https://arm.sputniknews.ru/20230713/qpakan-gagik-melqvonjany-petq-e-herqi-artur-vanecjani-masin-asats-khvosqern-u-tuganq-vtshari-62559199.html
ՔՊ–ական Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Արթուր Վանեցյանի մասին ասած խոսքերն ու տուգանք վճարի
ՔՊ–ական Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Արթուր Վանեցյանի մասին ասած խոսքերն ու տուգանք վճարի
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախկին փոխնախարարը հայտարարել էր, թե Վանեցյանն ու ջոկատի տղաներն Արցախ էին գնացել «անտեր թափած» զենք բերելու։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T12:13+0400
2023-07-13T12:13+0400
2023-07-13T13:02+0400
արթուր վանեցյան
պատերազմ
զենք
գագիկ մելքոնյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
զրպարտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844053_0:0:1600:901_1920x0_80_0_0_305cefe99d994d4e2771a98e66d01792.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունները։ Իր ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնել է Վանեցյանը։Դեռ 2021 թ–ին Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեղադրել էր «Հայրենիք» ջոկատի անդամներին ու անձամբ Վանեցյանին 44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտից փախուստի դիմելու մեջ։ Նա ասել էր նաև, թե նրանց նպատակը գնալ, զենք բերելն էր։Ի՞նչ են քննարկել Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը ԱՄՆ դեսպանի հետՎանեցյանը դրանից հետո հայց էր ներկայացրել դատարան` զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով։Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գործով կայացրել է որոշում, ըստ որի` Մելքոնյանը պետք է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հանդես գա հերքման տեքստով։ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով` դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 500 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Նրա խոսքով` քանի որ իրենց նապատակը ոչ թե գումարն էր, այլ ճշմարտությունը, այն կհատկացվի բարեգործական նպատակներով։Դասալքության ու Շուշիից «փախչելու» գործով Արթուր Վանեցյանին ՀՀ քննչական կոմիտե են կանչել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58844053_166:0:1589:1067_1920x0_80_0_0_4ec8d08e06d5961bec0b639c281349c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, պատերազմ, զենք, գագիկ մելքոնյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, զրպարտություն
արթուր վանեցյան, պատերազմ, զենք, գագիկ մելքոնյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, զրպարտություն
ՔՊ–ական Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Արթուր Վանեցյանի մասին ասած խոսքերն ու տուգանք վճարի
12:13 13.07.2023 (Թարմացված է: 13:02 13.07.2023) Պաշտպանության նախկին փոխնախարարը հայտարարել էր, թե Վանեցյանն ու ջոկատի տղաներն Արցախ էին գնացել «անտեր թափած» զենք բերելու։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պետք է հերքի Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի մասին Հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունները։
Իր ֆեյսբուքյան էջում տեղեկությունը հայտնել է Վանեցյանը։
Դեռ 2021 թ–ին Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեղադրել էր «Հայրենիք» ջոկատի անդամներին ու անձամբ Վանեցյանին 44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտից փախուստի դիմելու մեջ։ Նա ասել էր նաև, թե նրանց նպատակը գնալ, զենք բերելն էր։
Վանեցյանը դրանից հետո հայց էր ներկայացրել դատարան` զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը գործով կայացրել է որոշում, ըստ որի` Մելքոնյանը պետք է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հանդես գա հերքման տեքստով։
«Դատարանի վճռով նա պարտավոր է արտաբերել կոնկրետ տեքստ՝ հայտարարելով, որ իր կողմից տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ամբողջությամբ հանդիսացել են զրպարտություն»։ Գագիկ Մելքոնյանի և նմանատիպ մյուս զրպարտիչ հայտարարություններով փորձ է արվել ստվեր գցել իմ և ընկերներիս անձնվեր գործունեության ու բարի համբավի վրա, և չափազանց կարևոր է, որ այդ փաստն այլևս արձանագրված է նաև դատարանով»,– գրել է Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով` դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 500 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Նրա խոսքով` քանի որ իրենց նապատակը ոչ թե գումարն էր, այլ ճշմարտությունը, այն կհատկացվի բարեգործական նպատակներով։