https://arm.sputniknews.ru/20230713/pashinjany-brjuselum-erakvoghm-handipmany-karvogh-e-pvokhel-banakcajin-orakargy-oskanjan-62719461.html
Փաշինյանը Բրյուսելում եռակողմ հանդիպմանը կարող է փոխել բանակցային օրակարգը. Օսկանյան
Փաշինյանը Բրյուսելում եռակողմ հանդիպմանը կարող է փոխել բանակցային օրակարգը. Օսկանյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարն առաջարկում է, որպեսզի մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար... 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T23:04+0400
2023-07-13T23:04+0400
2023-07-13T23:09+0400
վարդան օսկանյան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
շառլ միշել
ալմա աթայի հռչակագիր
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849846_0:0:1600:901_1920x0_80_0_0_e3246910d48df665fa7f7009acef4754.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը կարող է փոխել բանակցային տրամաբանությունը։ Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։Օսկանյանն առաջարկում է` հենց բանակցությունների սկզբում Նիկոլ Փաշինյանն անի հայտարարություն, որ չնայած Պրահայում վկայակոչելով 1991թ Ալմա Աթայի հռչակագիրը` ստորագրել է հայտարարություն, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը, այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել, որպեսզի ՀՀ–ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը։Ըստ նրա` իր այս միտքը լավագույնս կհասկանա Շառլ Միշելը, և այս օրակարգը էապես կփոխի բանակցային տրամաբանությունը ու նոր հնարավորություններ կբացի։Նախկին նախարարը ևս մեկ անգամ հիշեցնում է` այսօր առկա օրակարգը լավ տեղ չի կարող տանել, և դա միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, այլ ոչ թե հայ ժողովրդինը։ «Ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա` գիտեմ` ինչ եմ ասում»,– իր խոսքն ավարտում է Օսկանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 15 ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրույսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարկությամբ` եթե իրեն և մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, կկարողանան 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և այն դարձնել շատ ավելի հայանպաստ։ Բայց կար նախապայման` Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս չպետք է խոսի։
ալմա աթայի հռչակագիր
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55849846_145:0:1568:1067_1920x0_80_0_0_8d85193325ac27b1072d2d5d15d1051b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, շառլ միշել, ալմա աթայի հռչակագիր, լեռնային ղարաբաղ, արցախ
վարդան օսկանյան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, շառլ միշել, ալմա աթայի հռչակագիր, լեռնային ղարաբաղ, արցախ
Փաշինյանը Բրյուսելում եռակողմ հանդիպմանը կարող է փոխել բանակցային օրակարգը. Օսկանյան
23:04 13.07.2023 (Թարմացված է: 23:09 13.07.2023) ՀՀ նախկին արտգործնախարարն առաջարկում է, որպեսզի մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը կարող է փոխել բանակցային տրամաբանությունը։
Ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանն առաջարկում է` հենց բանակցությունների սկզբում Նիկոլ Փաշինյանն անի հայտարարություն, որ չնայած Պրահայում վկայակոչելով 1991թ Ալմա Աթայի հռչակագիրը` ստորագրել է հայտարարություն, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը, այդ հռչակագրում տեղ գտած տարածքային ամբողջականության ճանաչման գործոնը չի կարող ամուր հիմք ծառայել, որպեսզի ՀՀ–ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը։
«Ալմա Աթայի այդ հռչակագիրը բազմակողմ հռչակագիր է և ոչ թե երկու երկրների միջև պայմանագիր։ Նիկոլ` դու կարող ես ասել, որ ես մնում եմ իմ նույն տեսակետին, որ պատրաստ եմ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե բանակցությունները գնան այնպիսի հունով, որ իրոք հիմք կստեղծի մեր երկու ժողովուրդների միջև արդար և կայուն խաղաղության։ Ուստի, ես առաջարկում եմ, որ մեր բանակցային օրակարգում անպայման տեղ գտնի այն փաստը և հանգամանքը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար կարգավիճակ»,– ընդգծել է Օսկանյանը։
Ըստ նրա` իր այս միտքը լավագույնս կհասկանա Շառլ Միշելը, և այս օրակարգը էապես կփոխի բանակցային տրամաբանությունը ու նոր հնարավորություններ կբացի։
Նախկին նախարարը ևս մեկ անգամ հիշեցնում է` այսօր առկա օրակարգը լավ տեղ չի կարող տանել, և դա միայն Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, այլ ոչ թե հայ ժողովրդինը։ «Ես գիտեմ ինչ եմ ասում, հավատա` գիտեմ` ինչ եմ ասում»,– իր խոսքն ավարտում է Օսկանյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հուլիսի 15 ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրույսելում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել առաջարկությամբ` եթե իրեն և մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, կկարողանան 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և այն դարձնել շատ ավելի հայանպաստ։ Բայց կար նախապայման` Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս չպետք է խոսի։