https://arm.sputniknews.ru/20230713/pashinjany-ev-rubinjany-taratsashrjanajin-khndirner-en-qnnarkel-germaniaji-ag--petnakharari-het-62710915.html
Փաշինյանը և Ռուբինյանը տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ
Փաշինյանը և Ռուբինյանը տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ
Sputnik Արմենիա
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T19:32+0400
2023-07-13T19:32+0400
2023-07-13T19:34+0400
գերմանիա
նիկոլ փաշինյան
ռուբեն ռուբինյան
տարածաշրջան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62708588_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b7d1d3f7aa0cef1a2fc1a9eddd274ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Թոբիաս Լինդներին:Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է, որ իր երկրի կառավարության պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցել տարբեր ուղղություններով, ինչպես նաև օժանդակել ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ևս ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:Հիշեցնենք, որ Թոբիաս Լինդներն այսօր հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ:
գերմանիա
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62708588_0:0:1422:1066_1920x0_80_0_0_1cda561c502f0f6c098e591ba8f32eb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, տարածաշրջան , հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լաչինի միջանցք
գերմանիա, նիկոլ փաշինյան, ռուբեն ռուբինյան, տարածաշրջան , հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, լաչինի միջանցք
Փաշինյանը և Ռուբինյանը տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Գերմանիայի ԱԳ պետնախարարի հետ
19:32 13.07.2023 (Թարմացված է: 19:34 13.07.2023) Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում անվտանգային իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդներին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ինչպես
հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Թոբիաս Լինդներին:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
Փաշինյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանի կողմից կատարելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն աջակցությունը:
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու գործում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գերմանիայի ԱԳ պետնախարարն ընդգծել է, որ իր երկրի կառավարության պատրաստակամ է Հայաստանի հետ համագործակցել տարբեր ուղղություններով, ինչպես նաև օժանդակել ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից էլ
հայտնում են, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։
Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ևս ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման հարցում կարևորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:
Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Հիշեցնենք, որ Թոբիաս Լինդներն այսօր հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ: