00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Աբովյան time
On air
18:17
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլան Կունդերայի բարդ հարաբերությունները Միլան Կունդերայի հետ

Միլան Կունդերա - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
Միլան Կունդերա
Բաժանորդագրվել
Այնպիսի երկատված անձնավորություն, ինչպիսին էր Միլան Կունդերան, որը մահացավ 94 տարեկանում, ընդհանրապես շատ դժվար է պատկերացնել։
Միլան Կունդերան մաքուր չեխ էր, բայց պահանջում էր ներկայացնել իրեն որպես ֆրանսիական գրող, գրքերն էլ վաճառել գրախանութների ֆրանսիական գրականության բաժիններում։ Ողջ կյանքի ընթացքում պայքարել էր ազատության, անկախության և ժողովրդավարության համար, բայց երբ իր հայրենիքը՝ Չեխոսլովակիան, վերջապես ազատվեց կոմունիստական ռեժիմից, Կունդերան այլևս երբեք չվերադարձավ արտերկրից և մնաց Ֆրանսիայում։ Եվ նախկին իշխող կուսակցության հետ էլ միանշանակ հարաբերություններ չուներ։ Սկզբում կոմունիստ դարձավ, հետո հանեցին, նորից վերականգնեցին, կոմունիստ մնաց նույնիսկ 1968-ի «Պրահայի գարնան» ժամանակ, հավատում էր մարդկային դեմքով սոցիալիզմի կառուցման գաղափարին և միայն դրանից երկու տարի անց՝ 1970 թվականին, վերջնականապես խզեց կապերը կուսակցության հետ։
Միլան Կունդերայի բարդ հարաբերությյունները Միլան Կունդերայի հետ
Բայց Միլան Կունդերայի երկատվածության երևի թե ամենավառ արտահայտությունն է նրա ամենահայտնի վեպի անվանումը՝ «Կեցության անտանելի թեթևությունը»։ Կյանքը, ըստ Կունդերայի, թեթև է, որովհետև այն մարդուն տրված է ընդամենը մի անգամ։ Այսինքն` դու երբեք չես իմանա` արդյոք ճիշտ որոշումներ ես կայացրել քո միակ կյանքի ընթացքում։ Սակայն եթե սկսես անընդհատ մտորել քո ընդունած որոշումների հետևանքների մասին, կյանքդ պարզապես անտանելի կդառնա։
Ի դեպ, երբ վեպի հրատարակումից 4 տարի անց ամերիկացի ռեժիսոր Ֆիլիպ Կաուֆմանը դրա հիման վրա ֆիլմ նկարահանեց, Միլան Կունդերային այն բոլորովին դուր չեկավ, թեև որոշ դերակատարներ, օրինակ` ֆրանսիացի Ժուլիետ Բինոշը, հենց այդ կինոնկարի շնորհիվ համաշխարհային ճանաչում ստացան։ Այնինչ Կունդերան խիստ դժգոհ էր, որ ռեժիսորը, փիլիսոփայական ենթատեքստը մի կողմ թողած, հիմնականում սևեռվել էր պարզունակ «սիրո եռանկյան» վրա։ Կունդերայի վերաբերմունքը սիրո նկատմամբ նույնպես ուրույն էր. «Եթե կինն ինձ ասում է՝ ես սիրում եմ քեզ, որովհետև դու խելոք ես և ազնիվ, նվերներ ես գնում ինձ, այլ կանանց հետևից չես ընկնում, նույնիսկ ամաններն ես լվանում, ես մեծ հիասթափություն եմ ապրում։ Ինձ շատ ավելի հաճելի կլիներ լսել՝ ես քեզ համար գժվում եմ` չնայած դու սուտասան ես, եսասեր ու սրիկա»։
Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են
Երբեմն ուղղակի զարմանում ես, թե որքան հրատապ են Կունդերայի մտքերը մեզ` հայերիս համար։ Թեկուզ այս մեկը. «Եթե խոշոր տերությունների համար պատերազմները պարզապես ուժգին ցնցումներ են, ապա փոքր ազգերը գիտեն, որ այդ ցնցումները օրհասական են և սպառնում են իրենց գոյությանը»։
Ու նաև հիմա, երբ Հայաստանում ընթանում է Արցախի հարցով ստորագրահավաքը, և ոմանք նույնիսկ կանխատեսում են, որ այն պատերազմի կհանգեցնի, իսկ մյուսները ամենագետ իրատեսի կեցվածքով հեգնում են՝ այ միամիտնե՛ր, մինչև հիմա չե՞ք հասկացել, որ ստորագրահավաքով լուրջ հարցեր չեն լուծում, ուզում եմ մեջբերել Կունդերայի պատմածը. «Չեմ կարող չհիշել այն խմբագրին, որը Պրահայում ստորագրահավաք էր կազմակերպել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Նա հրաշալի հասկանում էր, որ իր նախաձեռնած արշավը բացարձակ ոչ մի օգուտ չի բերի քաղբանտարկյալներին։ Նրա իրական նպատակը ոչ թե քաղբանտարկյալներին ազատելն էր, այլ ցույց տալը, որ կան մարդիկ, որոնք չեն վախենում։ Շատ լավ գիտակցում էր, որ իր արածը ներկայացում էր, բայց ուրիշ հնարավորություն չուներ։ Նա ընդամենը մի ընտրություն ուներ՝ կա՛մ ներկայացում սարքել, կա՛մ պարզապես ոչինչ չանել։ Իսկ ոչինչ չանել նա չէր կարող»։
Ինչու Միլան Կունդերան, որի քաղաքացիությունը վերականգնվեց նոր իշխանությունների օրոք, այդպես էլ մշտապես չվերադարձավ Չեխիա։ Այդ հարցի պատասխանը նա փորձում է տալ իր ստեղծագործություններից մեկում։ Գլխավոր հերոսը, որը 1968 թվականի իրադարձություններից հետո ստիպված է լինում ապաստանել արտերկրում, տարիներ անց վերադառնում է Պրահա, որը կարծես թե պիտի լիներ իր երազածը՝ ազատ, ժողովրդավարական, առանց կոռուպցիայի և գրաքննության… Իրականում հերոսը զգում է, որ այս ամենը խորթ է իրեն, մարդիկ բոլորովին փոխվել են 68 թվականից, դարձել խիստ գործնական, խիստ անտարբեր, նրանց հետ դժվար է շփվել, մի խոսքով` Պրահայի գարունից և Թավշյա հեղափոխությունից միայն հուշեր են մնացել, եթե, իհարկե, մնացել են։
Անկեղծ ասեմ` «Անտեղյակություն» վեպը կարդալիս ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ հեղինակը ճիշտ մեր՝ հայաստանյան իրականությունն է նկարագրել։ Ինչպիսին էինք 90-ականների սկզբներին ու ինչպիսին դարձանք 30 տարի անց։ Այս ինչպե՞ս եղավ։
Բողոքի ակցիա. արխիվային տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2023
Լեռնային Ղարաբաղ. 100 տարվա մաքառում
Ջինսի դարը. թե ինչպես «դեմոկրատական տաբատը» նվաճեց ողջ աշխարհը
Լրահոս
0