https://arm.sputniknews.ru/20230713/rusastany-kvorcnum-e-bacarikutjuny-haj-adrbejanakan-kargavvorman-harcum-markedvonvov-62581276.html
Ռուսաստանը կորցնում է բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Մարկեդոնով
Ռուսաստանը կորցնում է բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Մարկեդոնով
Sputnik Արմենիա
Փորձագետը կարծում է, որ Հայաստանը, նախապատվություն տալով ԱՄՆ-ին, կարող է ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, բայց Ռուսաստանի համար դա սփոփանք չէ։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T23:20+0400
2023-07-13T23:20+0400
2023-07-13T23:20+0400
սերգեյ մարկեդոնով
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
արմեն գրիգորյան
ամն
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26694569_0:0:2879:1620_1920x0_80_0_0_d0bc2b8ea7cbfde01cc4d73751ed36c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը կորցնում է քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում՝ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացման ֆոնին։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը։Քաղաքագետը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն արդեն երկար տարիներ անհույս է թվում: Եվ որևէ հանգուցալուծում գտնելու ցանկացած փորձ միայն կարճաժամկետ հետաքրքրություն է առաջացնում։Մինչդեռ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հուլիսի 11-ի հայտարարությունները, ըստ Մարկեդոնովի, արժանի են ուշադրության:Քաղաքագետը ՀՀ ԱԽ քարտուղարի մտքերից ընդգծում է մի քանի առանցքայինները․ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը չի արդարացնում սպասելիքները, Ղարաբաղի հայերի խնդիրը ոչ թե տարածքների, այլ քաղաքացիական իրավունքների մասին է, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատկապես կարևոր են, դրանք պետք է ամեն կերպ ամրապնդել և զարգացնել:Մարկեդոնովի կարծիքով՝ «քաղաքական-դիվանագիտական դիզայնը», որը ներկայացնում է Գրիգորյանը, վկայում է այն մասին, որ Արևմուտքի միջնորդությամբ շրջանակային համաձայնագրի ստորագրումն ավելի մոտ է, քան նախկինում։Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում«Դա բովանդակային առումով հակամարտության կարգավորման մասին չէ, այլ այն «փաթեթավորման», որը Հայաստանի և Ադրբեջանի էլիտաները կկարողանան քիչ թե շատ հաջող «վաճառել» ներքին շուկայում։ Ռուսաստանի համար սա լավ լուր չէ։ Կարելի է իհարկե ամեն ինչում մեղադրել Հայաստանի արևմտամետ քաղաքական գործիչներին, և նման քննադատական պաթոսը ինչ-որ տեղ արդարացված է։ Կարելի է ընդգծել (և արդարացիորեն) Ուկրաինայով Ռուսաստանի զբաղված լինելը։ Բայց հանուն օբյեկտիվության արժե հիշատակել նաև Կովկասի հետ մեր աշխատանքը «մնացորդային սկզբունքով» (ոչ թե 2022 թվականից, այլ շատ ավելի վաղ), և տեղեկատվական ոլորտում մեր բացթողումները (լռությունը այնտեղ, որտեղ պետք էր գոռալ)»,-նշել է Մարկեդոնովը։Նա կարծում է, որ Հայաստանը, գերադասելով ԱՄՆ-ին, կարող է ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, բայց Ռուսաստանի համար դա մխիթարանք չէ։Մարկեդոնովի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոդերացիայով շրջանակային համաձայնագիրը կուժեղացնի այդ միտումը։Մրցակցությունը վատ բան չէ, մրցակցության մեջ կարելի է և պետք է հաղթել։ Բայց հիմա Մոսկվան, Մարկեդոնովի խոսքով, այդ մրցակցության մեջ ներգրավվում է հավասարների մեջ առաջինի ոչ պաշտոնական կարգավիճակը կորցնելով։«Անդառնալի չէ, բայց տագնապի հիմքեր կան։ Չափազանց կարևոր է լուրջ աշխատել սխալների վրա։ Մինչդեռ ժամանակը չի սպասում»,-նշել է ռուս քաղաքագետը։Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ներկայումս Երևանը ձգտում է խորացնել և ընդլայնել ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգը:Լեռնային Ղարաբաղ. 100 տարվա մաքառում
լեռնային ղարաբաղ
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26694569_63:0:2794:2048_1920x0_80_0_0_7fea95518138af75ce5b54b1819fe90d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ մարկեդոնով, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, արմեն գրիգորյան, ամն, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
սերգեյ մարկեդոնով, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, արմեն գրիգորյան, ամն, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Ռուսաստանը կորցնում է բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում. Մարկեդոնով
Փորձագետը կարծում է, որ Հայաստանը, նախապատվություն տալով ԱՄՆ-ին, կարող է ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, բայց Ռուսաստանի համար դա սփոփանք չէ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը կորցնում է քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում՝ այդ ուղղությամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացման ֆոնին։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն արդեն երկար տարիներ անհույս է թվում: Եվ որևէ հանգուցալուծում գտնելու ցանկացած փորձ միայն կարճաժամկետ հետաքրքրություն է առաջացնում։
Մինչդեռ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հուլիսի 11-ի հայտարարությունները, ըստ Մարկեդոնովի, արժանի են ուշադրության:
«Արմեն Գրիգորյանը ՀՀ իշխանության այն ներկայացուցիչն է, որն ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։ Դա նշանակում է, որ նա ոչ միայն պարզապես տեղյակ է ինսայդներին, նա ինքն է ձևավորում դրանք: Երկրորդ՝ նա հրապարակային ակտիվ գործիչ է, ՀՀ իշխանության շատ մոտեցումներ հենց նա է հասցնում լայն հանրությանը»,-նշել է Մարկեդոնովը իր Telegram-ալիքում։
Քաղաքագետը ՀՀ ԱԽ քարտուղարի մտքերից ընդգծում է մի քանի առանցքայինները․ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը չի արդարացնում սպասելիքները, Ղարաբաղի հայերի խնդիրը ոչ թե տարածքների, այլ քաղաքացիական իրավունքների մասին է, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար հատկապես կարևոր են, դրանք պետք է ամեն կերպ ամրապնդել և զարգացնել:
Մարկեդոնովի կարծիքով՝ «քաղաքական-դիվանագիտական դիզայնը», որը ներկայացնում է Գրիգորյանը, վկայում է այն մասին, որ Արևմուտքի միջնորդությամբ շրջանակային համաձայնագրի ստորագրումն ավելի մոտ է, քան նախկինում։
«Դա բովանդակային առումով հակամարտության կարգավորման մասին չէ, այլ այն «փաթեթավորման», որը Հայաստանի և Ադրբեջանի էլիտաները կկարողանան քիչ թե շատ հաջող «վաճառել» ներքին շուկայում։ Ռուսաստանի համար սա լավ լուր չէ։ Կարելի է իհարկե ամեն ինչում մեղադրել Հայաստանի արևմտամետ քաղաքական գործիչներին, և նման քննադատական պաթոսը ինչ-որ տեղ արդարացված է։ Կարելի է ընդգծել (և արդարացիորեն) Ուկրաինայով Ռուսաստանի զբաղված լինելը։ Բայց հանուն օբյեկտիվության արժե հիշատակել նաև Կովկասի հետ մեր աշխատանքը «մնացորդային սկզբունքով» (ոչ թե 2022 թվականից, այլ շատ ավելի վաղ), և տեղեկատվական ոլորտում մեր բացթողումները (լռությունը այնտեղ, որտեղ պետք էր գոռալ)»,-նշել է Մարկեդոնովը։
Նա կարծում է, որ Հայաստանը, գերադասելով ԱՄՆ-ին, կարող է ավելի շատ կորցնել, քան ձեռք բերել, բայց Ռուսաստանի համար դա մխիթարանք չէ։
«Մյուս կողմից պետք չէ հիստերիաների մեջ ընկնել և գոռալ։ Բայց պետք է գիտակցել, որ Ռուսաստանը կորցնում է (և օրեցօր ավելի շատ) իր քաղաքական բացառիկությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում»,-կարծում է փորձագետը։
Մարկեդոնովի խոսքով՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մոդերացիայով շրջանակային համաձայնագիրը կուժեղացնի այդ միտումը։
Մրցակցությունը վատ բան չէ, մրցակցության մեջ կարելի է և պետք է հաղթել։ Բայց հիմա Մոսկվան, Մարկեդոնովի խոսքով, այդ մրցակցության մեջ ներգրավվում է հավասարների մեջ առաջինի ոչ պաշտոնական կարգավիճակը կորցնելով։
«Անդառնալի չէ, բայց տագնապի հիմքեր կան։ Չափազանց կարևոր է լուրջ աշխատել սխալների վրա։ Մինչդեռ ժամանակը չի սպասում»,-նշել է ռուս քաղաքագետը։
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ներկայումս Երևանը ձգտում է խորացնել և ընդլայնել ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգը: