https://arm.sputniknews.ru/20230713/hh-karavarutjunn-azhin-arajarkum-e-lracucich-iravasutjunner-tal-varchapetin-62558570.html
ՀՀ կառավարությունն ԱԺ–ին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին
ՀՀ կառավարությունն ԱԺ–ին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին
Sputnik Արմենիա
Եթե օրենքում առաջարկվող լրացումն ընդունվի, ապա միջազգային դատարաններում դատավորի նշանակման կարգը, ինչպես նաև թեկնածուներին ներկայացվող պահանջները կարող են... 13.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-13T12:05+0400
2023-07-13T12:05+0400
2023-07-13T12:08+0400
հայաստան
հհ կառավարություն
աժ (ազգային ժողով)
վարչապետ
արծվիկ մինասյան
եղիշե կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/945/48/9454848_0:0:1600:901_1920x0_80_0_0_a83cce6d10316f3526fb5fca726335aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին` լրացնելով«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»` 2018 թվականի մարտի 23-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածը։Օրենքի լրացումից հետո վարչապետն իրավասություն է ստանում ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ –ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:«Ինչ վերաբերում է դատավորի ընտրության թափանցիկությանը և չափանիշներին, ապա դրանք սահմանվում են կոնվենցիաներով, և թեկնածուները միջազգային դատարաններում անցնում են լրացուցիչ ֆիլտրով»,- ասաց նա։Շոուի և PR-ի համար. փաստաբանը «զղջալու օրենքի» մեջ այլ նպատակ է տեսնումԿիրակոսյանը հիշեցրեց, որ մինչև այս տարվա դեկտեմբեր Հայաստանը պետք է երեք թեկնածու ներկայացնի ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար, քանի որ գործող դատավորի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականին։ Դատարանը կընտրի ներկայացված երեք թեկնածուներից մեկին։Նշենք, որ այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորն է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նա ընտրվել է 2015 թվականին 9 տարի ժամկետով։Կառավարությունը նշանակեց Երևանի ավագանու ընտրությունների օրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/945/48/9454848_152:0:1572:1065_1920x0_80_0_0_8a33a4b0c2193bfc0d6d66da5a91833f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), վարչապետ, արծվիկ մինասյան, եղիշե կիրակոսյան
հայաստան, հհ կառավարություն, աժ (ազգային ժողով), վարչապետ, արծվիկ մինասյան, եղիշե կիրակոսյան
ՀՀ կառավարությունն ԱԺ–ին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին
12:05 13.07.2023 (Թարմացված է: 12:08 13.07.2023) Եթե օրենքում առաջարկվող լրացումն ընդունվի, ապա միջազգային դատարաններում դատավորի նշանակման կարգը, ինչպես նաև թեկնածուներին ներկայացվող պահանջները կարող են կարգավորվել վարչապետի որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին` լրացնելով«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»` 2018 թվականի մարտի 23-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածը։
Օրենքի լրացումից հետո վարչապետն իրավասություն է ստանում ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ –ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:
ԱԺ–ի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով հիմնական զեկուցող, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, հետաքրքրվեց, թե ինչու այս որոշումը պետք է ընդունի վարչապետը, ոչ թե կառավարությունը։ Ըստ ընդդիմադիրի՝ դա կարող է վնաս հասցնել միջազգային ատյաններում թեկնածուների ընտրության թափանցիկությանը։ Կիրակոսյանն ի պատասխան նշեց, որ վարչապետն ավելի լավ է տիրապետում միջազգային քաղաքականության ոլորտին, և ամենանպատակահարմարը այդ իրավասությունը նրան տալն է։
«Ինչ վերաբերում է դատավորի ընտրության թափանցիկությանը և չափանիշներին, ապա դրանք սահմանվում են կոնվենցիաներով, և թեկնածուները միջազգային դատարաններում անցնում են լրացուցիչ ֆիլտրով»,- ասաց նա։
Կիրակոսյանը հիշեցրեց, որ մինչև այս տարվա դեկտեմբեր Հայաստանը պետք է երեք թեկնածու ներկայացնի ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար, քանի որ գործող դատավորի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականին։ Դատարանը կընտրի ներկայացված երեք թեկնածուներից մեկին։
Նշենք, որ այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորն է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նա ընտրվել է 2015 թվականին 9 տարի ժամկետով։