https://arm.sputniknews.ru/20230713/hh-nakhagahy-tavushum-tsanvotacel-e-zintsarajvoghneri-kecutjan-pajmannerin-62717508.html
ՀՀ նախագահը Տավուշում ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին
ՀՀ նախագահը Տավուշում ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։ 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T21:27+0400
2023-07-13T21:27+0400
2023-07-13T21:39+0400
տավուշ
վահագն խաչատուրյան
նախագահ
զորամաս
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62713084_0:0:1600:901_1920x0_80_0_0_af562e09c2e62f0e0f3e48e718ae76b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։Նա նաև ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:Խաչատուրյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին։Նա այցելել է նաև Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Իսկ Բերքաբերի համայնքապետարանի բակում Հայկակ Արշամյանը քարտեզների և գծագրերի միջոցով նրան է ներկայացրել նոր կառուցված պոմպակայանը և գյուղում իրականացված մյուս ծրագրերը։Նախագահն այցելել է նաև Լուսաձոր գյուղում գտնվող Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ֆերմա և պանրի արտադրամաս։Այցի վերջում Տավուշի մարզպետարանում նրա գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/0d/62713084_0:0:1422:1066_1920x0_80_0_0_86abd29aa2c27612d19130d7a53e2502.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, վահագն խաչատուրյան, նախագահ, զորամաս, սահման
տավուշ, վահագն խաչատուրյան, նախագահ, զորամաս, սահման
ՀՀ նախագահը Տավուշում ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին
21:27 13.07.2023 (Թարմացված է: 21:39 13.07.2023) Վահագն Խաչատուրյանը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։
Նա նաև ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Խաչատուրյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին։
Նա այցելել է նաև Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Իսկ Բերքաբերի համայնքապետարանի բակում Հայկակ Արշամյանը քարտեզների և գծագրերի միջոցով նրան է ներկայացրել նոր կառուցված պոմպակայանը և գյուղում իրականացված մյուս ծրագրերը։
Նախագահն այցելել է նաև Լուսաձոր գյուղում գտնվող Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ֆերմա և պանրի արտադրամաս։
Այցի վերջում Տավուշի մարզպետարանում նրա գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։