https://arm.sputniknews.ru/20230713/pashinjanmishelaliev-erakvoghm-handipumy-kkajana-hulisi-15-in-brjuselum-62555109.html
Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում
Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարը հուսով է, որ հերթական եռակողմ հանդիպման ընթացքում կհաջողվի աջաընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T11:14+0400
2023-07-13T11:14+0400
2023-07-13T11:23+0400
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59628870_0:0:1600:901_1920x0_80_0_0_73c87c44f595a6a85a6a67139538a778.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։Հիշեցնենք` հունիսի 1-ին Մոլդովայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։Հնգակողմ հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0e/59628870_177:0:1600:1067_1920x0_80_0_0_05d7ed9cda393f3bc611f3e96a3fc3d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, իլհամ ալիև
Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում
11:14 13.07.2023 (Թարմացված է: 11:23 13.07.2023) Կառավարության ղեկավարը հուսով է, որ հերթական եռակողմ հանդիպման ընթացքում կհաջողվի աջաընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։
Հիշեցնենք` հունիսի 1-ին Մոլդովայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ
հնգակողմ հանդիպումը:
Հանդիպումից հետո
Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։
Հնգակողմ հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: