https://arm.sputniknews.ru/20230713/sevan-azgajin-park-pvoaki-nakhkin-tnoreny-khvoshvor-gumar-e-hapshtakel-datakhazutjun-62640291.html
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը խոշոր գումար է հափշտակել. դատախազություն
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը խոշոր գումար է հափշտակել. դատախազություն
Sputnik Արմենիա
Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և գրավը` 10 մլն դրամի չափով: 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T17:03+0400
2023-07-13T17:03+0400
2023-07-13T17:09+0400
հայաստան
գումար
հափշտակում
«սևան» ազգային պարկ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/15/60/156086_0:97:1024:673_1920x0_80_0_0_f42ac34445f90ee567be148b51f91af0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյան հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար, նա մեղադրվում է յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահե Գուլանյանը 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:Վերը նշվածից բացի, Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ի և բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված, պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ վարչական հսկողություն և գրավ՝ 10 մլն դրամի չափով:Վլադիմիր Գասպարյանը «լվացել է» 2 մլրդ դրամի գույք. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/15/60/156086_0:0:1024:768_1920x0_80_0_0_664e7c3485be7d5baa83366d44c60741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գումար, հափշտակում, «սևան» ազգային պարկ, հհ դատախազություն
հայաստան, գումար, հափշտակում, «սևան» ազգային պարկ, հհ դատախազություն
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրենը խոշոր գումար է հափշտակել. դատախազություն
17:03 13.07.2023 (Թարմացված է: 17:09 13.07.2023) Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը և գրավը` 10 մլն դրամի չափով:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյան հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար, նա մեղադրվում է յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է
ՀՀ դատախազությունը։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահե Գուլանյանը 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:
«Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, նա մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Վերը նշվածից բացի, Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ի և բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված, պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման համակցված միջոցներ՝ վարչական հսկողություն և գրավ՝ 10 մլն դրամի չափով: