00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

© Photo : official site of the President of RAՎլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Վլադիմիր Գասպարյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին ոստիկանապետը և նրա թիկնազորի պետը, ըստ կոմիտեի տվյալների, ծառայության տարիներին կատարել են կոռուպցիոն բնույթի տարբեր հանցագործություններ` պետությանը հասցնելով զգալի վնաս։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեից տեղեկացնում են, որ կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Գասպարյանի քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Նախաքննությամբ պարզվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև 2011-2018 թթ. նրա անվտանգության պետ Արշակ Հակոբյանը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որը ձևական գործարքների միջոցով կարողացել են օրինականացնել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, Վլադիմիր Գասպարյանի կինը, տարբեր պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ ծառայության չի ներկայացել, սակայն ստացել է ավելի քան 36 մլն դրամ:
Պարզվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է շուրջ 700 մլն դրամ:
Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանն Արշակ Հակոբյանին 2013թ. հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել նրա անվամբ՝ ավելի քան 150 մլն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու համար:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով(Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)` առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով),
308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)
ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով),
44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով)
445-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք):
Լրահոս
0