https://arm.sputniknews.ru/20230713/rdum-argelel-en-pvokhel-sery-62620473.html
ՌԴ–ում արգելել են փոխել սեռը
ՌԴ–ում արգելել են փոխել սեռը
Sputnik Արմենիա
Արգելքը չի վերաբերում բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և արատների բուժման հետ: 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T16:44+0400
2023-07-13T16:44+0400
2023-07-13T16:45+0400
ռուսաստան
արգելք
սեռ
պետդումա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28594785_0:162:3067:1887_1920x0_80_0_0_bcbe6b8412cab229380f851b7bb8c905.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՌԴ-ում մարդու սեռի փոփոխությանն ուղղված բժշկական միջամտությունների արգելք սահմանելու մասին օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։Օրինագիծը պալատի քննարկմանն էին ներկայացրել Դումայի բոլոր հինգ խմբակցությունների պատգամավորները՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, առաջին ընթերցմամբ Դուման փաստաթուղթն ընդունել էր հունիսին: Նախաձեռնության համաձայն՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որն արգելում է սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտություններն ու դեղամիջոցների կիրառումը:Սակայն արգելքը չի վերաբերում այն բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման, ինչպես նաև երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման պատճառ հանդիսացող գենետիկ և էնդոկրին հիվանդությունների հետ։Անչափահասների սեռը փոխողներին պետք է ցմահ բանտարկել. Իլոն Մասկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/07/28594785_167:0:2898:2048_1920x0_80_0_0_cfd764dfd6be513c24ae3dff0897c806.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արգելք, սեռ, պետդումա
ռուսաստան, արգելք, սեռ, պետդումա
ՌԴ–ում արգելել են փոխել սեռը
16:44 13.07.2023 (Թարմացված է: 16:45 13.07.2023) Արգելքը չի վերաբերում բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և արատների բուժման հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ Պետդուման այսօր լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՌԴ-ում մարդու սեռի փոփոխությանն ուղղված բժշկական միջամտությունների արգելք սահմանելու մասին օրինագիծը: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը պալատի քննարկմանն էին ներկայացրել Դումայի բոլոր հինգ խմբակցությունների պատգամավորները՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, առաջին ընթերցմամբ Դուման փաստաթուղթն ընդունել էր հունիսին: Նախաձեռնության համաձայն՝ «ՌԴ-ում քաղաքացիների առողջության պահպանման հիմունքների մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր հոդվածով, որն արգելում է սեռափոխությանն ուղղված բժշկական միջամտություններն ու դեղամիջոցների կիրառումը:
Սակայն արգելքը չի վերաբերում այն բժշկական միջամտություններին, որոնք կապված են բնածին անոմալիաների և զարգացման արատների բուժման, ինչպես նաև երեխաների սեռական օրգանների ձևավորման խանգարման պատճառ հանդիսացող գենետիկ և էնդոկրին հիվանդությունների հետ։