00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանի ափին կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր. նախարար

© Sputnik / Aram NersesyanՀանրային լողափ Սևանում
Հանրային լողափ Սևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Հանրային լողափ Սևանում
Բաժանորդագրվել
Ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք. Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց հանրային լողափերի վերաբերյալ ստանդարտները։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Սևանի ափամերձ տարածքներում կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։
«Իրավական ակտի ընդունումը «Սևան» ազգային պարկի տարածքում հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորության ձևավորումն է»,– հայտնեց նախարարը։
Հանրային լողափերի ստեղծումից հետո դրանք մրցութային կարգով տրամադրվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` բարեկարգման, կահավորման և սպասարկման պայմանով:
Հանրային լողափերում գործում են ու գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։ Կապալառուն պետք է ներկայացնի նաև հեռանկարային ներդրումային և հավելյալ աշխատատեղերի ստեղծման ծրագրեր:
«Իհարկե, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Ունենք նաև ձևավորած այնպիսի ստանդարտներ, որպեսզի քաղաքացիների հանգիստը հանրային տարածքներում պատշաճ լինի` ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, ավելի ճիշտ` երաժշտությունը մի կետից է լինելու, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտեր ունենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարել ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»,– ասաց Սիմիդյանը։
ՇՄ նախարարը նաև հայտնեց, որ ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը:
Նախարարը ցանկացած ժամանակ հրաման կարձակի. բնապահպանը` Սևանին սպառնացող նոր վտանգի մասին
8 հանրային լողափերից պառկելաթոռներով, հովանոցներով, զուգարաններով, խաղահրապարակներով, ավտոկայանատեղիներով, հանդերձարաններով, նստարաններով, բուժկետով, փրկարարական կետով և այլ անհրաժեշտ պարագա–ծառայություններով մինչ օրս կահավորված են միայն 3-ը` Սևանի ու թերակղզու լողափերը։
Կայացած մրցույթների արդյունքում մեկնարկել են մյուս լողափերի կահավորման աշխատանքները, իսկ 1-ում` Նորատուսի լողափում, հայտարարված մրցույթների արդյունքում հայտեր չեն ներկայացվել:
ՇՄՆ–ի տվյալներով` Սևանի հանրային լողափերը ամռան ընթացքում մինչև 90 000 հանգստացողի են հյուրընկալում։
Ջրափրկարարական ջոկատը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու Սևանի հանրային լողափերում
Լրահոս
0