրյանի կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Եղբայրներից մեկը` Գ․ Խաչատրյանը հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում բջջային հեռախոսով տեսանկարահանելով, մոտեցել է բարձրաստիճան ոստիկանին, ծամածռել դեմքը, ձեռքով ցուցադրել անպարկեշտ ժեստեր։
Ոստիկանության պաշտոնատար անձը նրան հորդորել է իրեն չտեսանկարահանել, սակայն ստացել բացասական պատասխան։ Դրանից հետո նրանց միջև սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ քաղաքացին հայհոյել է ոստիկանին, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Քաշքշուկի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողը նկատել է, որ քաղաքացու մոտ ատրճանակ կա, որն ընկել է գետնին։ Փորձաքննությամբ պարզվել է, որ այն գազային զենք է:
Այդ ընթացքում գազալցակայանի տարածքից` մետաղյա ձողը ձեռքին, հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է այդ քաղաքացու եղբայրը՝ Ս․Խաչատրյանը։ Նա իր հերթին ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել ոստիկանության պետի մեջքին և ծոծրակին՝ բղավերով, որ ոստիկանության ծառայողը «քրեական գործեր է սարքել իրենց գլխին»։
Միայն գազալցակայանի աշխատակիցների և քաղաքացիների միջամտությամբ է միջադեպը դադարել, իսկ եղբայրները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Կարճ ժամանակ անց նրանք հայտնաբերվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործություն` անձի կամ նրա մերձավոր ազգականի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ և խուլիգանություն` անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, հրազենի, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառությունը հոդվածներով։
Որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0