00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում կբացվեն GIZ-ի և KFW–ի գրասենյակներ. ԱԺ–ն վավերացրեց համաձայնագիրը

© AP Photo / BERND KAMMERERKFW
KFW - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2023
KFW
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի փոխնախարարը վստահ է, որ գրասենյակների բացումը կհանգեցնի հայ-գերմանական համագործակցության խորացման։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանում շուտով կբացվեն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) գրասենյակներ։
ՀՀ ԱԺ–ն76 կողմ, 16 դեմ քվեների հարաբերակցությամբ վավերացրեց համապատասխան համաձայնագիրը։
Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ասաց, որ կառույցները Հայաստանում գործել են տասնյակ տարիներ, սակայն դրանց գործունեության իրավական կարգավորումներ չեն եղել, ինչը խանգարել է համագործակցության զարգացմանը։
Նա ներկայացրեց հայ–գերմանական հարաբերությունների զարգացման ընթացքը` ընդգծելով, որ Գերմանիան կարևոր առևտրատնտեսական գործընկեր է Հայաստանի համար։
Գերմանիան թոշակի անցած մասնագետներին կգործուղի Հայաստան. Քերոբյան
Փոխնախարարը հիշեցրեց, որ 1995թ–ից ի վեր այդ երկիրը Հայաստանում մոտ 2 տրիլիոն դրամ ներդրումներ է կատարել, իսկ այս պահին ՎՎԲ/KFW–ի Հայաստանում ունեցած ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է 650 մլն եվրո։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք համաձայնագրի վավերացումը GIZ և KFW գրասենյակների համար ենթադրում է արտոնություններ, այդ թվում` հարկային։
«Նոր արտոնություններ համաձայնագիրը չի սահմանում, լինելու է այն, ինչ եղել է, պարզապես երբ այդ ընկերությունները նախկինում չեն ունեցել Հայաստանում իրավաբանական գրանցում, անգամ հասարակ գույք ձեռք բերելը նրանց համար խնդրահարույց է եղել»,– ասաց նա։
Գևորգյանի խոսքով ՝ գրասենյակի բացումը կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկը։
ՀՀ կառավարությունն ԱԺ–ին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին
Լրահոս
0