https://arm.sputniknews.ru/20230713/mak-i-glkhavvor-qartughary-hacahatiki-gvortsarqi-masin-putinin-arajark-e-nerkajacrel-62710445.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հացահատիկի գործարքի մասին Պուտինին առաջարկ է ներկայացրել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հացահատիկի գործարքի մասին Պուտինին առաջարկ է ներկայացրել
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Սևծովյան նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակը։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T19:15+0400
2023-07-13T19:15+0400
2023-07-13T19:18+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
հացահատիկ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_0:0:1601:901_1920x0_80_0_0_99a14f9de3a26c63a75ddbc30dac53aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներկայացված իր առաջարկները կօգնեն դրական ելք գտնել պարենային գործարքի հետ կապված իրավիճակից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգման նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում:Նա հավելել է, որ ռուսական կողմից իր նամակին դեռ պատասխան չի ստացել։Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում Սև ծովի երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժով զբաղվում է Ստամբուլի` միասնական համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ:Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրն է։ Այն հաշվարկված է երեք տարվա համար և նախատեսում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում։ Հիմնախնդիրների թվում նշվել է «Ռոսսելխոզբանկ»–ի վերամիավորումը SWIFT–ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում` փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_72:0:1325:940_1920x0_80_0_0_c87a739cf2e08719fcf86319ad570499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, հացահատիկ, ուկրաինա, ռուսաստան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, հացահատիկ, ուկրաինա, ռուսաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հացահատիկի գործարքի մասին Պուտինին առաջարկ է ներկայացրել
19:15 13.07.2023 (Թարմացված է: 19:18 13.07.2023) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Սևծովյան նախաձեռնության շուրջ ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներկայացված իր առաջարկները կօգնեն դրական ելք գտնել պարենային գործարքի հետ կապված իրավիճակից: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգման նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում:
«Մենք լիովին հանձնառու ենք ջանքեր գործադրելու Սևծովյան նախաձեռնության երկարաձգման և ռուսական արտադրանքի ու պարարտանյութերի արտահանման հաջող ապահովման համար։ Այս համատեքստում ես նամակ եմ հղել նախագահ Պուտինին՝ կոնկրետ առաջարկներով, որոնք, հուսով եմ կարող են օգնել մեզ` դրական ելք գտնելու»,– Բելգիայում լրագրողներին ասել է Գուտերեշը։
Նա հավելել է, որ ռուսական կողմից իր նամակին դեռ պատասխան չի ստացել։
Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում Սև ծովի երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժով զբաղվում է Ստամբուլի` միասնական համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ:
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրն է։ Այն հաշվարկված է երեք տարվա համար և նախատեսում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում։ Հիմնախնդիրների թվում նշվել է «Ռոսսելխոզբանկ»–ի վերամիավորումը SWIFT–ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում` փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։