https://arm.sputniknews.ru/20230713/surb-atvori-petqartughar-pietrvo-parvoliny-gjumrium-masnakcel-e-khaghaghutjan-aghvotin-62560580.html
Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը Գյումրիում մասնակցել է խաղաղության աղոթքին
Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը Գյումրիում մասնակցել է խաղաղության աղոթքին
Sputnik Արմենիա
Պատարագի ընթացքում Պարոլինը փոխանցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ խաղաղություն մաղթելով հայ ժողովրդին։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T12:41+0400
2023-07-13T12:41+0400
2023-07-13T13:20+0400
գյումրի
հռոմի պապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62556493_0:120:1280:840_1920x0_80_0_0_b2fd1a04f7763c4d6503b78dbaf255aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Գյումրու «Սրբոց նահատակաց» կաթոլիկ եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագին, որից հետո հանուն աշխարհի խաղաղության աղոթք է հնչել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Պատարագի ընթացքում Պարոլինը փոխանցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ խաղաղություն մաղթելով հայ ժողովրդին։«Ֆրանցիսկոս պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված և եղբայրներ դառնաք բոլոր անձանք հետ»,–ասաց Պարոլինը։Նա հիշեցրերց, որ 7 տարի առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 3 օրով ժամանեց Հայաստան և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ աղոթեց հանուն Հարավային Կովկասի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղության։Պատարագից հետո Պարոլինին են մոտեցել պատարագին մասնակցած հայ գերիների ծնողները։ Նրանք խնդրել են միջնորդել, որ իրենց հարազատները վերադառնան ադրբեջանական գերությունից։Պարոլինը խոստացել է գերիների ծնողների խնդրանքը փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62556493_1:0:1280:959_1920x0_80_0_0_1ef5a4f31fdfe32380ca055e2d45ff99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հռոմի պապ
Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը Գյումրիում մասնակցել է խաղաղության աղոթքին
12:41 13.07.2023 (Թարմացված է: 13:20 13.07.2023) Պատարագի ընթացքում Պարոլինը փոխանցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ խաղաղություն մաղթելով հայ ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Գյումրու «Սրբոց նահատակաց» կաթոլիկ եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագին, որից հետո հանուն աշխարհի խաղաղության աղոթք է հնչել։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Պատարագի ընթացքում Պարոլինը փոխանցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը՝ խաղաղություն մաղթելով հայ ժողովրդին։
«Ֆրանցիսկոս պապն իր առաքելական օրհնությամբ կամենում է ամրապնդել ձեզ հավատքի, սիրո ու միության մեջ, որպեսզի դուք զգաք ձեզ Աստծո կողմից սիրված և եղբայրներ դառնաք բոլոր անձանք հետ»,–ասաց Պարոլինը։
Նա հիշեցրերց, որ 7 տարի առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 3 օրով ժամանեց Հայաստան և Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ աղոթեց հանուն Հարավային Կովկասի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խաղաղության։
Պատարագից հետո Պարոլինին են մոտեցել պատարագին մասնակցած հայ գերիների ծնողները։ Նրանք խնդրել են միջնորդել, որ իրենց հարազատները վերադառնան ադրբեջանական գերությունից։
Պարոլինը խոստացել է գերիների ծնողների խնդրանքը փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։